From Wikipedia, the free encyclopedia
Հանզայական միություն, Հանզա, ինչպես նաև Հանզեա (գերմ.՝ Deutsche Hanse կամ Düdesche Hanse, հին վերին գերմ․՝ Hansa՝ բառացի՝ «խումբ», «միություն», լատին․՝ Hansa Teutonica), խոշորագույն քաղաքական և տնտեսական միություն հյուսիսարևմտյան Եվրոպայի քաղաքների միջև 12-րդ դարի կեսերին։ Գոյություն է ունեցել մինչ 17-րդ դարի սկիզբը[С. 1]։ Հանզայի գրանցամատյանում ներառված է եղել 130 քաղաք, որոնցից մոտավորապես 100-ը՝ նավահանգստային։ Միության ազդեցության տակ է գտնվել մինչև 3000 բնակավայր[С. 2]։ 15-րդ դարի սկզբին Հանզան միավորում էր մոտավորապես 160 քաղաք[С. 3]։
Միավորման նպատակն էր հանզայական առևտրի գոտում մասնակիցներին արտոնություններով ապահովելը։ Հանզայական առևտրականների համար նեցուկ էին լինում ասպետական օրդենները։ Հանզան ներդրել է արտաքին ինքնուրույն քաղաքականություն, ձեռք է բերել ամրոցներ, աջակցել է օլիգարխիային։ Միավորման մասնակիցները հետևում էին Հանզայական Մեծ օրենսգրքին, որը լույս էր տեսել ամբողջ միության համար[С. 4]։
Առևտրական հարաբերությունների համակարգը հենվում էր գրասենյակների վրա։ Հանզայի արտասահմանյան գրասենյակները գտնվում էին Բերգենում, Լոնդոնում և Բրյուգգեում, Նովգորոդում, Վենետիկում և այլ քաղաքներում։ Եվրոպայի ներքին շրջանների առևտրի կենտրոնը և Բալթիկ և Հյուսիսային ծովերի միջև փոխաբեռնման կետը Լյուբեկն էր՝ միության փաստացի ղեկավարը[Նշ․ 1][С. 2]։ Հանզաթագերի որոշումները սովորաբար սկսվում էին «Հանզան և Լյուբեկը վճռել են․․․» բառերով[С. 5]։
Առևտրական միությունների պատմությունը գնում է վաղ անցյալ։ Հին աշխարհի դարաշրջանում, օրինակ, հայտնի էր Աթենքի սիմմարխիան, հետագայում՝ արխեն, Իտալահռոմեական համադաշնությունը և այլն։ Միջնադարյան Եվրոպայի քաղաքային միություններից խոշորագույնը հանզայականն էր․ արդեն 12-րդ դարում Հյուսիսային և Բալթիկ ծովերում հայտնվեց Համբուրգի և Լյուբեկի առևտրականների միությունը, որը մրցում էր Քյոլնի, Մյունխենի և այլ քաղաքների հետ[С. 2]։ Միջնադարում գերմանական և լիվոնական քաղաքների միությունը Ռուսիայի խոշորագույն առևտրական գործընկերն էր[С. 6]։
Նատալյա Պոդալյակն առանձնացնում է Հանզայի գոյության չորս ժամանակաշրջաններ՝ առևտրականների կամ առևտրականների հասարակություն («Գոթլանդի ընկերակցություն» և այլն) (12-րդ դար - 13-րդ դարի վերջ), «Քաղաքների Հանզա» (13-րդ դարի վերջ ― 14-րդ դարի վերջ), «Հանզայի ամենաբարձր ակտիվության ժամանակաշրջան» (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի վերջ) և ճգնաժամ (15-րդ դարի վերջ - 17-րդ դարի կեսեր)[С. 7]։
Փոխզիջման որոնման և առևտրի մասնակիցների վրա միության ազդեցության հիմնական գործիքը, համաձայն Հանս Զաուերի հետազոտությունների[С. 8], ծառայել են (15-րդ դարի վերջին)՝ բանակցությունները, դրամական վճարումները, տնտեսական հարկադրանքների միջոցառումները, այլ միություններ մտնելը, ռազմական պայքարը (որպես արտակարգ միջոցառում[Նշ․ 2])։ Մյուս հետազոտողները հիշատակում են նաև քաղաքների տարածքային քաղաքականությունը[Նշ․ 3]։
