արագ սննդի կետ From Wikipedia, the free encyclopedia
«ՄաքԴոնալդս» կորպորացիա (անգլ.՝ McDonald's Corporation), արագ սննդի կետերի ամերիկյան անդրազգային կորպորացիա։ Հանդիսանում է արագ սննդի համաշխարհային ամենամեծ ցանցը։ Օրական սպասարկում է 64 միլիոն հաճախորդի։ «ՄաքԴոնալդսի» գլխամասը գտնվում է Չիկագո քաղաքում, որը պաշտոնապես ստեղծվել է 1955 թվականին՝ գործարար Ռեյ Քրոքի կողմից։ Վերջինս ձեռք էր բերել փոքր համբուրգերային բիստրոների ցանց, որը պատկանում էր եղբայրներ՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդներին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՄաքԴոնալդս | |
---|---|
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, բիզնես ձեռնարկություն, ապրանքային նշան և հանրային ընկերություն |
Անվանված է ի պատիվ | ՄաքԴոնալդ եղբայրներ |
Հիմնադրված է | մայիսի 15, 1940 |
Հիմնադիր | Ռեյ Կրոկ և ՄաքԴոնալդ եղբայրներ |
Վայր | Չիկագո[1] |
Երկիր | ԱՄՆ[2] |
Տնօրեն | Chris Kempczinski? |
Արդյունաբերություն | quick service restaurant sector?, հասարակական սնունդ, accommodation and food service activities?[3] և food and tobacco industry?[3] |
Ընդհանուր ակտիվներ | ▲52,6 մլրդ $ (2020)[4] |
Հասույթ | ▼23,2 մլրդ $ (2022)[5] |
Աշխատողների թիվ | ▼200 000 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[6] |
Ստորաբաժանումներ | McCafé[7] |
Դուստր ընկերություններ | McDonald's Canada?, McDonald's Philippines?, McDonald's France? և McDonald's in Russia? |
Սեփականատեր | The Vanguard Group[8], BlackRock[8] և State Street Corporation[8] |
Կայք | mcdonalds.com(անգլ.) |
Բորսա | NYSE: MCD[9] և Տոկիոյի ֆոնդային բորսա |
McDonald's Վիքիպահեստում |
ՄաքԴոնալդսն աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդները Սան Բերնարդինո քաղաքում (33°56′50″ հս․. լ. 118°07′06″ ամ. ե.HGЯO) բացեցին արագ սննդի կետ։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում գործարար Ռեյ Քրոքը, ով էլ հենց հիմնում է առաջին համբուրգերի ռեստորանը՝ Սան Բերնարդինոյում։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիզբուրգերները, ֆրանսիական ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքները, կաթնային շեյքերը, զանազան աղցաններն ու ձկնեղենը և այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը Ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև տարբերանշանը՝ լատիներեն «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։ Առաջին ֆրենչայզային ռեստորանը բաց է անում Ռեյ Քրոքը Իլինոյսում։
«ՄաքԴոնալդսը» մասնաճյուղեր ունի հետևյալ պետություններում՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.