Ե, ե, հայկական այբուբենի հինգերորդ տառը. անվանումը՝ եչ. սերում է հունական նախատիպարից, թվային արժեքն է հինգ, հինգերորդ։
Ե, ե | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ե |
Փոքրատառ | ե |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 5-րդ |
Հին գրական հայերենի այբբենական համակարգում Ե-ի դերն էր առաջնային շարքի միջին բարձրացման ձայնավոր հնչույթի արտահայտումը։ Ետգրաբարյան հայերենում ամենուր, հին, ավանդական (մեսրոպյան) ուղղագրության գործառույթներում այն պահպանեց իր այբբենական արժեքը. արևելահայ նոր ուղղագրության համաձայն, ինչպես և նոր այբբենական համակարգում այն իր հին նշանակությունը պահպանում է առաջնային շարքի միջին միջին բարձրացման ձայնավորի (նաև պայմանականորեն է→ե հնչյունափոխությամբ գոյացածի) համար, ինչպես՝ ձեր, մեկ, վեր, (կէս), կես, (մէջ)→մեջ, (սէր)→սեր, բացի բառասկզբի դիրքից, ուր այդ նշանակությամբ գործառում է է տառը (էջ, էակ, ստուգաբանական գրությամբ՝ մանրէ, որևէ և այլն)։ Բառասկզբի դիրքում, բառամիջում ու բառավերջում ձայնավորից հետո ե-ն այժմ արտահայտում է յե երկհնչյունը (ես, երգ, երկիր, ամենաերկար)։ Եմ օժանդակ բայի եզակի առաջին և երկրորդ դեմքի, իսկ հոգնակիի բոլոր ձևերում այս տառը հանդես է գալիս բառասկզբի դիրքում ՝ ավանդական գրության սկզբունքով (եմ, ես ենք, եք, են), թեև իբրև վերջահար տարրեր հնչյունաբառում՝ բաղաձայնից հետո դրանք արտասանվում են պարզ ձայնավորով, ձայնավորից հետո՝ երկհնչյունով՝ յե. գրելու (յ) եմ, տղա (յ) ես։
Բառամիջում և բառավերջում, բացի կանոնից բխող սահմանափակումից, ե-ն համահունչ է է-ին (գետ, հերոս, բազե, թե)։
Բարբառային տառադարձություններում նույն ձայնավորի համար սովորաբար գործածվում է է տառը, իսկ ե-ն պահպանվում է որոշ երկբարբառակերպերի համար՝ օրինակ իէ, երբեմն ըէ արտասանությունները նշելու ժամանակ։
Ուղղագրական կանոների համաձայն ե+վ→եվ հնչյունակապակցությունը կարող է արտահայտվել նաև և տառով։ Օրինակ՝ տարեվերջ, հոգեվարք և բարև, արև։ Իսկ երբ տողադարձի ժամանակ վանկաբաժանն ընկնում է և-ի (ե+վ) միջով, գրվում էբաղադրյալ ձևով՝ արե-վային, տերե-վաթափ[1]։
Արլ. | Արմ. |
Dots 245 |
Dots 13456 |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.