From Wikipedia, the free encyclopedia
Հարավսլավիայի թագավորություն (սերբ.՝ Краљевина Југославија, խորվ.՝ Kraljevina Jugoslavija), 1929 - 1945 թթ. գոյություն ունեցած բալկանյան պետության անվանում։ Գոյություն է ունեցել ժամանակակից Սլովենիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Մակեդոնիայի տարածքում։ Անվանումը ընդունվել է 1929 թվականի հունվարի 6-ին սերբերի, խորվաթների և սլովենների թագավոր Ալեքսանդրի պետական հեղափոխությունից հետո։ 1918 թվականի դեկտեմբերի 1-ից մինչ այդ, պետությունը կոչվում էր Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բելգրադ | |||
Մակերես | 247542 (1921 թ.) | |||
Բնակչություն | 11984911 (1921 թ.) | |||
Մակերես | 247542 (1931 թ.) | |||
Բնակչություն | 13934038 (1931 թ.) | |||
Լեզու | Սերբոխորվաթերեն[1] | |||
Հիմն | Հարավսլավիայի թագավորության օրհներգ | |||
Արժույթ | Հարվսլավական կրոն (1918–1920) Հարավսլավական Դինար (1920–1945) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն (1918–1929 / 1934–1945) Բացարձակ միապետություն (1929–1934) | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Օրենսդրություն | Ազգային Ասամբլեա | |||
Պատմություն |
1921 թվականին սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը սահմանադրություն է ընդունում, որը նախատեսում էր մի շարք դեմոկրատական ազատություններ։ Ալեքսանդր I-ը սահմանադրությունն ընդունելուց հետո դառնում է թագավոր։ Միայն թե արդեն 1921—1929 թթ. ընդունվում է քաղաքական կուսակցության գործունեությունը սահմանափակող օրենքների շարք (1921 օգոստոսի 1)։ «Օրենք պետության պաշտպանությանը» արգելում է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության ործունեությունը[2]։ 1923 թվականի ամռանը Ժողովրդական համագումարը դատարանին է տալիս այս օրենքի վերահսկողության պատասխանատվութլունը, իսկ Խորվաթիայի կոմունիստական կուսակցության գործունեությունը դադարեցվում[3]։ Թագավորի կառավարումը այդ ժամանակաշրջանում բնութագրվում էր ավտորիտար-պահպանողական միտումներով։ Հարավսլավիայի թագավորությունը էթնիկական կոնֆլիկտներից խուսափելիս և անկման վտանգից բաժանվեց՝ չհամապատասխանելով հարավսլավական հիմնական ժողովուրդներից ոչ մեկի տարածքին։ 1929 թվականի հունվարի 6-ին Ալեքսանդրը հրապարակում է մանիֆեստ, որով փաստորեն հիմնադրում է իր դիկտատուրան՝ արգելելով քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Միայն 1931 թվականի նոյեմբերի 3-ին ցարը երկրին պարգևում է նոր սահմանադրություն թույլատրում պառլամենտի ընտրությունները։ Միայն 1931 թվականի ընտրություննեևին կանանց պահանջով ցուցադրվել է կառավարական ցուցակը։Նրանում ընտրված էին պատգամավորներ միայն մեկ թույլատրված կուսակցությունից՝ Հարավսլավիայի արմատական- գյուղացիական -դեմոկրատական կուսակցությունից[4]։ 1932 թվականի նոյեմբերի 7-ին Գյուղացիական դեմոկրատական կոալիցիան ընդունում է կետեր, որոնցում խոսվում է բազմազգ և դաշնային Հարավսլավիայի մասին Ի պատասխան կոալիցիայի առաջնորդ Մաչեկի Վլադկոյի՝ փաստաթուղթը առաջինը ստորագրելուն՝ 1933 թվականին նրան 3 տարով բանտային խիստ ռեժիմով ազատազրկում են[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.