Թոքամիզ

From Wikipedia, the free encyclopedia

Թոքամիզ
Remove ads

Թոքամիզ, պլևրա (լատին․՝ pleurae՝ կող, կողք, պատ), մարդու և որոշ ողնաշարավոր կենդանիների կրծքի խոռոչը և թոքերը ծածկող շճաթաղանթ։ Կաթնասունների թոքամիզն ունի 2 թերթիկ՝ ընդերային, որը սերտաճում է թոքի հյուսվածքին, և առպատային՝ պատում է կրծքի խոռոչի ներքին պատերը (կրծքամիզ)։ Թոքամիզի առպատային թերթիկը բաժանվում է կողային, ստոծանային, միջնորմային և գագաթնային հատվածների։ Թոքամիզի ընդերային և առպատային թերթիկների արանքում գոյություն ունի ճեղքանման տարածություն, որը կոչվում է թոքամզի խոռոչ։ Այն լցված է շճային հեղուկով, որը շնչառության ժամանակ փոքրացնում է 2 թերթիկների միջև եղած շփումը։ Թոքամիզն սնուցում են միջկողային, կրծքային ներքին և ստոծանիական զարկերակները, նյարդավորում են թափառող, միջկողային և ստոծանիական նյարդերը։

Արագ փաստեր Թոքամիզ, Տեսակ ...
Remove ads

Առպատային թոքամիզը զգայուն է ցավի հանդեպ, առպատայինը՝ ոչ, քանի որ վերջինիս մոտ քիչ են նյարդային վերջավորությունները[2]։ 70 կգ քաշ ունեցող ֆիզիկապես առողջ մարդու մոտ թոքամզային տարածքում միշտ առկա է մի քանի միլիլիտր թոքամզային հեղուկ[3]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads