From Wikipedia, the free encyclopedia
Որովայնային ցավ, հայտնի է նաև որպես փորացավ, տարբեր հիվանդությունների ախտանիշն է։
Որովայնային ցավ | |
---|---|
Որովայնային ցավը բնորոշվում է ըստ այն հատվածի, որտեղ այն առաջանում է | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան և women's disease? |
Բժշկական մասնագիտություն | Ընդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-9 | 789.0 |
ՀՄԴ-10 | R10 |
Հոմանիշներ | Փորացավ |
Abdominal pain Վիքիպահեստում |
Որովայնային ցավի հաճախակի պատճառներ են գաստրոէնտերիտները և գրգռված աղու համախտանիշը[1]։ Մարդկանց մոտ 15%-ը ունենում է ավելի ծանր հիվանդություն՝ որդանման ելունի բորբոքում, որովայնային աորտայի անևրիզմայի պատռում, դիվերտիկուլիտ, արտարգանդային հղիություն և այլն[1]։ Դեպքերի մեկ երրորդում պատճառը պարզ չի լինում[1]։
Քանզի հիվանդությունների շատ մեծ քանակ կարող է առաջացնել որովայնային ցավ՝ հիվանդի համակարգված հետազոտումը և տարբերակիչ ախտորոշումը շատ կարևոր են։
Որովայնային ցավի ամենահաճախ պատճառներն են գաստրոէնտերիտը (13%), գրգռված աղու համախտանիշը (8%), միզածորանների հետ կապված խնդիրները (5%), գաստրիտը (5%), փորկապությունը (5%)։ Մոտ 30% դեպքերում պատճառը անհայտ է մնում։ 10% դեպքերում դիտվում են ավելի լուրջ խնդիրներ, որոնցից են լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները (բիլիար դիսկինեզիա, լեղաքարային հիվանդություն)(4%), դիվերտիկուլիտը (3%), որդանման ելունի բորբոքումը (2%), քաղցկեղը (1%)[1]։ Ավելի մեծ տարիքում պատճառներն են որովայնային աորտայի անևրիզման, միջընդերային անոթների իշեմիան[2]։
Սուր որովայնը բնորոշվում է որպես ծանր, կայուն որովայնային ցավ, որը սկսվում է հանկարծակի և մեծ մաս դեպքերում պահանջում է վիրահատական միջամտություն՝ պատճառի բուժման համար։ Ցավը հաճախակի ուղեկցվում է սրտխառնոցի, փսխման, փքվածության, տենդի և շոկի հետ։ Սուր որովայնային ցավ առաջացնող ամենահաճախ պատճառներից մեկը սուր ապենդիցիտն է։
Ավելի ծավալուն ցուցակը ներառում է՝
Որովայնային ցավի տեղակայումը կարող է տեղեկություն տալ ցավի պատճառի մասին։ Որովայնը բաժանում են 4 մասի, որոնք կոչվում են քառակուսիներ։ Ցավի տեղակայումները և դրանց հետ կապված հիվանդությունները ներառում են[3][4]՝
Հատված | Արյունամատակարարում[5] | Նյարդավորում[6] | Կառուցվածքներ[5] |
---|---|---|---|
Առաջնաղի | Ընդերային ցողուն | T5 - T9 | Կոկորդ
Ստորին շնչառական ուղիներ Պրոքսիմալ տասներկումատնյա աղի Լեղուղիներ Լեղապարկ Ենթաստամոքսային գեղձ |
Միջնաղի | Վերին միջընդերային զարկերակ | T10 - T12 | Դիստալ տասներկումատնյա աղի
Կույր աղիք Կույր աղու որդանման ելուն Վերել հաստ աղի Պրոքսիմալ լայնական հաստ աղի |
Հետնաղի | Ստորին միջընդերային զարկերակ | L1 - L3 | Դիստալ լայնական հաստ աղի
Վայրէջ հաստ աղի Սիգմայաձև աղի Ուղիղ աղի Տենդ Վերին անալ խողովակ |
Որովայնային ցավը կարելի է անվանել նաև ընդերային ցավ կամ պերիտոնեալ ցավ։ Որովայնի պարունակությունը կարելի է բաժանել առաջնաղու, միջնաղու, հետնաղու[5]։ Առաջնաղին պարունակում է կոկորդը, ստորին շնչառական ուղիները, կերակրափողի մի մասը, ստամոքսը, տասներկումատնյա աղու մի մասը, լյարդը, լեղուղիները (ներառյալ լեղապարկը և լեղածորանները) և ենթաստամոքսային գեղձը[5]։ Միջնաղին ներառում է տասներկումատնյա աղու դիստալ մասը, կույր աղին, վերել հաստ աղին, լայնական հաստ աղու առաջին կեսը[5]։ Հետնաղին պարունակում է լայնական հաստ աղու դիստալ մասը, վայրէջ հաստ աղին, սիգմայաձև աղին, ուղիղ աղին, վերին անալ խողովակը[5]։
