From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոն (ֆր.՝ Alain Fabien Maurice Marcel Delon, նոյեմբերի 8, 1935[1][2][3][…], Սո[4][5][6] - օգոստոսի 18, 2024[7][8][6], Դուշի[9][6]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։ Կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ։
Ալեն Դելոն ֆր.՝ Alain Delon | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | Սո[4][5][6] |
Մահացել է | օգոստոսի 18, 2024[7][8][6] (88 տարեկան) |
Մահվան վայր | Դուշի[9][6] |
Գերեզման | château de la Brûlerie[10][11] |
Կրթություն | Ժանին Մանուելի դպրոց |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Շվեյցարիա |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, պրոդյուսեր, երգիչ, դերասան և ռեժիսոր |
Ժանրեր | դրամա, դետեկտիվ և թրիլեր |
Ընտրանի | «Վառ արևի տակ», «Ռոկկոն և նրա եղբայրները», «Ընձառյուծ», «Սամուրայ», «Բորսալինո», «Լողավազան» և «Միստր Կլյայն» |
Ծնողներ | հայր՝ Fabien Delon?, մայր՝ Édith Delon? |
Ամուսին(ներ) | Նատալի Դելոն |
Համատեղ ապրող(ներ) | Օբեր Բրիժիտ, Michèle Cordoue?, Ռոմի Շնայդեր, Նիկո, Դալիդա, Նատալի Դելոն, Maddly Bamy?, Միրեյ Դարկ, Անն Փարիյո և Ռոզալի վան Բրեմեն |
Երեխա(ներ) | Քրիստիան Ահարոն Բուլոն, Էնտոնի Դելոն, Անուշկա Դելոն և Ալեն-Ֆաբիեն Դելոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։
Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում[15][16])։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա[17]։
Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն[18]։
Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին Փարիզի հարավում գտնվող Սո արվարձանային քաղաքում, դեպարտամենտ Օ դը Սեն (Վերին Սենա)։ Դելոնի մանկությունն անցել է Բուր լա Ռեն ոչ մեծ քաղաքում, ուր Դելոնի ծնողները տեղափոխվել էին տղայի ծնունդից մի քանի տարի առաջ[19]։
Հայրը՝ Ֆաբյեն Դելոնը (1904-1977 թթ.), ծագումով կորսիկացի է, ունեցել է սեփական կինոթատրոն՝ «Ռեժինա», որ գտնվում էր Ամկարկադեր փողոցի № 3 տանը[20]։ Մայրը՝ Էդիտ Առնոլդը (1911-1995 թթ.), մասնագիտությամբ դեղագործ էր, ամուսնու կինոթատրոնում աշխատում էր որպես հսկիչ։ Ալենը երեք տարեկան էլ չկար, երբ ծնողներն ամուսնալուծվեցին[19][21]։
1939 թվականին Էդիտն ամուսնանում է Պոլ Բուլոնի հետ, ով երշիկի խանութ ուներ։ Էդիտը սկսում է օգնել ամուսնուն. խանութի աշխատանքները խլում են Էդիտի ժամանակի մեծ մասը և տղայի դաստիարակության համար գրեթե ժամանակ չէր մնում[19]։ Այդ ժամանակ էլ Ալենը հանձնվում է դայակի՝ մադամ Ներոյի խնամքին։ Ներո ամուսինների ոչ մեծ տունը գտնվում էր Ֆրեն բանտից ոչ հեռու, որի պահակն էր դայակի ամուսինը։
Մի քանի տարի Դելոնն ապրում է դայակի տանը։ Այդ տարիների մասին դերասանը ջերմությամբ է հիշում. «Այդ ընտանիքը նաև իմ ընտանիքն էր, այնտեղ ինձ վերաբերվում էին անկեղծ սրտացավությամբ։ Այդտեղ են թափվել իմ առաջին մանկական արցունքները»[19]։ Ծնողների տուն Ալենը վերադարձավ միայն Ներո ամուսինների ողբերգական մահվանից հետո[22]։
Դպրոցում սովորելու տարիներին ապագա դերասանը աչքի չի ընկել օրինակելի վարքով, ինչի պատճառով նրան պարբերաբար հեռացնում էին դպրոցներից։ Պոլն ու Էդիտը հասկանում էին, որ դասական կրթությունն Ալենի համար չէ, և որոշեցին Ալենին սովորեցնել երշիկագործություն։ Ալենը չհակաճառեց ու սկսեց սովորել։
«Դա ծնողներիս մասնագիտությունն էր։ Խոսք էր գնում այն մասին, որ ես շարունակեմ նրանց գործը։ Դա ինձ միանգամայն բնական էր թվում», - իր ընտրությունն այսպես է բացատրել դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ[19]։
Սովորելով մեկ տարի և ստանալով դիպլոմ ու մասնագիտությամբ աշխատելու իրավունք՝ Դելոնն աշխատանքի անցավ մսավաճառի կրպակում Լեյ Լը Ռոզում, որտեղ երեք ամիս աշխատելուց հետո տեղափոխվեց Փարիզի Սեն-Շառլ փողոցում գտնվող երշիկեղենի խանութ։
Դելոնը տասնյոթ տարեկան էր, երբ փարիզյան մետրոյում պաստառ տեսավ. «Դուք կդառնաք փորձարկող օդաչու և կանցնեք վերապատրաստում Կանադայում»[19]։
Ալենը ոգևորվեց փորձարկող օդաչու դառնալու մտքից։ Սակայն դիմելով Օդային ուժերի նախարարություն, նա իմանում է, որ այդ տարի օդաչվական դպրոցի ընդունելությունը վերջացել է։ Սակայն ֆրանսիական բանակը նորակոչիկների կարիք ուներ։ 200 հազար ֆրանկ առաջարկվող աշխատավարձը երիտասարդ Ալենին թվաց բավականին մեծ գումար։ Այսպես, 1953 թվականին՝ թողնելով Փարիզի աշխատանքը, ապագա դերասանը հայտնվում է պարաշյուտա-դեսանտային զորքերի ծովային հետևակի կորպուսի շարքերում և մասնակցում է Հնդկաչինի պատերազմին[23]։
Հնդկաչինում Դելոնը հայտնվում է ոչ միանգամից. սկզբում նրան ուղարկում են Բրեստ՝ նավաստիների հավաքագրման բյուրո, որտեղ պարզվեց, որ դպրոցում ստացած նրա գիտելիքները չեն բավարարում նավատորմի մասնագիտություն ստանալու համար։ Այդ ժամանակ Ալենին առաջարկեցին ընտրություն կատարել՝ կամ դառնալ ցրիչ և մաքրել տախտակամածը, կամ ուսում ստանալ և բարձրացնել իր գիտելիքների մակարդակը։ Դելոնն ընտրում է երկրորդ տարբերակը։
1953 թվականի հունվարին նորակոչիկ Ալեն Դելոնը ժամանել է Պոն Ռեանում գտնվող Նավատորմային պատրաստության կենտրոն (CFM)։ Ուսումը CFM-ում ոչ այնքան թեթև էր.
Չնայած այդ խիստ ուսումնառությանը, Ալենին հաջողվեց չչարանալ։ Դերասանի բանակային ընկեր, CFM նորակոչիկ Ռայմոն Բլասկոն Դելոնի մասին հիշում էր, որպես «բավականին ամաչկոտ, զուսպ, բարի սիրտ ունեցող հրաշալի երիտասարդ»։
1953 թվականի աշնանը, CFM-ում թեսթերը հաջողությամբ անցնելուց հետո, ծովային հետևակ Դելոնին ուղարկում են Տուլոն ռադիստների դասընթացների։
Սակայն նավաստի Դելոնը անկարգապահ էր, նա պատիժ էր ստանում մեկը մյուսի հետևից։ Հրամանատարությունը նրան ընտրության առջև կանգնեցրեց՝ կամ նա իր պայմանագիրը երկարացնում է երկու տարով և գնում է Հնդկաչին, կամ ստիպված է դուրս գալ զինված ուժերից։ Ալենը չէր ուզում թողնել ծառայությունը, նա արդեն ընկերներ ուներ, ովքեր ընտրեցին Հնդկաչինը և նա չէր ցանկանում բաժանվել նրանց հետ։ Դելոնը ընտրեց ծառայությունը։
