Remove ads
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Պրոստագլանդին E2 (PGE2), հայտնի որպես դինոպրոստոն, բնության մեջ հանդիպող պրոսագլանդին,որը օգտագործվում է որպես դեղորայք[2]։ Որպես դեղամիջոց այն օգտագործվում է ծնունդը խթանելու,հետծննդյան արյունահոսության,հղիության ընդհատման ժամանակ և երեխաների մոտ զարկերակային ծորանը բաց պահելու համար[2][3]։ Երեխաների մոտ օգտագործվում է սրտի բնածին արատների ժամանակ, մինչև վիրահատության իրականացումը[3]։ Այն կարող է օգտագործվել ներհեշտոցային կամ ներերակային ներարկման ճանապարհով[2][4]։
Պրոստագլանդին E2 | |
---|---|
Քիմիական բանաձև | C₂₀H₃₂O₅ |
Մոլային զանգված | 5,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 363-24-6 |
PubChem | 5280360 |
EINECS համար | 206-656-6 |
SMILES | CCCCCC(C=CC1C(CC(=O)C1CC=CCCCC(=O)O)O)O |
ЕС | 206-656-6 |
ChEBI | 4444059 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ընդհանուր կողմնակի ազդեցություններից են փսխումը, տենդը, լուծը և արգանդի գերկծկումը[2]։ Երեխաների մոտ կարող է առաջացնել բրադիպնոե և թերճնշում[3]։ Ասթմայով և գլաուկոմայով հիվանդները պետք է զգուշությամբ օգտագործեն, ինչպես նաև նրանք ովքեր նախկինում ունեցել են կեսարյան հատումով ծննդաբերություն[5]։ Պրոստագլանդին E2-ը օքսիտոցինային խմբի պրեպարատներին է պատկանում։ Այն միանում է E2 պրոստագլանդինային ընկալիչների հետ բերելով արգանդի վզիկի բացմանը և թուլացմանը, ինչպես նաև արյունատար անոթների լայնացմանը[2][3]։
Պրոստագլանդին E2-ը առաջին անգամ սինթեզվել է 1970թ և բժշկական կիրառություն է գտել ԱՄՆ-ում 1977թ[2][3]։ Այն մտնում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում, որպես առողջապահության մեջ օգտագործվող ամենաէֆեկտիվ և անվնաս դեղերից մեկը[6]։ Միացյալ թագավորությունում մեկ դեղաչափը արժի 8,5-30 ֆունտ[4][7]։ ԱՄՆ-ում բուժման կուրսը 200 դոլարից ավել արժի[5]։ Պրոստագլանդին E2-ը երեխաների մոտ ազդում է նույնքան լավ, որքան պրոստագլանդին E1, միայն թե ավելի էժան[3]։
Այն կարևոր ազդեցություն ունի ծննդաբերության մեջ (արգանդի վզիկի թուլացում և արգանդի կրճատում), ինչպես նաև խթանում է օստեոբլաստներին, որոնց կողմից ձերբազատմվում են գործոններ, որոնք խթանում են օստեոկլաստների կողմից ոսկրերի ռեսորբցիան։ PGE2-ը այն պրոստագլանդինն է, որը ի վերջո առաջացնում է տենդ։ Այն նաև օգտագործվում է Բոտալյան ծորանը բաց պահելու համար, սակայն PGE1-ը ավելի հաճախ է օգտագործվում։
Սա ուղղակի անոթալայնիչ է, թուլացնում է հարթ մկանները և խոչընդոտում է նորադրենալինի ձերբազատումը սիմպատիկ նյարդային վերջույթներից։ Այն չի արգելակում թրոմբոցիտների ագրեգացիան, ի տարբերություն PGI2-ի։
PGE2-ը ճնշում է T-բջջային ընկալիչների ազդանշանումը և կարող է դեր խաղալ բորբոքման առաջացման գործում[8]։ PGE2-ի վերկարգավորումը թմբկափայտի մատների առաջացման հնարավոր պատճառներից մեկն է։ Բացի այդ, PGE2-ի հետծննդյան սինթեզը նորածինների մոտ հանդիսանում է բաց զարկերակային ծորանի պատճառ[9]։
Ընդհանուր կողմնակի ազդեցություններից են փսխումը, տենդը, լուծը և արգանդի գերկծկումը[2]։ Երեխաների մոտ կարող է առաջացնել բրադիպնոե և թերճնշում[3]։ Ասթմայով և գլաուկոմայով հիվանդները պետք է զգուշությամբ օգտագործեն, ինչպես նաև նրանք ովքեր նախկինում ունեցել են կեսարյան հատումով ծննդաբերություն[5]։
PGE2-ը հանդիսանում է Wnt ազդակային ուղու հզոր ակտիվատոր։ Նա ներգրավված էր հեմոպոետիկ բջիջների զարգացման և վերականգնման առանձնահատկությունները կարգավորելու մեջ cAMP/PKA-ն ակտիվացնելու ճանապարհով[10]։
Այն հայտնաբերվել է Բունտինգի, Գրիգլեվսկու, Մոնկադայի և Վեյնի կողմից 1976 թվականին։
Նրա վաճառքային անվանումն է Ցերվիդիլ (ԱՄՆ) և Պրոպեսս (Ֆերինգի դեղագործական կազմակերպության կողմից)։ Պրոստին E2-ը և Գլանդինը հեշտոցային մոմիկներ են, որոնք արգանդի վզիկը նախապատրաստում են ծննդաբերության։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.