Ֆ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունիններորդ և վերջին տառ։ Անունն է ֆե։ Ֆ նշանագրում է ժամանակակից գրական հայերենի շրթնային շրթնատամնային խուլ շփական պարզ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։
Ֆ, ֆ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Ֆ |
Փոքրատառ | ֆ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 39-րդ |

Հայոց այբուբեն է ներմուծվել 11-րդ դարում։ Ըստ Աճառյանի՝ ներմուծվել է հայերեն 12-րդ դարում` հունարեն φ (Phi) հիման վրա։ Սակայն Վահրամ Պահլավունու որդի Գրիգորի դեղագրի՝ Բուսայիդի ձեռագրում՝ գրված 1037 թվականին, հանդիպում է մինչ այսօր հայտնի նրա առաջին կիրառումը․ «…գնաց ի Մուֆարզինն ի ՆՁԶ (1037)»[1]։
Գրաբարի տիրապետության շրջանում (մինչև 11-րդ դարը, ինչպես նաև որոշ դեպքերում մինչև 19-րդ դարը) թարգմանությունների միջոցով կատարված փոխառություններում ֆ հնչյունը փոխարինվել է փ-ով (փայետոն, Փիլիպպոս, Փասիան, փիլիսոփա և այլն)։ Ժամանակակից բարբառների մի մասի հնչյունական համակարգերում նույնպես ֆ բացակայում է (ֆուտբոլ-փուտբոլ, ֆիզիկա-փիզիկա)[2][3][4][5]։
Բրայլով ներկայացումը
![]() |
Dots 124 |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.