Remove ads

Ենթաստամոքսային գեղձը (pancreas) գտնվում է ստամոքսի հետևում՝ որովայնի խոռոչի հետին պատի մոտ, իր ձախ մասով մտած է ձախ ենթակողի մեջ։ Հետևից այն հպվում է ստորին սիներակին, իսկ ձախից՝ երիկամային երակին և որովայնային աորտային։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ (caput), մարմին (corpus) և պոչ (cauda)։ Գեղձի գլխիկը ընդգրկված է տասներկումատնյա աղիով և գտնվում է գոտկային I և II ողների վերին մասերի մակարդակին։ Այն տափակած է առաջ-հետին ուղղությամբ, ընդ որում գլխիկի ու մարմնի սահմանում կա մի խոր կտրուճ՝ incisura pancreatic, որի մեջ պառկած են a և v. mesentericae superiors-ը, իսկ երբեմն նաև՝ նեղացած մաս՝ վզիկի ձևով։

Thumb
Մարդու բարակ աղիքն ու ենթաստամոքսային գեղձը (ստամոքսը հեռացված է)

Պրիզմայաձև մարմինը ունի երեք երես՝ առաջային, հետին և ստորին։

Գեղձը աջից ձախ մի փոքր բարձրանում է, այնպես որ նրա պոչը ընկած է ավելի բարձր, քան գլխիկը, և մոտենում է փայծաղի ստորին մասին։ Ենթաստամոքսային գեղձը պատյան չունի, որի պատճառով աչքի է ընկնում նրա բլթակավոր կազմությունը։ Գեղձի ընդհանուր երկարությունը 12-15 սմ է։ Որովայնամիզը ծածկում է ենթաստամոքսային գեղձը առաջային և ստորին երեսները, իսկ նրա հետին երեսը բոլորովին զուրկ է նրանից։ Շճամզային ծածկը անցնում է ենթաստամոքսային գեղձի վրա 2 թերթիկների ձևով, ընդ որում շճային թերթիկները կպչում են ենթաստամոքսային գեղձի առաջային եզրին և նորից բաժանվում են 2 թերթիկների՝ մեկը ծածկում է գեղձի առաջային երեսը և անցնում է ստոծանու վրա, իսկ մյուս ստորին երեսը և դառնում է լայնական աղիքի միջընդերքը։

Ենթաստամոքսային գեղձի ծորանն անցնում է գեղձի հաստության միջով ձախից դեպի աջ, իր ճանապարհին նա ընդունում է բազմաթիվ ճյուղեր, որոնք բացվում են նրա մեջ, գրեթե ուղիղ անկյունով։ Բացի գլխավոր ծորանից, գրեթե միշտ լինում է ենթաստամոքսային գեղձի հավելյալ ծորան (ductus pancreaticus accessories (Santorini)), որը գեղձի գլխիկի մոտ առանձնանում է գլխավոր ծորանից և բացվում է տասներկումատնյա աղիի փոքր պտկիկի վրա (apailla duodeni minor), մոտ 2 սմ մեծ պտկիկից բարձր։ Երբեմն նկատվում են հավելյալ ենթաստամոքսային գեղձի գոյության դեպքեր (pancreas accessorium)։

Remove ads

Կազմություն

Ենթաստամոքսային գեղձը իր կազմությամբ նման է բշտային կամ բշտա-խողովակավոր թքագեղձի կազմությանը։ Նա բաղկացած է 2 մասից՝ գլխավոր զանգվածը ունի արտազատիչ ֆունկցիա՝ իր արտազատուկը արտատար ծորաններով տանելով սկզբնաղիքի մեջ։ Գեղձի փոքր մասը, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակների (insula Langerhansi) ձևով, պատկանում է ներզատիչ գոյացություններին, որոնք արյան մեջ են լցնում ինսուլին կոչվող հորմոնը, որը կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516
Remove ads

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads