Գոսլար
քաղաք Գերմանիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Գերմանիայում From Wikipedia, the free encyclopedia
Գոսլար (գերմ.՝ Goslar), (ստորին գերմաներեն՝ Goslär), քաղաք Գերմանիայում, որը համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Ստորին Սաքսոնիայի Հարց լեռնաշղթայի հյուսիսարևմտյան ստորոտին։ Բնակչությունը կազմում է 41455 մարդ (2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)[2]։ Զբաղեցնում է 92.58 քառ.կմ տարածք։ Պաշտոնական կոդը 031 53 005 է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գոսլար | |||||
գերմ.՝ Goslar | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Գոսլար | ||||
Ներքին բաժանում | Georgenberg?, Hahndorf?, Hahnenklee?, Jerstedt?, Ohlhof?, Oker?, Rammelsberg?, Steinberg?, Sudmerberg?, Altstadt?, Baßgeige?, Jürgenohl?, Immenrode?, Lengde?, Lochtum?, Vienenburg?, Weddingen? և Wiedelah? | ||||
Մակերես | 163,88 կմ² | ||||
ԲԾՄ | 255 մետր | ||||
Բնակչություն | ▲50 253 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 05321 և 05325 | ||||
Փոստային դասիչ | 38640, 38642 և 38644 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GS, BRL և CLZ | ||||
Պաշտոնական կայք | goslar.de | ||||
| |||||
Քաղաքը բաժանված է 12 քաղաքային շրջանների։ Գոսլարի հարավ-արևելքում է գտնվում Բոկսբերգ լեռը։
|
|
Քաղաքի առաջին հիշատակումը թվագրվում է 922 թվականին, երբ Հենրիխ I Թռչնորսը հիմնադրեց Ռամմելսբերգ լեռան մոտակայքում գտնվող բնակավայրը։ Ածուխի և պղնձի արդյունահանումից հետո սկսվում է Գոսլարի զարգացումը, և Հենրիխ Երկրորդի օրոք կենտրոնը դառնում է կայսերական միջնադարյան ամրոցը[3]։ Ավելի ուշ, Կոնրադ Երկրորդի օրոք կառուցվել է Մարիամ Աստվածածնի մատուռը, որը չի պահպանվել։
Հենրիխ Երրորդի և նրա կին Ագնեսայի օրոք սկսվում է քաղաքի ծաղկուն շրջանը։ Իրենց թագավորության տարիներին կառուցվում են շատ հաստատություններ, ինչպիսին է օրինակ կայսերական պալատինատի կառուցումը, Սուրբ Սիմոնի ու Սուրբ Հուդայի շինարարությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.