Նորակոչիկներին իջեցրեցին Սայգոնում։ Ավագ նավաստի Դելոնին ուղարկեցին կարգապահական վաշտ[24]։ Այնտեղ Դելոնի անկարգապահությունն իր մասին հիշեցրեց, որպես պատիժ Ալենը օրերով բրինձ էր բարձում, իսկ երեկոյան կրկին վերադառնում էր հաուպտվախտ։
Սակայն, չնայած իր բոլոր դժվարություններին, դերասանը, իր իսկ խոստովանությամբ, երբեք չէր զղջում ծառայության ընթացքում անցկացրած իր ժամանակի համար. «Այդ ժամանակը ամենաերջանիկն էր իմ կյանքում։ Այն ինձ թույլ տվեց դառնալ այն, ով ես դարձա ավելի ուշ և ով ես հիմա եմ»[25]։
1956 թվականին զորացրումից հետո, Ալենը բանակային ընկերոջ հետ ուղևորվում է սկզբում Մարսել, որտեղ ծախսում է բանակում աշխատած գումարի կեսը, այնուհետև ուղևորվում Փարիզ։ Երիտասարդները Պլյաս Պիգալում էժան հյուրանոցում համար են վարձում։ Դելոնը Ելիսեյան դաշտի մոտակայքում գտնվող գարեջրատանը աշխատանքի է ընդունվում որպես մատուցող։ Սակայն այդ պաշտոնը ապագա դերասանի սրտով չէր. «Ադմինիստրատոր, մետրդոտել, ավագ մատուցող՝ նրանք բոլորը բղավում էին իմ՝ շարքային մատուցողի վրա։ Իմ բնավորությամբ մարդու համար հեշտ չէր ընդունել այդ ստորաքարշ պաշտոնը»[23]։
Հազիվ աշխատել սկսած փառասեր երիտասարդը դուրս է գալիս գարեջրատնից և Փարիզում մնում է առանց աշխատանքի։ Ուսման համար նա փող չուներ, բայց հարազատ Բուր լա Ռեն վերադառնալ ևս նա չէր ցանկանում։
Փարիզյան իր նոր ընկերների խորհրդով Ալենը որոշում է իր լուսանկարները ցույց տալ պրոդյուսերներին։ Սակայն մեկը մյուսի ետևից մերժվում էր. «Դուք չափից շատ գեղեցիկ եք, Ձեր մոտ կարիերան չի ստացվի», - Ալենին բացատրում էին պրոդյուսերները[26]։ Սակայն ապագա դերասանը չէր վհատվում և շարունակում էր մասնակցել տարբեր քասթինգների և կինոփորձերի։ Այդպիսի քասթինգներից մեկի ժամանակ Դելոնը ծանոթանում է սկսնակ դերասան Ժան Կլոդ Բրիալի հետ։ Երիտասարդներն ընկերներ են դառնում և 1956 թվականին նրանք ուղևորվում են Կաննի փառատոնին՝ հույս ունենալով, որ այնտեղ նրանց կնկատեն[27]։
Այնտեղ երիտասարդ Ալեն Դելոնին նկատեց ամերիկացի «տաղանդների որսորդ» իմպրեսարիո Հարրի Ուիլսոնը։ Նա փոխարինող էր փնտրում վերջերս կյանքից հեռացած Ջեյմս Դինին։ Ուիլսոնը Դելոնին ուղարկում է Հռոմ՝ կինոփորձերին մասնակցելու համար։ Դրանք հաջող են անցել։ Ուիլսոնը Ալեն Դելոնին յոթամյա պայմանագրով աշխատանք առաջարկեց Հոլիվուդում։ Պայմանագրի պարտադիր պայման էր համարվում անգլերենի իմացությունը, որն ապագա դերասանը պետք է սովորեր երեք տարվա ընթացքում։ Փարիզ վերադառնալուն պես Դելոնը սկսում է անգլերեն սովորել և պատրաստվում էր գնալ ԱՄՆ։
Սակայն Ժան Կլոդ Բրիալին ընկերոջը ծանոթացնում է հայտնի կինոռեժիսոր Իվ Ալլեգրեի հետ, և Ալլեգրեն Դելոնին համոզում է դերասանական կարիերան սկսել հայրենիքում և նրան ոչ մեծ դեր է առաջարկում իր նոր կինոնկարում[18]։
