![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/PSM_V37_D324_Greenland_eskimo.jpg/640px-PSM_V37_D324_Greenland_eskimo.jpg&w=640&q=50)
Էսկիմոս
From Wikipedia, the free encyclopedia
Էսկիմոսներ, բնիկ ժողովուրդներ, ովքեր պատմականորեն բնակություն են հաստատել Երկրագնդի հյուսիսային շրջաններում ՝ արևելյան Սիբիրից (Ռուսաստան) մինչև Ալյասկա (ԱՄՆ), Հյուսիսային Կանադա, Նունավիկ, Նունացիավուտ և Գրենլանդիա[13][14]։
Էսկիմոս |
---|
Ընդհանուր քանակ |
|
Բնակեցում |
Լեզու(ներ) |
Հավատք(ներ) |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/PSM_V37_D324_Greenland_eskimo.jpg/640px-PSM_V37_D324_Greenland_eskimo.jpg)
Էսկիմոս համարվում են երկու հիմնական ժողովուրդներ ինուիթները (ներառյալ ալյասկյան ինուպիատները, Գրենլանդական ինուիթները և Կանադայի ինուիթները) և յուպիկները արևելյան Սիբիրից[15] և Ալյասկայից։ Երրորդ հյուսիսային ժողովուրդը ալեուտներն են, որոնք մոտ կապ ունեն այս երկուսին։ Նրանք ունեցել են միասնական նախնի և լեզվախումբ էսկիմո-ալեուտ լեզուներ։
Շատ ինուիթներ, յուպիկներ, ալեուտներ և այլ ժողովուրդներ համարում են Էսկիմոս տերմինը անընդունելի[16]։ Բառը չունի հստակ հոմանիշ[17]։
Էսկիմոսների ոչ ինուիթ ենթաճյուղ Էսկիմո-Ալեուտ լեզվաընտանիքի մեջ մտնում է չորս յուպիկ լեզուներ, որոնցից երկուսն օգտագործվում են Ռուսաստանի հեռավոր արևելքում և Սուրբ Լավրենտի կղզում, իսկ մյուս երկուսը՝ Ալյասկայում։
Ըստ վերձին գենետիկ հետազոտությունների արևելյան Սիբիրի չուկչաների ամենամոտ կապը Սիբիրյան յուպիկների հետ է[18]։
Աշխարհում ներկայումս ապրում է ավելի քան 183․000 էսկիմոս[19][20][21][22], որոնցից 135․000-ը ավանդական բևեռային շրջաններում[14]։ Կանադայի[23][24][25] և ԱՄՆ-ի կառավարությունները[26][27] քայլեր ձեռնարկեցին, որպեսզի չօգտագործվի Էսկիմոս տերմինը պաշտոնական փաստաթղթերում, սակայն այն ամբողջությամբ չի վերացվել, քանի որ բառը որոշ տեղերում գրված է ցեղային և հետևաբար, ազգային տերմինաբանության մեջ[28]։ Կանադան պաշտոնապես օգտագործում է Ինուիթ տերմինը երկրի հյուսիսային շրջանում ապրող բնիկների համար[23][24]։ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես գործածում է Ալյասկայի բնիկներ տերմինը[27] յուպիկների, ինուիթների և ալեուտների համար։