Որովայնի ամեն հատված ունի իր հետ կապակցված ընդերային նյարդը, որը տանում է ազդակը ընդերքից դեպի ողնուղեղ և ընթանում է սիմպատիկ նյարդերի կազմում[7]։ Ընդերային զգայական ազդակները ոչ սպեցիֆիկ են, ընթանում են դեպի ողնուղեղ և խաչցում են սոմատիկ զգայական ուղիների նյարդերի հետ, որոնք խիստ սպեցիֆիկ են[8]։
Որովայնային ցավի պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է կատարել հիվանդի մանրակրկիտ հետազոտություն։
Անամնեզ հավաքելու ընթացքը ներառում է[9]՝
Մանրակրկիտ անամնեզ հավաքելուց հետո պետք է կատարել հիվանդի ֆիզիկալ հետազոտություն[9]։
Ախտորոշմանը օգնող հետազոտություններից են[10]՝
Եթե նշված հետազոտություններից հետո ախտորոշումը մնում է անհայտ, կատարվում են ավելի մանրամասն հետազոտություններ[10]՜
Որովայնային ցավի բուժումը կախված է բազմաթիվ գործոններից՝ ներառյալ ցավի պատճառագիտությունը։ Անհետաձգելի բուժոգնության բաժանմունքում որովայնային սուր ցավով մարդկանց տալիս են հեղուկներ՝ ներերակային ճանապարհով, կապված նրա հետ, որ սովորաբար շատ հեղուկ են կորցնում փսխման զանգվածներով[11]։ Որովայնային ցավի բուժումը ներառում է ցավազրկումը՝ ոչ օփիոիդային (կետորոլակ), օփիոիդային ցավազրկողներ (մորֆին, ֆենտանիլ)[11]։ Ցավազրկման տեսակի ընտրությունը կախված է ցավի պատճառից, օրինակ՝ կետորոլակը կարող է բարդացնել որոշ որովայնի օրգանների հիվանդությունների ընթացքը[11]։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ընդունվող հիվանդներին կարող է տրվել այսպես կոչված "Ստամոքսաղիքային կոկտեյլ", որը ներառում է թթվամարիչներ (օմեպրազոլ, ռանիտիդին, մագնեզիումի հիդրօքսիդ, կալցիումի քլորիդ) և լիդոկաին[11]։ Ցավը թուլեցնելուց հետո կարող է կարիք լինել հակաբակտերիալ բուժման՝ որովայնային որոշ պաթոլոգիաների դեպքում[11]։ Բութիլսկոպոլամինը որոշակի հաջողությամբ օգտագործվում է որովայնային ցավի դեմ[12]։ Որովայնային ցավի ժամանակ կարող է անհրաժեշտ լինել կատարել վիրահատական միջամտություն՝ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա և այլն։
Ստորև ներկայացվում են անհետաձգելի վիճակների հետ կապված որովայնային ցավի դեպքերը՝
Վիճակ | Արտահայտում | Ախտորոշում | Բուժում |
---|---|---|---|
Ապենդիցիտ[13] | Որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում, տենդ
Շուրջպորտային ցավ, տեղափոխվում է դեպի աջ ստորին քառակուսի |
Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Որովայնային ՀՇ |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Վիրաբույժի խորհրդատվություն, ապենդէկտոմիա Հակաբիոտիկներ Ցավի դեմ պայքար |
Խոլեցիստիտ[13] | Որովայնային ցավ (աջ վերին քառակուսի, ճառագայթում է էպիգաստրիում), սրտխառնոց, փսխում, տենդ, Մերֆիի ախտանիշ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Պատկերավերում (աջ վերին քառակուսու ՈՒՁՀ) Լաբորատոր ցուցանիշներ (լեյկոցիտոզ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակի բարձրացում, հիպերբիլիռուբինեմիա) |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Վիրաբույժի խորհրդատվություն, խոլեցիստիտ Հակաբիոտիկներ Ցավի, փսխման դեմ պայքար |
