From Wikipedia, the free encyclopedia
Միլոռադ Պավիչ (սերբ.՝ Милорад Павић, հոկտեմբերի 15, 1929[1][2][3][…], Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 30, 2009[4][1][2][…], Բելգրադ, Սերբիա), հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, պոստմոդերնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, թարգմանիչ և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր։ Սերբական բարոկկոյի և սիմվոլիզմի քնարերգության մասնագետ։
Միլոռադ Պավիչ սերբ.՝ Милорад Павић | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 2009[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բելգրադ, Սերբիա |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Մասնագիտություն | լեզվաբան, պատմաբան, թարգմանիչ, բանաստեղծ, դրամատուրգ, համալսարանի դասախոս, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, արձակագիր և գրականության պատմաբան |
Քաղաքացիություն | Սերբիա |
Կրթություն | Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1953) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Խազարական բառարան |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Յասմինա Միխայլովիչ |
Կայք | khazars.com |
Միլոռադ Պավիչ Վիքիքաղվածքում | |
Milorad Pavić Վիքիպահեստում |
Ծնվել է Բելգրադում, սեփական խոսքերով՝ «․․․չորս դրախտային գետերից մեկի ափին, առավոտյան 8:30-ին քանդակագործի և փիլիսոփայության դասախոսի ընտանիքում․․․»։ Պավիչի նախնիների մեջ գրողներ կային, 1766 թվականին, Պավիչներից մեկը՝ Էմերիկ Պավիչը բանաստեղծությունների ժողովածու էր թողարկել, իսկ քեռին՝ Նիկոլա Պավիչը, 20-րդ դարի կեսերի հայտնի գրող էր։
1949-1953 թվականներին սովորել է Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, իսկ ավելի ուշ Զագրեբի համալսարանում ստացել է գրականության պատմության ասպարեզի փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Դասավանդել է տարբեր համալսարաններում՝ Սորբոնի համալսարանում (Փարիզ), Վիեննայում, Ֆրայբուրգում, Ռեգենսբուրգում և Բելգրադում։ Եղել է սերբ գրող և գրականագետ Սավա Դամյանովի ուսուցիչը[7]։ Նրա առաջին քնարական ժողովածուն («Պալիմպեստի») հրատարակվել է 1967 թվականին։ 1971 թվականին հրատարակվել է բանաստեղծությունների հաջորդ ժողովածուն՝ «Լուսնի քարը»։
Բացի այդ Պավիչը աշխատել է տարբեր թերթերում, գրել է քննադատական գործեր, հին սերբական գրականությանն ու քնարերգությանը վերաբերող մենագրություններ, կատարել եվրոպական տարբեր լեզուներից թարգմանություններ։ Հռչակ է ստացել 1984 թվականին հրատարակած «Խազարական բառարան» վեպով, որը բեսթսելլեր է դարձել։ Այս ստեղծագործության համար Պավիչը ստացել է ՆԻՆ ամսագրի մրցանակը Նրա գիրքը թարգմանվել է 30 լեզուներով։
1991 թվականին ընտրվել է Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։
2004 թվականի գրականության գծով առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց չի ստացել զիջելով Էլֆրիդա Ելինեկին։
Պավիչը տրապետել է ռուսերենին, գերմաներենին, ֆրանսերենին և մի քանի հին լեզուների։ Սերբերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի և Ջորջ Բայրոնի ստեղծագործություններից։ «Société Européenne de Culture»-ի և սերբական ՊԵՆ ակումբի անդամ է։
Ամուսնացած է եղել Յասմինա Միխայլովիչի հետ (սերբ գրող, գրականագետ, գրաքննադատ)։ Ունեցել է երկու զավակ։
ղծագործությունների համառոտ ցանկՄահացել Բելգրադում 2009 թվականի նոյեմբերի 30-ին 81 տարեկանում[8] թաղված է Նոր գերեզմանատանը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.