Խնդիրների լուծման օրինակ կարելի է բերել հանզայական քաղաքների վենդական խմբավորման (վենդական քաղաքներ) և Մեկլենբուրգի դքսերի միջև «դրամական համաձայնությունը»[С. 9]։
1226 թվականին Համբուրգը Լոնդոնում հիմնադրեց առևտրական գրասենյակ, իսկ 1241 թվականին՝ դաշնագրի համաձայն միավորվեց Լյուբեկի հետ։ Այս քաղաքների ներկայացուցչությունները ևս միավորվեցին ֆլամանդական առևտրի կենտրոն Բրյուգգեում։ Հետագայում այս միությանը միացավ նաև Քյոլնը։ 1299 թվականին Լյուբեկի նախաձեռնությամբ միացան նաև Ռոստոկ, Վիսմար, Լյունեբուրգ և Շտրալզունդ խոշորագույն առևտրական քաղաքները[Նշ․ 4]։ 1367 թվականին միությունն ընդգրկում էր մոտավորապես 70 քաղաք, իսկ 14-րդ դարի կեսերին՝ Բալթիկ և Հյուսիսային ծովերի, գետերի ափերին գտնվող բոլոր հյուսիսգերմանական քաղաքները։ Հանզայի կորիզը կազմում էին Համբուրգը, Լյուբեկը, Բրեմենը, հետագայում՝ Հռենոսի (Քյոլն), Վեզերի, Օդերի ափերի քաղաքները և Պրուսիայում տևտոնցիների գրաված մի շարք քաղաքներ՝ Գդանսկ, Թորն, Քյոնիգսբերգ, Բալթիկ ծովի արևելյան ափերին գտնվող Ռիգան (1282 թվականից) և Ռևոլը։ Հատուկ դերակատարում է խաղացել Գոթլանդ կղզում գտնվող Վիսբյու քաղաքը՝ որպես հարավային Սկանդինավիայի և Ռուսիայի միջև առևտրի կենտրոն, ինչպես նաև մի շարք նիդերլանդական քաղաքներ։ Ինչպես հաստատում են մերձբալթյան պատմագետները, օրինակ, Ի․ Բերգհոլցը, Հանզայական միությունը վերջնականապես ձևավորվել է 1367-1370 թվականներին[С. 11]։
1388 թվականին Անգլիան և Տևտոնական օրդենը դաշինք կնքեցին, որը հաստատեց Հանզայի արտոնությունը[Նշ․ 5]։ Միևնույն ժամանակ անգլիացի առևտրականները (գերմ.՝ liggende), ֆակտորները կամ «ծովերից այն կողմ գտնվող արևելյան հողերի թագավորական առևտրականները) պաշտպանել են Գդանսկում անգլիական առևտրական ֆակտորիայի (օտարերկրյա առևտրականների ավան) գոյությունը, որը դիմակայել է մինչև 1470-ական թվականները[С. 12]։
Հանզայի ծաղկումը սկսեց 14-րդ դարի երկրորդ կեսից և 15-րդ դարի սկզբից։ Հանզայի գրանցամատյանում ընդգրկվեցին 130 քաղաք, որոնցից մոտավորապես 100-ը՝ նավահանգստային, իսկ նրա ազդեցության տակ է գտնվել մինչև 3000 բնակավայր։ Միության փաստացի ղեկավարը Լյուբեկն էր[С. 2]։
Հանզայի գլխավոր նպատակն է դառնում արտասահմանում հանզայական վաճառականության առևտրական արտոնությունների ապահովումը և ընդարձակումը։ Շտրալզունդի խաղաղության պայմանագիրը ամրացրեց Հանզայի գերիշխող դիրքերը։ Նրա պայմանների համաձայն՝ վաճառականությունն իր նախկին արտոնությունները հաստատեց ոչ թե առանձին քաղաքների, այլ ամբողջ միության համար։ Օրինակ, իջեցվեց մուտքի և ելքի մաքսատուրքի վճարը, չեղարկվեց դանիական ամբողջ ծովափի իրավունքը․ դա նշանակում էր, որ այսուհետ ապահովվում էր բեռների փրկումը, պահպանումը և վերադարձը իրական տերերին։ 15 տարով Հանզային տրվեցին սքոնական Սաքնյոր, Ֆալդերբյու, Մալմյո և Հելսինգբորգ քաղաք-ամրոցները՝ եկամտի 2/3-ը ստանալու իրավունքով[С. 14]։