Ռեժիսորի և պրոդյուսերների միջև հակամարտություն է առաջացել. կինոնկարի պրոդյուսերները իրենց նախապատվությունը տալիս էին այդ թվականներին հայտնի դերասան Անրի Վիդալին, իսկ Ալեգրեն իր նախապատվությունը տալիս էր Դելոնին։ Այդ իրավիճակից օգնեց դուրս գալ կինոնկարի գլխավոր դերակատար, հայտնի դերասանուհի Էդվիժ Ֆյոյերը։ Նայելով ապագա դերասանի փորձերը, նա կարողացավ համոզել պրոդյուսերներին նրանում, որ Դելոնի մեջ կա «ավելին, քան խոստանում էր նրա անթերի արտաքինը», ըստ նրա. «նրանից արտանետվում էր անհագ կենդանական ուժ, նրանում կար և՛ ֆիզիկական ուժ, և՛ հմայք»[28]։
1957 թվականին տեղի է ունեցել Ալեն Դելոնի դերասանական դեբյուտը Իվ Ալեգրեի «Երբ միջամտում են կանայք» կինոնկարում։ Մեկ տարի անց, 1958 թվականին, դերասանը նկարահանվում է Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարում, որտեղ նա երևում է մեկ դրվագում այն ժամանակ սկսնակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոի հետ։ Ալեգրե եղբայրների կինոնկարներում ոչ մեծ դերերը Դելոնին հայտնիություն չբերեցին։
Այնուամենայնիվ, 1958 թվականին դերասանին հրավիրեցին Պյեր-Գասպար Հյուի պատմական մելոդրամայի գլխավոր դերերից մեկի՝ «Քրիստինա» կինոնկարի նկարահանմանը։ Կինոնկարը, որը պատմում էր երիտասարդ սպայի և երաժշտի երիտասարդ դստեր սիրո պատմությունը, սպասվող հաջողության չի հասել[28]։
Դրան հաջորդեց Միշել Բուարոնի «Թույլ կանայք» կատակերգությունը (1959)։ Չնայած նրան, որ կինոնկարը հանդիսատեսի մոտ հաջողություն ունեցավ, կինոքննադատները այն սառնությամբ ընդունեցին՝ նշելով միայն ռեժիսորի վարպետությունը դերասանների հետ աշխատանքում և Ալեն Դելոնի բնական արտաքին տվյալները[29]։ Երիտասարդ դերասանը շարունակեց նկարահանվել Բուարոնի մոտ («Դպրոցականների ճանապարհը», 1959)։
Հատուկ դերասանական կրթություն չունեցող Դելոնը, իր սեփական խոստովանությամբ, սովորում էր դերասանական վարպետությանը նկարահանման հարթակում։ Նկարահանումներից դուրս նա շարունակում էր դերասանին անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել՝ սուսերամարտի դասեր էր վերցնում, աշխատում էր իր խոսքի և դեմքի արտահայտության վրա։
Բուարոնի մոտ նկարահանումները ավարտելուց հետո Ալեն Դելոնը հրավեր է ստացել Ռենե Կլեմանի կողմից Պատրիցիա Հայսմիթի «Տաղանդավոր միստեր Ռիփլին» վեպի էկրանավորման մեջ նկարահանվելու համար։ Դելոնը ստացել է Թոմ Ռիփլիի դերը։ Բանկում պատկառելի հաշիվ, գեղեցիկ կանայք, զբոսանավ, ծով. այս ամենը Ռիփլիի անիրականալի երազանքն էր։ Բայց այն ամենը, ինչի մասին երազում էր Թոմը, ունի Ֆիլիպ Գրինլիֆը, ով անհոգ վատնում է կյանքը և ծնողների գումարը Ֆրանսիական Ռիվիերայում։ Մի օր Թոմը հասկանում է, որ այժմյան տխուր կյանքը անտանելի է նրա համար։
Ռենե Կլեմանի դետեկտիվային «Վառ արևի տակ» ֆիլմում Դելոնը ստեղծել է խեղճ արկածախնդրի կերպար, դիվային հմայությամբ, խելացի և բացարձակապես անբարո տիպ, ով պատրաստ է ամեն ինչի՝ փաստաթղթերի կեղծումից մինչև ընկերոջ սպանությունը, միայն թե յուրացնել ուրիշի կյանքը[30]։ Կլեմանը, ով հայտնի էր իր «խստությամբ և անհաշտելիությամբ», Դելոնի հետ աշխատանքի մասին հիշում էր հետևյալ կերպ.
