From Wikipedia, the free encyclopedia
Պոստմոդեռնիզմ (ֆր.՝ postmodernisme` հետարդիություն), քսաներորդ դարի վերջում ծագած շարժում է արվեստներում, ճարտարապետությունում և գրաքննադատության մեջ, որը սկզբունքայնորեն անկախ է մոդեռնիզմից[1][2]։ Պոստմոդեռնիզմը ներառում է սկեպտիկ մոտեցում մշակույթին, գրականությանը, արվեստին, փիլիսոփայությանը, պատմությանը, տնտեսագիտությանը, ճարտարապետությանը, գրաքննադատությանը։ Պոստմոդեռնիզմը սերտ կապակցված է պոստստրուկտուրալիզմի հետ, քանի որ այն ծագել է ուշ քսաներորդ դարում, երբ լայնորեն տարածում էր գտնում պոստսրուկտուրալ միտքը։ Պոստմոդերնիզմ եզրը լայնորեն կիրառվում է թե՛ երաժշտության, թե՛ արվեստի և թե՛ այլ ոլորտներում, նպատակ ունենալով հակադրվել մոդեռնիստական տենդենցներին։
Պոստմոդեռնիզմ եզրը առաջին անգամ կիրառվել է 1870-ական թվականներին։ Ջոն Ուաթքինս Չեփմենը առաջարկել է «Նկարելու պոստմոդեռն ոճը», որպես ֆրանսիական իմպրեսիոնիզմին փոխարինող ոճ[3]։ The Hibbert Journal-ը օգտագործել է այս եզրը բնութագրելու համար արևմտյան աշխարհում տեղի ունեցող աշխարհայացքային և հավատքի փոփոխությունները կրոնի նկատմամբ։ 1921 և 1925 թվականներին պոստմոդեռնիզմ բառը կիրառվում էր նկարագրելու համար երաժշտության և արվեստի նոր ուղղությունները։ 1971 թվականին Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում իր դասախոսության ժամանակ Մել Բոչները կարծիք է հայտնել, որ պոստմոդեռնիզմի հիմնադիրը Ջեսփեր Ջոնսն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.