Սրտակրանքի բորբոքում, պերիկարդիտ (հուն․՝ περιχαρδιος՝ հարսրտային), պերիկարդի՝ սիրտը շրջապատող ֆիբրոզ թաղանթի, բորբոքում[2]։ Ախտանշանները սովորաբար ընդգրկում են հանկարծակի սկսվող կրծքավանդակի սուր ցավ[3]։ Ցավը կարող է նաև տեղակայվել ուսերում, պարանոցի և մեջքի շրջանում[3]։ Սովորաբար ցավը թուլանում է նստած դիրքում և սաստկանում պառկելիս կամ խորը շնչելիս[3]։ Այլ ախտանշաններից են տենդը, թուլությունը, սրտխփոցը և հևոցը[3]։ Երբեմն ախտանշանները զարգանում են աստիճանաբար։

Արագ փաստեր Սրտակրանքի բորբոքում, Տեսակ ...
Սրտակրանքի բորբոքում
Thumb
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Վնասում էպերիկարդ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9420.0, 420.90, 420.91, 420.99, 423.1 և 423.2
ՀՄԴ-10I01.0, I09.2, I30 և I32
 Pericarditis Վիքիպահեստում
Փակել

Պերիկադիտի ամենահաճախ հանդիպող պատճառը վիրուսային ինֆեկցիան է[4]։ Այլ պատճառներից են բակտերիալ ինֆեկցիաները (օր․՝ տուբերկուլյոզ), ուրեմիան, քաղցկեղը, սրտամկանի ինֆարկտը, աուտոիմուն խանգարումները և կրծքավանդակի վնասումը[4][5]։ Պատճառը հաճախ մնում է անհայտ։ Ախտորոշումը հիմնված է կրծքավանդակի ցավի, պերիկարդի քսման աղմուկի, ԷՍԳ փոփոխությունների և սրտի շուրջը հեղուկի կուտակման վրա[6]։ Նման ախտանշաններ առաջացնող այլ պաթոլոգիաների թվին է պատկանում սրտամկանի ինֆարկտը[3]։

Բուժումը հիմնականում իրականացվում է ՈՍՀԲԴ-ի և երբեմն կոլխիցինի միջոցով[7]։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել ստերոիդներ[7]։ Սովորաբար ախտանշաններն անցնում են մի քանի օրում կամ շաբաթում, բայց երբեմն տևում են ամիսներ[8]։ Բարդությունները ներառում են սրտային տամպոնադա, սրտամկանի բորբորքում և կոնստրիկտիվ պերիկարդիտ[9][10]։ Պերիկարդիտը կրծքավանդակի ցավի ամենաքիչ հանդիպող պատճառն է[11]։ Տարեկան ախտահարվում են 10,000-ից 3 մարդ[10]։ Ամենահաճախ ախտահարվողներն են 20-ից 50 տարեկան արական սեռի ներկայացուցիչները[12]։ Ախտահարվածներից մոտ 30%-ի մոտ հիվանդությունը կրկնվում է[12]։

Նշաններ և ախտանշաններ

Պերիկարդիտին բնորոշ է հետկրծոսկրային կամ ձախ հարկրծոսկրային շրջանի ցավը, որը կարող է ճառագայթել դեպի սեղանարդաձև մկան (թիակի ստորին հատված)։ Ցավը սովորաբար թուլանում է նստելիս կամ առաջ թեքվելիս և սաստկանում է պառկելիս կամ ներշնչելիս[13]։ Ցավը կարող է նմանակել կրծքային հեղձուկին (ստենոկարդիային), սակայն տարբերվում է նրանով, որ փոփոխվում է մարմնի դիրքը փոխելիս, այն դեպքում, երբ կրծքային հեղձուկի դեպքում ցավը մշտական է և ճնշող բնույթի։ Այլ ախտանշաններից են չոր հազը, տենդը, թուլությունը և անհանգստությունը։

Սրտամկանի ինֆարկտի ցավին նման լինելու պատճառով, պերիկարդիտը հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես ՍԻ։ Սրտամկանի սուր ինֆարկտը կարող է բերել պերիկարդիտի առաջացման, սակայն կա ախտանշանների որոշակի տարբերություն։ Ստորև ներկայացված աղյուսակում տրված են պերիկարդիտի և ՍԻ հիմնական տարբերությունները[13]