15-րդ դարի կեսերին սկսվում է Հանզայական միության թուլացումը։ Սա պայմանավորված է ներքին և արտաքին գործոններով։ Քաղաքների միջև սրվեցին պլեբեյների և արհեստավորների պայքարը, համքարությունների, բյուրգերականության և պատրիկության միջև մրցակցությունը։ Արտաքին գործոններն էին առևտրական այլ, քաղաքականապես համախմբող երկրների առևտրի շրջանները, համաճարակները, պատերազմները և այլն[С. 4]։ Միևնույն ժամանակ պահպանվեց հանզայական տնտեսական պոտենցիալի նշանակությունը[С. 15]։
1398 թվականին հանցայացիները զրկվեցին Անգլիայի իրենց արտոնություններից։ 1398 թվականին գրասենյակը Բրյուգգեից տեղափոխվեց Անտվերպեն։ Իվան III-ը 1494 թվականին փակեց Նովգորոդի Գերմանական տոնավաճառը։ Ազդեցության վերջնական կորուստը եղավ դեպի գաղութարարական երկրներ նոր ծովային ճանապարհների բացումը[С. 4]։ 1598 թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը փակեց Ստիլյարդը (անգլ.՝ Steelyard, գերմ.՝ der Stahlhof)՝ Լոնդոնում ամրացած հանզայական տոնավաճառը[С. 16]։
1699 թվականին Հյուսիսային Հանզան կազմակերպեց հերթական համագումարը, որը դարձավ վերջինը[С. 4]։
Զանազան աղբյուրներ հանզայական քաղաքների քանակը նշում են 90-200։ Վերջին թիվը կարող է նշանակել, որ եթե քաղաքը նույնիսկ չի ընդգրկվել Միության կազմում, ապա օգտվել է Հելմի իրավունքից (շնորհվել է Տևտոնի օրդենի կողմից ավելի քան 255 եվրոպական քաղաքի)։ Հաշվի առնելով քաղաքները, որոնք արտոնություններ են տվել Հանզայի առևտրականներին, Միության ազդեցության տիրույթը արևմուտքում հասել է Լա Մանշ նեղուց (Օնֆլյոր, Դյեպ) և Լոնդոն, հյուսիսում՝ Բերգեն, իսկ հարավում Վենետիկ[С. 17]։ Ցանկ՝ [С. 18][С. 19]․
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Լյուբեկ | 1143 | 1226[Նշ․ 6] | 1259 | 1630 (1669) | ||
Համբուրգ | 808[Նշ․ 7] | 1188 | 1510[Նշ․ 8] | 1259 | ||
Լյունեբուրգ | 956 (1158) | 1356 | ||||
Վիսմար | 13-րդ դար | 1259 | ||||
Ռոստոկ | 1161 | 1218 | 1259 | |||
Քիլ | 1232[Նշ․ 9] | 1242 | 1238 | 1518 | ||
Շտրալզունդ | 1234 | 1234 | 1293 | |||
Դեմմին | 1140 | 1283 | 1292 | 1607 | ||
Գրայֆսվալդ | 1209 | 1250 | 1280 | |||
Անկլամ | 1281 | 13-րդ դար | ||||
Բրունսվիկ (Բրաունշվայգ) | 1031[Նշ․ 10] | 1430 | 1430[Նշ․ 11] | 13-րդ դար | 17-րդ դար | |
Բրեմեն | 787[Նշ․ 12] | 1646[Նշ․ 13] | 1260 | |||
Մագդեբուրգ | 805[Նշ․ 14] | 1188 | 1295 | 1666 | ||
Գոսլար | 922 | 1290[Նշ․ 15] | 1267 | 1566 | ||
Էրֆուրտ | [С. 20] [С. 21] [С. 22] |
|||||
Շտադե | 994[Նշ․ 16] | 1209[Նշ․ 17] | ||||
Բեռլին (տե՛ս նաև Քյոլն) | 1244 | մոտ 1244 թվական | 14-րդ դարի կեսեր | 1451 | ||
Օդերի Ֆրանկֆուրտ | 1430 | 1442[С. 21] [С. 23][С. 22] [С. 24] | ||||
Հաֆելբերգ | 948 | 1310 | 1359 | 1488 | ||
Թանգերմյունդե | 1109[Նշ․ 18], 1275[Նշ․ 19] | 1368 (1373) | ||||
Շտենդալ | 1022 | 1160 (1215) | 1359 | 1518 | ||
Գերդելագեն | 13-րդ դարասկիզբ | 1316 | 1358 | 1488 | ||
Քյոլն | 1669[С. 20] [С. 25] [С. 26] [С. 21] [С. 22] [С. 27] | |||||
Դորտմունդ | [С. 20] [С. 21] [С. 23] [С. 22] [С. 27] [С. 24] | |||||
Մյունստեր | [С. 20] [С. 23] [С. 22] [С. 27] [С. 24] | |||||
Օսնաբրյուկ | [С. 20] [С. 21] [С. 22] [С. 27] [С. 24] |
12-րդ դար|||||
Զոստ | 1609[С. 20] [С. 21] [С. 23] [С. 22] [С. 27] [С. 24] |