Այդպիսի եզակի լսողություն ունեցող դերասանը երանություն է ռեժիսորի համար։ Բազմաթիվ դերասաններ սովորում են միայն այն, ինչ նրանց ձեռնտու է։ Դելոնը միշտ պատրաստ էր կատարել ամենաանհավանական բաները, չէ որ հենց ամենաանհավանական բաներն են խթանում դրամայի զարգացմանը - [28]: |
Կինոնկարի շնորհանդեսը տեղի է ունեցել 1960 թվականի մարտի 10-ին, Փարիզում։ Ցուցադրման առաջին իրավունքը ստացել են Ելիսեյան դաշտերում գտնվող «Կոլիզեյ» և «Մարիվո» կինոթատրոնները։ Քննադատները մեծ ոգևորությամբ ընդունեցին կինոնկարը, իսկ նրանցից ոմանք պատրաստ էին անվանել այն Կլեմանի լավագույն աշխատանք։ Դելոնի մասին սկսում են խոսել որպես տաղանդ՝ երիտասարդ դերասանի մոտ առանձնացնելով ֆիլմի համար կարևոր «սատանայի հոգու» և «հրեշտակի դեմքի» համադրությունը։
Վերջապես Ալեն Դելոնը գտել է իր հերոսին՝ երկտակ հատակով մարդու, ընկնող հրեշտակի հերոսին։ - Մարի-Կլեր Տրեմուա, «Տելերամա» |
Դելոնին անվանում են «1960 թվականի Ժյուլյեն Սորել» և «Ժերար Ֆիլիպի արժանի հետնորդ»[31][32]։ 1960 հուլիսի 1-ին «Վառ արևի տակ» ֆիլմի համաշխարհային վարձույթի դուրս գալուց հետո, Ալեն Դելոնը հայտնիություն է ձեռք բերում հարազատ Ֆրանսիայի սահմաններից դուրս, ինչպես նաև ստանում է նոր դեր, այս անգամ իտալացի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի մոտ։ Վիսկոնտին Պարոնդի ընտանիքի մասին «Ռոկկոն և նրա եղբայրները» կինովեպն էր նկարահանում, ովքեր Բազիլիկատա գյուղից տեղափոխվել են Միլան ավելի լավ կյանքի որոնումներում[33]։ Ռոկկոն ստիպված էր բռնցքամարտիկ դառնալ մորն ու եղբայրներին պահելու համար։ Ալեն Դելոնի կատարմամբ Ռոկկոն՝ գեղեցիկ և առաքինիչ երիտասարդ, ով չի կորցնում իր ազնվությունը, անկախ ճակատագրի կողմից տրված բոլոր դժվարություններից և փորձություններից։ Այդ դերը Թոմ Ռիփլիի հակադիր դերն էր, որը Դելոնը խաղաց Ռենե Կլեմանի մոտ։ Կինոնկարի փարիզյան շնորհանդեսից հետո, որը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 10-ին, քննադատները խոստովանում են, որ կինոնկարում առաջին երկու լուրջ դերերը բացահայտել են Դելոնին որպես նուրբ և բարդ դրամատիկական դերասան[34]։
1962 թվականին էկրան է բարձրանում Միքելանջելո Անտոնիոնիի «Խավարում» դրաման Ալեն Դելոնի և Մոնիկա Վիտտիի մասնակցությամբ գլխավոր դերերում։ Դերասանը հանդես է գալիս բորսայական միջնորդ Պյերոյի կերպարով, ով կորցրել է իր զգացնունքները և գոյության նպատակ չունի։ Հիմնվելով դերասանների վարպետության վրա, ռեժիսորը ֆիլմում օգտագործում է նվազագույն քանակությամբ երկխոսություն և երաժշտության գրեթե ամբողջական բացակայություն։ Կինոնկարը, որը դարձել է Անտոնիոնիի ամենահայտնի աշխատանքներից մեկը, արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի Կաննի կինոփառատոնի ժամանակ։
Դելոնը շարունակել է աշխատել Իտալիայում։ 1962 թվականին դերասանը կրկին աշխատում է Վիսկոնտիի հետ «Ընձառյուծ» էպիկական դրամայում, որը նկարահանվել է Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի համանուն վեպի հիման վրա[35]։ Այս անգամ դերասանը հանդիսատեսի առջև ներկայացել է Սավոյական թագավորի սպայի՝ Տանկրեդիի կերպարով։ Դելոնի նկարահանման հրապարակի գործընկերներ էին դարձել Բերտ Լանկաստերը և Կլաուդիա Կարդինալեն։ Այդ դերի համար դերասանը առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին որպես ամենահեռանկարային նորեկ դերասան տղամարդկանց թվում։