Մանրամասն տեղեկատվություն Պերիկարդիտ, Սրտամկանի ինֆարկտ ...
Պերիկարդիտ Սրտամկանի ինֆարկտ
Ցավի նկարագրություն Սուր, թոքամզային, հետկրծոսկրային կամ ձախ հարկրծոսկրային ցավ։ Սեղմող, ճնշող բնույթի ցավ, ծանրության զգացում։ Հիվանդը սովորաբար նկարագրում է բռունցքը կամ ափը կրծքին սեղմելով։
Ճառագայթում Ցավը ճառագայթում է դեպի սեղանարդաձև մկան՝ թիակի ստորին հատված կամ չի ճառագայթում։ Ցավը ճառագայթում է դեպի ծնոտ կամ ձախ ձեռք, կամ չի ճառագայթում։
Ֆիզիկական ակտիվություն Ցավը չի փոխվում։ Ցավը կարող է ուժեղանալ։
Դիրք Ցավը ուժեղ է պառկած կամ խորը ներշնչելիս։ Կախված դիրքից չի փոխվում։
Սկիզբ և տևողություն Հանկարծակի ցավ, որը տևում է ժամեր կամ օրեր։ Հանկարծակի սկսվող կամ աստիճանաբար ուժեղացող ցավ, որը կարող է ժամանակ առ ժամանակ անցնել կամ տևել ժամեր։
Փակել

Ֆիզիկալ զննում

Պերիկարդիտի դասական նշանն է պերիկարդի քսման աղմուկը, որը սովորաբար լսվում է կրծոսկրի ձախ ստորին եզրին։ Այլ նշաններից են անհանգիստ հիվանդը, դիրքային ցավը, ուժեղացած քրտնարտադրությունը։ Սրտի տամպոնադայի դեպքում՝ պարադոքսալ պուլսը և Բեկի եռյակը՝ սրտի տոների խլացում, ցածր զարկերակային ճնշում և լծային երակների լայնացում։

Բարդություններ

Պերիկարդիտը կարող է բերել պերիկարդիալ խոռոչում հեղուկի կուտակման և ի վերջո սրտի տամպոնադայի առաջացման։ Սա կարող է դիտվել այն հիվանդների մոտ ովքեր ունեցել են պերիկարդիտի դասական նշաններ, ապա դիտվել է նշանների բարելավում, սակայն հետո զարգացել են սրտի տամպոնադայի նշաններ․ քնկոտություն, պարադոքսալ պուլս (ներշնչման ժամանակ սիստոլիկ ԶՃ-ի իջեցում ամենաքիչը 10 մմսս․․- ով), ցածր ԶՃ, լծային երկաների լայնացում, սրտի տոների խլացում։

Այս դեպքերում ԷՍԳ - ով կարող է դիտվել էլեկտրական ալտերացիա՝ պայմանավորված պերիակարդիալ խոռոչում կուտակված հեղուկի մեջ սրտի լողալով։ Կարող է դիտվել նաև գիտակցության մթագնում՝ պայմանավորված գլխուղեղի հիպոպերֆուզիայով։

Տամպոնադան կարող է հաստատվել Էխոսրտագրությամբ, որը ցույց է տալիս պերիկարդիալ էքսուդատ և աջ փորոքի դիաստոլիկ կոլապս։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը սովորաբար ցույց է տալիս սրտի ստվերի մեծացում և մաքուր թոքադաշտեր։ Թոքերում կանգը սովորաբար բացակայում է, քանի որ դիաստոլիկ ճնշման հավասարեցումը բերում է թոքային մազանոթների սեպման ճնշման հավասարեցմանը ներսրտային ճնշումներին։

Պատճառներ

Thumb
A պատկերում ցույց է տրված սրտի տեղակայումը և սիրտն ու պերիկարդը նորմայում։ Ցույց է տրված նաև պերիկարդի կտրվածքը, որտեղ երևում են նրա 2 թերթիկները և նրանց միջև գտնվող հեղուկը։B պատկերում ցույց է տրված պերիկարդիտ։ Իսկ կտրվածքում երևում են պերիկարդի բորբոքված և հաստացած թերթիկները[14]

Ինֆեկցիոն

Պերիկարդիտի պատճառ կարող են լինել վիրուսային, բակտերիալ կամ սնկային ինֆեկցիաները։

Զարգացած երկրներում 85% դեպքերում պատճառը վիրուսներն են։ Զարգացող երկրներում հաճախակի պատճառ է տուբերկուլյոզը։ Վիրուսային պատճառները ներառում են կոքսակի վիրուսը, հերպես վիրուսը, պարօտիտի վիրուսը և ՄԻԱՎ-ը։