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Ռիգա | 1201, 1226[Նշ․ 20] | 1282 |
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Շտետտին (Շչեցին) | 1243(?) | 1237(?) | 1243 | 1278 | ||
Քոլբերգ (Կոլոբժեգ) | 1255 | 1255 | 1284 | |||
Ռյուգենվալդե (Դարլովո) | 13-րդ դար | 1271 и 1312 | 1350 и 1412 | |||
Շտոլպ (Սլուպսկ) | 1265 | 1265 и 1310 | 1368 | кон. XVI в. | ||
Կամմին (Կամեն-Պոմորսկի) | 1176 | 1274 | ||||
Յուլին (Վոլին) | конец IX в. | 1277 | 1365 | |||
Ստարգարդ-Շչենսկի) | 1140 | 1292 | 1243 | 1363 | ||
Դանցիգ (Գդանսկ) | 997 | 1263 | 1343,1377, 1380 | 1295—1343 | 1361 | 1669 |
Էլբինգ (Էլբլոնգ) | 1237 | 1246 | ||||
Քուլմ (Քելմնո) | 1065 | 1233 | 1298 (1300) | 1443 | ||
Թորն (Թորուն) | 1233 | 1233 | XIV в. | |||
Կրակով | c. 1370 | c. 1500 | ||||
Բրեսլաու (Վրոցլավ) | 1387 | 1474 |
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Քյոնիգսբերգ (Կալինինգրադ) | 1255 | 1286, 1299, 1327 | 1339 | 1579 | ||
Մեծ Նովգորոդ |
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Դեյվենտեր | 1000 | 1500[С. 20] [С. 21] [С. 22] [С. 27] [С. 28] [С. 29] [С. 30] [С. 31] | ||||
Կամպեն | 1150 | 1236[Նշ․ 21] | нач. XIV в. и в 1441 | 1361-1370 | ||
Խրոնինգեն | [С. 20] [С. 21] [С. 22] [С. 28] |
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Վիսբյու | 1470[С. 20] [С. 21] [С. 22] [С. 32] | |||||
Ստոկհոլմ | [С. 21] [С. 22] |
Քաղաքի նախկին (ներկայիս) անվանում | Քաղաքի հիմնադրման տարեթիվ | Լյուբեկի իրավունքը ստանալու տարեթիվ | Քուլմի իրավունքը ստանալու տարեթիվ | Մագդեբուրգյան իրավունքը ստանալու իրավունք | Միության մեջ ընդգրկվելու տարեթիվ | Միությունից դուրս գալու տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|
Ռևել (Տալլին) | 1285 | |||||
Դորպատ (Տարտու) | 1280-е |
Հանզայական վաճառականները լողում էին Հյուսիսային և Բալթիկ ծովերի երկարությամբ, այլ նաև Արևմտյան Եվրոպա՝ մինչև Ջիբլարթարի նեղուց, իսկ հյուսիսում՝ ընդհուպ մինչև նորվեգական քաղաքներ[С. 2]։
Նոր ուղիներ էին հարթվում և յուրացվում դեպի Արևմտյան Ֆրանսիա ափեր, Պորտուգալիա, Վենետիկ և Իսլանդիա[С. 38]։
Լուգայի առևտրական ճանապարհը (Նարվա, Ռոսսոնի, Մշագա, Շելոբ, Լուգա ջրային ճանապարհ) վաճառականները նախընտրում էին միայն այն պարագայում, եթե ավանդական Վոլխով-Լադոգա-Նևա-Ֆիննական ծոց ճանապարհն ինչ-ինչ պատճառներով, օրինակ ռազմական, շրջափակված էր[С. 39]։
14-րդ դարում Հանզան հանզայական 7 քաղաքում[С. 4] (Լյուբեկ, Համբուրգ, Դանցիգ, Բրեմեն, Շտրալզունդ, Ռոստոկ և Վիսմար) ունեցավ ընդհանուր նավատորմ, որը բաղկացած էր համարյա 1000 նավից։ Միավորված նավատորմն ուներ 30—40 հազար լաստ, այսինքն մոտավորապես 80 000 տոն բեռնունակություն[Նշ․ 22] [С. 40]։
Հանզայական տպագրության մեջ նկատելի է ծովային մեծապարփակ և ամուր նավ՝ կոգգ, որի նավակողերին 14-րդ դարի կեսերին անձնակազմից բացի կարող էին տեղակայվել 100 զինվոր, 20 ձի և մեկ պարսպակործան թնդանոթ։ Հանզացիները 14-րդ դարի վերջից ապրանքներ տեղափոխելու համար սկսեցին օգտագործել ծովային նավի նոր տեսակ՝ հոլք, որն օժտված էր ամրությամբ և 200-300 տոննա բեռնունակությամբ[С. 41]։