Սուր պանկրեատիտ[13] | Որովայնային ցավ (սուր էպիգաստրալ ցավ՝ դեպի մեջք ճառագայթող), սրտխառնոց, փսխում | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Լաբորատոր ցուցանիշներ (լիպազայի բարձր մակարդակ) Պատկերավորում (որովայնային ՀՇ, ՈՒՁՀ) |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Ցավի, փսխման դեմ պայքար Վիրաբույժի կամ ինտերվենցիոն ռադիոլոգի կոնսուլտացիա |
Աղու խցանում[13] | Որովայնային ցավ (տարածուն), լեղու փսխում, փորկապություն | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Պատկերավորում (որովայնի ռենտգեն հետազոտություն և ՀՇ) |
Բերանով սննդի ընդունման բացառում
Ներերակային հեղուկներ ըստ անհրաժեշտության Նազոգաստրալ զոնդի տեղադրում ՎԻրաբույժի խորհրդատվություն Ցավի բուժում |
Ստամոքսաղիքային ուղու վերին բաժիններից արյունահոսություն[13] | Էպիգաստրալ ցավ, հեմատոխեզիա, մելենա, արյունով փսխում, հիպովոլեմիա | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն)
Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ, կոագուլյացիոն ցուցանիշներ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակ) |
Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում
Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության Դեղորայքներ։ Պրոտոնային պոմբի պաշարիչներ, օկտրեոտիդ Կայուն հիվանդ։ Հետևել Անկայուն հիվանդ։ վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի խորհրդատվություն) |
Արյունահոսություն աղեստամոքսային ուղու ստորին հատվածներից[13] | Որովայնային ցավ, հեմատոխեզիա, մելենա, հիպովոլեմիա | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ հետազոտություն՝ ներառյալ ռեկտալ հետազոտությունը)
Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ, կոագուլյացիոն ցուցանիշներ, ԱԼԱՏ/ԱՍԱՏ մակարդակ) |
Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում
Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության Դեղորայքներ։ Պրոտոնային պոմբի պաշարիչներ Կայուն հիվանդ։ Հետևել Անկայուն հիվանդ։ վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ինտերվենցիոն ռադիոլոգի խորհրդատվություն) |
Պերֆորացիա[13] | Որովայնային ցավ (հստակ տեղակայումով որովայնային ցավի հանկարծակի սկիզբ), մետեորիզմ, ռիգիդ որովայն | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում (որովայնի ռենտգեն հետազոտություն կամ ՀՇ՝ որը ցույց է տալիս ազատ գազի առկայություն որովայնում Լաբորատոր ցուցանիշներ (արյան ընդհանուր անալիզ) |
Հեղուկների ագրեսիվ ներերակային ներարկում
Վիրաբույժի կոնսուլտացիա Հակաբիոտիկներ |
Աղիների ոլորում[13] | Սիգմայաձև աղու ոլորում։ Որովայնային ցավ՝ 2 օրից ավել, փորկապություն
Կույր աղու ոլորում։ Որովայնային ցավ (սուր սկիզբ), սրտխառնոց, փոխում |
Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում (որովայնային ռենտգեն հետազոտություն, ՀՇ) |
Սիգմոիդ։ Գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն (սիգմոսկոպիա)
Կույր աղի։ Վիրաբույժի խորհրդատվություն (աջակողմյան հեմիկոլէկտոմիա) |
Արտարգանդային հղիություն[13] | Որովայնային և կոնքային ցավեր, արյունահոսություն
Արտարգանդային հղիության ընդհատման դեպքում հիվանդը կարող է ներկայանալ որովայնամզի գրգռման և հիպովոլեմիկ շոկի նշաններով |
Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Լաբորատոր ցուցանիշներ։ արյան ընդհանուր անալիզ, հղիության թեստ Պատկերավորում։ տրանսվագինալ ՈՒՁՀ |
Անկայուն վիճակի դեպքում։ Ներերակային հեղուկներ, մանկաբարձ-գինեկոլոգի շտապ խորհրդատվություն
Կայուն վիճակի դեպքում։ շարունակել ախտորոշման ալգորիթմը, հսկողություն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից |
Որովայնային աորտայի անևրիզմա[13] | Որովայնային ցավ, կողմնային հատվածների ցավ, մեջքի ցավ, ճնշման անկում, պուլսացող որովայնային զանգված | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ ՈՒՁՀ, ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՇ |
Անկայուն վիճակի դեպքում։ Ներերակային հեղուկներ, վիրաբույժի շտապ խորհրդատվություն
Կայուն վիճակի դեպքում։ հսկողություն |
Աորտայի շերտազատում[13] | Որովայնային ցավ (էպիգաստրալ շրջանի կամ մեջքի հանկարծակի սկսվող ցավ), հիպերտենզիա, նոր սրտային աղմուկ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ Կրծքի ռենտգեն հետազոտություն (ցույց է տալիս լայնացած միջնորմ) ՀՇ անգիոգրաֆիա, ՄՌՇ անգիոգրաֆիա, տրանսթորակալ էխոսրտագրություն, տրանսէզոֆագեալ էխոկարդիոգրաֆիա |
Ներերակային հեղուկների ներարկում
Արյան փոխներարկում ըստ անհրաժեշտության (ճշտել արյան խումբը և ռեզուս գործոնը) Դեղորայքներ։ ճնշումը իջեցնող դեղեր (նատրիումի նիտրոպրուսիդ և բետա պաշարիչներ միասին, կալցիումական անցուղիների պաշարիչներ) Վիրաբույժի խորհրդատվություն |
Լյարդի վնասում[13] | Վնասվածքից հետո, որովայնի աջ վերին քառանկյունում ցավ, աջ թուլակողի ցավ, աջ կողմնային շրջանի ցավ, աջ ուսի շրջանի ցավ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ ՈՒՁՀ, որովայնի և կոնքի ՀՇ Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժ և ասպիրացիա |
Ներերակային հեղուկների ներարկում և արյան փոխներարկում
Անկայուն վիճակի դեպքում։ վիրաբույժի կամ վնասվածքաբանի խարհրդատվություն, ախտորոշիչ լապարոտոմիա |
Փայծաղի վնասում[13] | Վնասվածքից հետո, որովայնի ձախ վերին քառակուսու ցավ, ձախ թուլակողի ցավ, ձախ կողմնային շրջանի ցավ | Կլինիկա (անամնեզ և ֆիզիկալ զննում)
Պատկերավորում։ ՈՒՁՀ, որովայնի և կոնքի ՀՇ Ախտորոշիչ պերիտոնեալ լավաժ և ասպիրացիա |
Ներերակային հեղուկների ներարկում և արյան փոխներարկում
Անկայուն վիճակի դեպքում։ վիրաբույժի կամ վնասվածքաբանի խարհրդատվություն, ախտորոշիչ լապարոտոմիա և հավանական սպլենէկտոմիա Կայուն վիճակի դեպքում։ դեղորայքային բուժում, ինտերվենցիոն ռադիոլոգի կոնսուլտացիա՝ զարկերակային էմբոլիզացիա կատարելու համար |
Որովայնային ցավը մեծահասակների իրենց ընտանեկան բժիշկներին դիմելու պատճառների 3%-ն է կզմում[1]։ ԱՄՆ-ում 2006 թվականից մինչև 2011 թվականը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ դիմելու հաճախականությունը դարձել է 18%։ Դա եղել է 20 ամենամեծ աճ ունեցած ցուցանիշներից մեկը անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում։ Դիմելիությունը սրտխառնոցի և փսխման կապակցությամբ նույնպես հասել է 18%[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.