Պնևմոկոկային և տուբերկուլյոզային պերիկարդիտները ամենահաճախ հանդիպողներն են բակտերիալների շարքում։ Հազվադեպ պատճառներից կարող են լինել անաերոբ մանրէները[15]։ Սնկային պերիկարդիտի հաճախ հանդիպող պատճառներից է հիստոպլազմոզը, իսկ իմունանբավարարությամբ անձանց մոտ՝ ասպերգիլուսը, կանդիդան կամ կոկցիդոիդները։ Ամբողջ աշխարհում ինֆեկցիոն պերիկարդիտի ամենատարածված պատճառը տուբերկուլյոզն է։

Այլ

Ախտորոշում

Thumb
Երիտասարդ տղայի մոտ դիֆուզ ST էլևացիա, ինչը խոսում է պերիկարդիտի կամ միոկարդիտի մասին։
Thumb
Երևում են ST էլևացիաներ բազմաթիվ արտածումներում և ռեցիպրոկ ST դեպրեսիա aVR-ում։

Լաբորատոր հետազոտություններ

Լաբորատոր հետազոտություններով կարող է հայտնաբերվել միզանյութի և կրեատինինի բարձրացում՝ ուրեմիկ պերիկարդիտի դեպքում։ Այնուամենայնիվ, լաբորատոր տվյալները հիմնականում չեն փոփոխվում, սակայն, եթե առկա է սրտամկանի ուղեկցող վնասում, ապա կարող է դիտվել տրոպոնինի, կրեատինկինազայի (CK-MB), միոգլոբինի և լակտատդեհիդրոգենազա-1-ի բարձրացում։

Նախընտրելի առաջնային ախտորոշիչ թեստը ԷՍԳ-ն է, որում երևում է ST սեգմենտի դիֆուզ, թամբաձև էլևացիա և PR սեգմենտի դեպրեսիա բոլոր արտածումներում՝ բացի aVR-ից, սինուսային հաճախասրտություն և հեղուկի առկայության դեպքում նաև QRS կոմպլեքսի վոլտաժի իջեցում։ PR պեդրեսիան սովորաբար երևում է վաղ շրջանում, քանզի նախասրտերը, լինելով ավելի բարակ պատրով, ավելի հեշտ են ենթարկվում բորբոքված պերիկարդի ազդեցությանը։

19-րդ դարից սկսած կատարվել է պերկարդիտի ռետրոսպեկտիվ ախտորոշում՝ պերկարդի կպումների վրա հիմնված[18]։

Սովորաբար պերիկարդիտի պատճառը երբեք չի հայտնաբերվում (հայտնաբերվում է միայն 16-22 տոկոսի մոտ)։

Պատկերային հետազոտություններ

Դասակարգում

Պերիկարդիտը կարող է դասակարգվել ըստ պերիկարդի խոռոչում կուտակված հեղուկի տեսակի[19]։

Ըստ այդմ պերիկարդիտի տիպերն են՝

  • շճային
  • թարախային
  • ֆիբրոզ
  • կազեոզ
  • հեմոռագիկ

Սուր և քրոնիկ

Կապված պերիկարդիտի տևողությունից տարբերում ենք սուր և քրոնիկ տիպեր։ Սուր պերիկարդիտը ավելի տարածված է և կարող է հանդես գալ, որպես ինֆեկցիոն կամ իմունոլոգիական հիվանդության, անգամ սրտամկանի ինֆարկտի բարդություն (Դրեսլերի համախտանիշ)։ Քրոնիկ պերիկարդիտի տարբերակներից է կոնստրիկտիվ պերիկարդիտը։ Դասակարգումը կատարվում է հետևյալ կերպ․

  • Սուր (<6 շաբաթ), Ենթասուր (6 շաբաթից 6 ամիս) և Քրոնիկ (>6 ամիս)

Բուժում

Վիրուսային և իդիոպաթիկ պերիկարդիտների դեպքում կիրառվում է ասպիրին կամ այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (օր․՝ իբուպրոֆեն)։ Կարող է կիրառվել նաև կոլխիցին, որը փոքրացնում է պերիկարդիտի կրկնվելու հավանականությունը[20]։

Ծանր դեպքերում կարող է լինել հետևյալի կարիքը՝

  • պերիկարդիոցենտեզ՝ տամպոնադայի բուժման համար
  • հակաբիոտիկներ
  • ստերոիդներ՝ սակայն ցանկալի չեն, քանզի բարձրացնում են կրկնակի պերիկարդիտի ռիսկը
  • հազվադեպ՝ վիրահատություն
  • կոնստրիկտիվ պերիկարդիտի դեպքում՝ պերիկարդէկտոմիա

Համաճարակաբանություն

Վիրուսային կամ իդիոպաթիկ պերիկարդիտով հիվանդների մոտ 30%-ի մոտ լինում մեկ կամ ավել կրկնվող դեպքեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.