Լյուբեկ քաղաքի կնիքը։ 1280 թվական։ Պատմաբաններին հայտնի է այլ, ավելի հին կնիք, որը թվագրվում է 1226 թվականով[С. 42]։ | Շտրալզունդնի հանզայական կնիք։ 1329 թվական։ Պատկերված է կոգգ։ | Էլբինգ քաղաքի կնիք։ 1350 թվական։ Գրություն՝ Sigillum civitatis Elbingensis։ Պատկերված է հանզայական կոգգի մեծ կայմը։ |
Շտրալզունդի առվևտրական նավատորմը 14-րդ դարի սկզբին ուներ մոտավորապես 100 միավոր․ լյուբեկի նավատորմը 1595 թվականին ուներ 253 նավ, որոնցից մոտ 50-ն ունեին 120 լաստից բարձր բեռնունակություն։ 15-րդ դարից նավերի անձնակազմում ընդգրկվում էին ծովագնացներ, զինվորագրված բրյուգերներ և վարձկաններ։ Հրամանատարներ, որպես կանոն, դառնում էին խորհրդի անդամները, որոնք նշանակվում էին քաղաքներից կողմից։ Բոլոր ծովային քաղաքներում հայտնվեցին նավաշինական հրապարակներ՝ լաշտադիա[Նշ․ 23], որոնցում վերանորոգվում և կառուցվում էի կոգգեր[С. 44]։
Հանզայական նավահանգիստ մուտք էին գործում նաև միության ոչ անդամ առևտրականների նավերը․ համաձայն Գդանսկի մաքսային գրքի՝ 1460 թվականին Անգլիայից Գդանսկ է եկել 4, 1468 թվականին՝ 6, 1474 թվականին՝ 2, 1475 թվականին՝ 7, իսկ 1476 թվականին՝ 12 նավ (ընդհանուր փաստաթղթավորված է 31 նավ)։ Նշված է նաև, որ այդ տարիներին Մակլենբուրգի, Պոմորյեի, Պրուսիայի և Լյուբեկի ափերից եկել է 912 նավ, իսկ Սկանդինավյան թերակղզուց, Բորնհոլմից, Էստլյանդիայից և Գոթլանդից՝ 320, Հոլանդիայից՝ 155 և այլն[С. 45]։
Նոր ժամանակների Հանզայական միությունը (կամ Նոր Հանզա) միջազգային հասարակական կազմակերպություն է («քաղաքների մշակութային համերաշխություն»)։ Միությունը հիմնադրվել է 1980 թվականին նիդերլանդական Զվոլե քաղաքում՝ առևտրի և զբոսաշրջության աջակցության նպատակով։
Ներկայումս «Նոր ժամանակների Հանզայական միությունը» ընդգրկում է տնտեսապես և քաղաքականապես ակտիվ 176 քաղաքներ և եվրոպական 15 երկրներ[С. 47]։ Նոր Հանզայի գրասենյակը տեղակայված է գերմանական Լյուբեկ քաղաքում։
Յուրաքանչյուր տարի Նոր Հանզայի քաղաքներից մեկում անցկացվում է «Նոր ժամանակների Հանզայական օրեր» միջազգային փառատոնը։
Ներկայումս գերմանական Բրեմեն, Համբուրգ, Լյուբեկ, Գրայֆսվալդ, Ռոստոկ, Շտրալզունդ, Վիսմար, Անքլամ, Դեմմին և Զալցվեդել քաղաքներն իրենց պաշտոնական անվանումներում պահպանում են «հանզայական» տիտղոսը (օրինակ, Համբուրգի պաշտոնական անվանումն է «Ազատ և հանզայական քաղաք Համբուրգ» — գերմ.՝ Freie und Hansestadt Hamburg, Բրեմենը՝ «Հանզայական Բրեմեն քաղաք» (գերմ.՝ Hansestadt Bremen) և այլն)։ Համապատասխանաբար և ավտոմեքենաների պետական համարանիշներն այդ քաղաքներում սկսվում են լատինական «հավելյալ» H… տառով ― HB (այսինքն «Hansestadt Bremen»), HH («Hansestadt Hamburg»), HL (Լյուբեկ), HGW (Գրայֆսվալդ), HRO (Ռոստոկ), HST (Շտրալզունդ), HWI (Վիսմիր)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանզա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.