From Wikipedia, the free encyclopedia
Թմբկափայտ եղունգներ կամ թմբկափայտային եղունգներ, որը նաև հայտնի է որպես թմբկափայտ մատներ կամ քլաբինգ (անգլ.՝ Nail clubbing), նաև Հիպոկրատական մատներ, մատի կամ ոտքի եղունգների դեֆորմացիա, որը կապված է մի շարք հիվանդությունների, հիմնականում սրտի և թոքերի հետ[1][2]։ Երբ այն տեղի է ունենում հոդային էֆուզիաների, հոդային ցավերի և մաշկի և ոսկրերի աննորմալ աճի հետ միասին, այն հայտնի է որպես հիպերտրոֆիկ օստեոարտրոպաթիա[3]։
Թմբկափայտ եղունգներ | |
---|---|
Տեսակ | կլինիկական նշան և ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-10 | R68.3 |
Clubbing Վիքիպահեստում |
Քլաբինգը կապված է թոքերի քաղցկեղի, թոքերի ինֆեկցիաների, թոքերի ինտերստիցիալ հիվանդության, ցիստիկ ֆիբրոզի կամ սրտանոթային հիվանդությունների հետ[4]։ Քլաբինգը կարող է լինել նաև ժառանգական և կապված չլինել այլ բժշկական խնդիրների հետ[5][6]։
Քլաբինգի առաջացման հաճախությունը հայտնի չէ. այն դիտվել է հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունք ընդունված մարդկանց մոտ 1% -ի մոտ։ Որպես հիվանդության ախտանշան այն հայտնի է Հիպոկրատի ժամանակներից ի վեր[4]։
Քլաբինգը կապված է հետևյալ հիվանդությունների հետ․
Եղունգների քլաբինգը հատուկ չէ թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությանը (COPD): Հետևաբար, COPD- ով և նկատելի քլաբինգ ունեցող հիվանդների մոտ կարող է լինել բրոնխոգեն քաղցկեղի առաջացման նշաններ (կամ քլաբինգի այլ պատճառներ)[10]։
Հայտնի է նաև քլաբինգի բնածին ձևը[11]։
Քլաբինգի հատուկ ձև է հիպերտրոֆիկ թոքային օստեոարտրոպաթիան (HPOA), որը մայրցամաքային Եվրոպայում հայտնի է որպես Պիեռ Մարի-Բամբբերգեր համախտանիշ։ Սա քլաբինգի և շրջոսկրի (Periosteum - ոսկորների շարակցահյուսվածքային ծածկույթ) և սինովիումի (հոդերի ծածկույթի) խտացման համադրություն է, և հաճախ սկզբում ախտորոշվում է որպես արթրիտ։ Այն սովորաբար կապված է թոքերի քաղցկեղի հետ։
Առաջնային հիպերտրոֆիկ օստեոարտրոպաթիան (HPOA) առանց թոքային հիվանդության նշանների է։ Այս ձևն ունի ժառանգական բաղադրիչ, չնայած երբեմն կարող են հայտնաբերվել նուրբ սրտային անոմալիաներ։ Այն հայտնի է որպես Տուրետ-Սոլենտե-Գոլե համախտանիշ (Tourene-Solente – Golé syndrome): Այս վիճակը կապված է չորրորդ քրոմոսոմի գենի (4q33-q34) մուտացիաների հետ, որը կոդավորում է 15-հիդրօքսիպրոստագլադին դեհիդրոգենազի ֆերմենտի ջրազրկելը (HPGD). սա հանգեցնում է պրոստագլանդին E2- ի քայքայման և այս նյութի բարձր մակարդակի նվազման[12]։
Սպորադիկ քլաբինգի ճշգրիտ պատճառը անհայտ է։ Դրա պատճառները ներառում են.
Երբ նկատվում է քլաբինգ, ախտորոշումը կատարելուց առաջ պետք է բացառվի կեղծ քլաբինգը։ Ուղեկցող պայմանները կարող են որոշվել բժշկական պատմության մանրակրկիտ ուսումնասիրության միջոցով (հատուկ ուշադրություն է դարձվում թոքերի, սրտի և ստամոքս-աղիքային հիվանդությունների առկայությանը) և մանրակրկիտ կլինիկական հետազոտություն անցկացնելով, որը կարող է բացահայտել դրա հետ կապված առանձնահատկությունները, որոնք վերաբերում են հիմքում ընկած ախտորոշմանը։ Լրացուցիչ ուսումնասիրությունները, ինչպիսիք են կրծքավանդակի ռենտգենյան ճառագայթումը (chest X-ray) և կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան, կարող են, հակառակ դեպքում, բացահայտել ասիմպտոմատիկ սրտանոթային հիվանդությունը[10]։
Քլաբինգն առաջանում է հետևյալ հինգ փուլերից մեկում.[10]
Շամրոտի թեստը կամ Շամրոտի պատուհանի թեստը (որն առաջին անգամ ցուցադրվել է հարավաֆրիկյան սրտաբան Լեո Շրամրոտն իր վրա)[14] քլաբինգի հանրաճանաչ թեստ է։ Երբ աջ և ձախ ձեռքերի համապատասխան մատների դիստալ ֆալանգները (մատների ամենածայրերի ոսկորները) ուղղակիորեն հակառակ են (աջ և ձախ ձեռքերի նույն մատները դնելով դեմ դիմաց՝ եղունգը եղունգի դիմաց), եղունգների միջև պետք է երևա փոքր շեղանկյունաձև «պատուհան»։ Եթե այս պատուհանը կորում է, ապա թեստը դրական է և առկա է քլաբինգ։
Բնակչության շրջանում քլաբինգի ճշգրիտ տվյալներ չկան։ 2008 թվականի Բելգիայում կատարված ուսումնասիրությունը պարզել է քլաբինգի 1%, կամ ներքին հիվանդությունների բաժանմունք դիմած 1511 հիվանդներից 15-ը։ Պարզվել է, որ նրանցից 40% -ի կամ 6 հիվանդների քլաբինգը ուղեկցվում է տարբեր հիվանդություններով, մինչդեռ 60% -ը կամ 9 հիվանդը բժշկական խնդիրներ չունեին և հետագա քննությունները ցույց են տվել, որ վիճակը լավ է մնացել նաև հաջորդ տարվա ընթացքում[6]։
Համենայն դեպս Հիպոկրատի ժամանակներից ի վեր քլաբինգը համարվել է հիվանդության ախտանշան[4]։ Երևույթը կոչվել է «Հիպոկրատական մատներ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.