From Wikipedia, the free encyclopedia
Եղունգներ (գրաբ.՝ եղունգն[1][2][3]), եղջերային թիթեղներ (ճանկերին հոմոլոգ)[4], որոնք գտնվում են պրիմատների մեծամասնության վերին և ստորին վերջույթների մատների ծայրերի արտաքին մակերեսին։ Եղունգները համարվում են էպիդերմիսի ածանցյալներ։ Օնիխոլոգիան հատուկ գիտություն է, որը զբաղվում է եղուգների վիճակի դիագնոստիկայով[5]։
Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանությունն է, որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։ Օգնում են քորի ժամանակ և ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։
Եղունգների առջևի ծայրը ազատ է, իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա ու կոչվուն է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլ), կատարում է պաշտպանական դեր, թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։ Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Արմատի միայն մի փոքր հատվածն է դուրս մնում մահիկի տակից, այն սպիտակ կիսալուսնի տեսք ունի։ Եղունգի արմատը կոչվում է նաև մատրիցա։ Մատրիցան կազմված է էպիթելային բջիջներից և այստեղ տեղի է ունենում եղունգի ձևավորումը։ Այս բջիջների փշային շերտում կան օնիխոբլաստներ, որոնք ձևավորում են եղունգը և վերածվում են եղջերային թիթեղի։
Հիմնականում եղունգի թիթեղը կազմված է կերատինից, որը նաև մաշկում գտնվող սպիտակուց է։ Մազերը նույնպես առաջանում են կերատինից։ Մազերում և եզունգներում կերատինի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այս սպիտակուցի մոլեկուլում կա մեծ քանակությամբ ծծմբի ատոմներ։ Առաջացնելով մոլեկուլների միջև կապեր ծծումբը ապահովում է կերատինի կարծրությունը։ Ծծումբի քանակը (ավելի կոնկրետ ծծումբ պարունակող սպիտակուցի՝ցիստեինի ) պայմանավորված է նաև ժառանգական գործոններով։ Որոշ մարդկանց օրգանիզմում ցիստեինի պարունակությունը բարձր է, ինչն էլ դարձնում է եղունգները ավելի ամուր։ Կերատինի շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Հենց այս շերտերն էլ ապահովում են եղունգի էլաստիկությունն ու փայլը։ Եղունգները կարող են կլանել ջուր և մեծացնել իրենց հաստությունը։ Դա է պատճառը, որ ջրի հետ հաճախ շփվող մարդկանց եղունգները դառնում են ավելի փափուկ ու հաստ։ Բացի ծծումբից եղունգը պարունակում է նաև այլ միկրոտարրեր․ կալցիում, քրոմ, ֆոսֆոր, սելեն և ցինկ։ Սրանց բացակայությունը առաջացնում է եղունգի հիվանդագին վիճակ։
Եղունգները մազերից ավելի դանդաղ են աճում։ Շաբաթվա ընթացքում ձեռքի եղունգները աճում են մոտավորապես 1-2 մմ, իսկ ոտքերինը՝ 0,25-1 մմ։ Եղունգի ամբողջական թարմացումը տեղի է ունենում կես տարվա ընթացքում։ Հումորալ փոփոխությունները (հասունացման շրջան, մենստրուացիոն շրջան, հղիություն, գարնանային շրջան) ազդում են եղունգների աճի արագության վրա։ Աճի արագությունը նվազում է չափազանց խիստ սննդակարգի (ճարպերի, սպիտակուցների, վիտամինների ցածր պարունակություն)և արյան շրջանառության ու նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.