From Wikipedia, the free encyclopedia
Ֆրի ուտեստ կամ կարտոֆիլ ֆրի (ֆր.՝ pommes de terre-«կարտոֆիլ» և frites-«տապակած»), կարտոֆիլի խորանարդիկներ, որոնք տապակվում են մեծ քանակությամբ բուսական կամ կենդանական յուղի մեջ։ Ըստ օրենքի՝ կարտոֆիլները պատրաստվում են ֆրիի համար նախատեսված սարքերի մեջ, կարող են պատրաստել նաև գազօջախի վրա։
Բելգիական խոհանոց և Ֆրանսիական խոհանոց | |
---|---|
Տեսակ | կարտոֆիլով ուտեստ |
Ենթատեսակ | խավարտ, խոհարարական կիսաֆաբրիկատներ և Արագ սնունդ |
Առաջացման երկիր | Բելգիա և Ֆրանսիա |
Արտադրման վայր | Բելգիա[1] |
Հիմնական | կարտոֆիլ |
French fries Վիքիպահեստում |
Կարտոֆիլ ֆրին համարվում է հայտնի ուտեստ, անվանում են նաև արագ սնունդ, օրինակ՝ McDonald’s, Burger King, KFC - ում։ Միացյալ Նահանգներում կարտոֆիլ ֆրին հայտնի է որպես «կարտոֆիլը ֆրանսիական ձևով» կամ որպես ֆրի, Ֆինլանդիայում՝ (Ranskalaiset perunat, ranskanperunat կամ ranskalaiset), իսկ Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Իսրայելում ուղղակի չիպս։ Ֆրին լինում է տաք, փափուկ կամ խռթխռթան։ Այն համարվում է նաև նախաճաշ։ Թխած կարտոֆիլ պատրաստելու համար ավելի քիչ յուղ է պահանջվում կամ ընդհանրապես չի պահանջվում[2]։
Կարտոֆիլը կեղևազրկում են, բաժանում հավասար մասերի, լվանում սառը ջրով, որպեսզի վերացնեն մակերեսային օսլան և մանրակրկիտ չորացնում[3][4]։ Այնուհետև կարող են տապակել մեկ կամ երկու փուլով։ Խոհարարները ընդհանուր առմամբ, համաձայն են, որ երկաստիճան մեթոդը ավելի լավ արդյունքներ է տալիս[3][5][6]։ Գետնի տակ թարմ կարտոֆիլը կարող է ջրի չափազանց մեծ քանակություն ունենալ, ինչը հանգեցնում է կարտոֆիլի մասերի կպչելուն[7]։
Առաջին փուլով կարտոֆիլի կտորները ընկղմում են 160 °C եռացող ջրի մեջ[3]։ Այնուհետև այն տապակում են 190 °C ջերմաստիճանի տակ, որպեսզի այն արտաքինից դառնա խռթխռթան։ Դրանից հետո այն տեղափոխում են քամոցի մեջ և համեմում աղով։
Այս երկու փուլերի ճշգրիտ ժամանակը կախված է կարտոֆիլի չափերից։ Օրինակ՝ 2-3 մմ հաստությամբ կարտոֆիլի համար առաջին փուլը տևում է 3 րոպե, իսկ երկրորդը՝ մի քանի վայրկյան[3]։
Գոյություն ունի կարտոֆիլ ֆրիի պատրաստման մի քանի եղանակ։ Ֆրիտյուր՝ մեթոդ, որի ժամանակ մթերքը ընկղմվում է տաք ձեթի մեջ։ Վակուումային ֆրիտյուր, որի ընթացքում պատրաստվում է ցածրորակ ֆրի ուտեստ, որի մեջ կա շաքարի մեծ քանակություն։
Ֆրի ուտեստը, որպես կանոն մանտուցվում է տարբեր խավարտներով, ինչպիսիք են աղը և քացախը (ածիկային, բալզամային կամ սպիտակ), պղպեղը, քերած պանիրը, հալեցված պանիրը, ոլոռը, կծու սոուսը, կարրին, կարրիով կետչուպը, մանանեխը, մայոնեզը, տարտառ սոուսը, ձաձիկին, ֆետան, սխտորը, յուղը, թթվասերը, մեղրը, այոլի սոուսը, կետչուպը, կիտրոնի հյութը, թթու դրած վարունգը, թթու դրած սոխը կամ թթու դրած ձուն։
Յունիկոդի նշան՝ 🍟
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.