Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գ, գ, հայերեն այբուբենի երրորդ տառն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «գիմ»։ Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ։
Գ, գ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Գ |
Փոքրատառ | գ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 3-րդ |
Արլ. հայերեն |
Արմ. հայերեն |
Dots 1245 (անգլ.) |
Dots 12345 (անգլ.) |
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին տառակերտման սեփական սկզբունքով Դ տառի հենքի վրա, իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Ի տարբերություն նախորդող Բ տառի Գ-ի կարճ տարրը գտնվում է երկարի ձախ կողմում, երեք ուղղաձիգ տարրերը իջնում են վերից վար, իսկ լայնը մնում է աջ կողմում։ Հորիզոնական նուրբերը երկարին են միանում կարճը՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը միջին մասին՝ վերին ծայրից։
Ունի աղյուսակ կամ գրչագիր, գլխագիր կամ երկաթագիր, բոլորգիր կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակները։
«Գ» նշանագրում է հայերենի գ բաղաձայնը, որը ետնալեզվային հնչյուն է և առաջանում է լեզվի ստորին մասի ու քիմքի արգելքի հաղթահարումից։ Արևելահայ գրական լեզվում Գ բառամիջում և բառավերջում երբեմն խլանալով հնչում է ք (մարգարիտ>մարքարիտ, կարգ>կարք), արևմտահայ գրական լեզվում ամենուրեք խլանում է (գիշեր>քիշեր, հարգել>հարքել, երգ>երք)։ Բառարաններում հանդես է գալիս բազմապիսի փոփոխություններով։
Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ (Գ դասարան - երրորդ դասարան, մասն Գ - մասն երրորդ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.