Վիսբյու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վիսբյու (շվեդ.՝ Visby), շվեդական Գոթլանդ կղզու գլխավոր քաղաքը և Գոթլանդ լենի վարչական կենտրոնը։ Ամենալավ պահպանված միջնադարյան քաղաքը Սկանդինավիայում, որը զբոսաշրջային կենտրոն է, ինչպես նաև՝ Համաշխարհային ժառանգության հուշարձան։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վիսբյու | |||
շվեդ.՝ Visby | |||
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Համայնք | Գոտլանդ[1] | ||
Մակերես | 1453±0,5 հեկտար | ||
Բնակչություն | ▲24 951 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0498 | ||
Փոստային դասիչ | 621 xx | ||
| |||
Վիսբյու Հանզայական քաղաք | |
Hanseatic Town of Visby* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | Շվեդիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1995 (19 նստաշրջան) |
Համար | 731 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Դեռևս 12–րդ դարում, սաքսոնական դուքս Հենրիխ Լևը հասկացավ, որ Լյուբեկից դեպի արևելք՝ մորթեղենով և մեղրամոմով հարուստ Նովգորոդ տանող ճանապարհը կարող են անցնել միայն Գոթլանդ կղզու և իր մետրոպոլիտ Վիսբյուի միջով։ Այն գերմանացիների համար ծառայում էր որպես ցատկահարթակ դեպի ռուսական շուկա, որտեղից, համաձայն 1161 թվականի պայմանագրի, նորեկ–եկվորները ստիպված էին խաղաղ կերպով դուրս մղել գոթլանդցիներին։
1282 թվականից մինչև 1470 թվականը քաղաքը մտնում էր Հանզայական առևտրային միության մեջ և մինչև Լյուբեկի ծաղկումը եղել է կարևորագույն կենտրոն նրա առևտրային գործունեության համար։
1361 թվականին դանիացի արքա Վալդեմար IV Ատտերդագի զորքերը նվաճել են քաղաքը։ Այնուհետև այն բազմիցս ավերվել է ծովահենների ու գերմանացիների կողմից։
Համաձայն Բրեմսեբրուսկի խաղաղության պայմանագրի (ըստ որի 1645 թվականին ավարտվեց դաջնիա–շվեդական պատերազմը) քաղաքը կրկին անցել է Շվեդիային։
1808 թվականին ռուսական զորքերը երկու ամսով պաշարել են այն։
Քաղաքում պահպանվել են միջնադարյան եկեղեցիներ և 3,4 կմ երկարությամբ 12-14–րդ դարերի 44 աշտարակներով քաղաքային պարիսպ (շվեդ.՝ Ringmuren), որy, ըստ պահպանվածության աստիճանի, նմանը չունի Հյուսիսային Եվրոպայում։
20-րդ դարի սկզբին պատահաբար հայտնաբերվել են զինվորների զանգվածային գերեզմաններ (1186 մարդ երեք եղբայրական գերեզմաններում), ովքեր զոհվել են դանիա–շվեդական ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1361 թվականի հուլիսի 27–ին Վիսբյուի մոտ։ Հետագա երկարատև հնագիտական հետազոտությունների նյութերը, ինչպես նաև 14–րդ դարի կեսերին պաշտպանական զրահների եզակի համալիրների վերակառուցումը, 1939-1940 թվականներին հրատարակվել է երկհատորում, որը դարձել է միջնադարյան ռազմական հնագիտության դասական ձեռնարկ։
Պահպանվել է rուսական բակ (1680), որի նկուղային մասում 1971 թվականին շվեդ հնագետները գտել են 12-13–րդ դարերի ռուսական եկեղեցու հիմք[3][4]։ Տեսարժան վայրերից են նաև Վիսբյուի մայր տաճարը և Գոթլանդի հնագիտական թանգարանը։
Շվեդ հեղինակ Մարի Յունգստեդտը ստեղծել է ինը դետեկտիվ վեպ Գոթլանդ կղզու վեաբերյալ։ Գլխավոր հերոսը ԴՍ Անդերս Կնուտասն է, որը Վիսբյուում հիմնել է ոստիկանության շտաբ։ Վեպերում կան բազմաթիվ նկարագրական հատվածներ քաղաքի և կղզու մասին։
Հայաո Միյաձակին նշել է, որ Վիսբյու քաղաքի համար հիմնական վիզուալ ներշնչման աղբյուրը Կիկիի առաքման ծառայությունն է, այլ վայրերի տարրերով, ինչպիսին է Ստոկհոլմը[5]։
1971 թվականին Ինգմար Բերգմանը Բիբի Անդերսոնի, Մաքս ֆոն Սյուդովի և Էլլիոտ Գուլդի հետ Վիսբյուում նկարահանել է «Հպումը» (1971) (Beröringen) ֆիլմը[6]։
Վիսբյուն «Բալթիկ Կենտոն»–ի գրողների և թարգմանիչների, ինչպես նաև Վիսբյու Միջազգային կենտրոնի կոմպոզիտորների տունն է[7][8]։
1960 | 1965 | 1970 | 1975 | 1980 | 1990 | 1995 | 2000 | 2005 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
15 014 | 16 973 | 19 245 | 19 886 | 19 835 | 20 986 | 21 740 | 22 017 | 22 236 | 22 593 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.