Երիտասարդ Ալեն Դելոնին, դերասան-ինքնուսին, կարիերայի հենց սկզբում հաջողվել է ստեղծել բարդ կերպարներ, որոնք ավելի ուշ ներառվել են կինոարվեստի բոլոր դասագրքերում[36]։
1960-ական թվականներին Դելոնը շատ է աշխատել, ամեն տարի նրա մասնակցությամբ էկրաններ էր բարձրանում մի քանի կինոնկար։ 1961 թվականին Ալեն Դելոնը նկարահանվել է Ռենե Կլեմանի «Կյանքի ուրախությունը» կատակերգությունում։ Դելոնի հաջորդ աչքի ընկնող աշխատանքն է դարձել Անրի Վերնեյի գանգստերական «Մեղեդի նկուղից» կինոնկարը, որն էկրան է բարձրացել 1963 թվականին, որտեղ դերասանը նկարահանվել է Ժան Գաբենի հետ։ 1964 թվականին կինոնկարը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն արտասահմանյան կինոնկար»[37]։
Նույն՝ 1964 թվականին Դելոնը խաղացել է փափկակյաց ազնվական Ժյուլյենի և եղբոր Գիյոմի՝ ֆրանսիական Ռոբին Հուդի դերը Քրիստիան-Ժակի «Սև կակաչ» արկածային կատակերգությունում և երիտասարդ փլեյբոյ Մարկի դերը՝ Կլեմանի «նուար» ժանրի «Գիշատիչներ» թրիլերում։
1965 թվականին դերասանը կնոջ՝ Նատալիի և որդու՝ Էնթոնիի հետ տեղափոխվել է ԱՄՆ՝ Հոլիվուդում Մետրո Գոլդվին Մայերի հետ պայմանագրով աշխատելու համար։ ԱՄՆ-ում Դելոնը նկարահանվում է Ռալֆ Նելսոնի «Գող ծնվածը» քրեական դրամայում (1965), 1966 թվականին դերասանը նկարահանվել է Մարկ Ռոբսոնի «Կորած ջոկատը» ռազմական դրամայում, որը պատմում էր ֆրանսիական զինծառայողների մասին, ովքեր վերապրել են Ֆրանսիայի՝ Հարավ-Արևելյան Ասիայում կրած ամոթալի պարտությունը։ Նույն թվականին Դելոնը խաղացել է Ռենե Կլեմանի «Այրվու՞մ է արդյոք Փարիզը» ֆրանկո-ամերիկյան կինոնկարի գլխավոր դերերից մեկը։
1967 թվականին դերասանը նկարահանվում է ամերիկյան «Տեխասը գետից այն կողմ» կատակերգական վեստեռնում։
Հարկ է նշել, որ Հոլիվուդում նկարահանված կինոնկարները Ալեն Դելոնի մասնակցությամբ մեծ հաջողությունների չեն հասել[38]։
Հոլիվուդից վերադառնալուն պես Ալեն Դելոնի ֆիլմագրության մեջ ի հայտ են եկել միանգամից մի քանի աչքի ընկնող աշխատանքներ։ 1967 թվականին նա խաղացել է Ռոբեր Էնրիկոյի «Արկածներ որոնողները» արկածային մելոդրամայում, որտեղ Դելոնը Լինո Վենտուրայի և Ջոաննա Շիմկուսի տանդեմում ներկայացել է վիրտուոզ օդաչու Մանյու Բորելլիի կերպարում։ 1968 թվականին աշխատել է Լուի Մալի հետ՝ խաղալով Էդգար Պոյի «Երեք քայլ մոլեգնության մեջ» պատմվածքի էկրանավորման մեջ, և նույն թվականին խաղացել է գլխավոր դերը Ժան-Պյեր Մելվիլի «Սամուրայ» կինոնկարում[39]։ Մելվիլի քրեական դրամայում դերասանը ստեղծեց «Սառցե հրեշտակի»՝ Ջեֆ Կաստելոյի վարձու մարդասպանի կերպարը[40]։
1968 թվականին Դելոնը Ռոմի Շնայդերի, Մորիս Ռոնեի և Ջեյն Բիրկինի հետ նկարահանվել է «Լողավազան» քրեական դրամայի գլխավոր դերերից մեկում։
1969 թվականին եռյակը՝ Ժան Գաբենը, Լինո Վենտուրան և Ալեն Դելոնը հեռուստաէկրաններից պատմում են համարձակ, իր տեխնոլոգիականությամբ ֆանտաստիկ կողոպուտի պատմության՝ «Սիցիլիական կլան»-ի մասին։
1970 թվականին Ալեն Դելոնը կատարեց առաջնորդի դերը Ժերար Պիրեսի «Ձանձրացնող տատիկի վերադարձը» կատակերգությունում։
1971 թվականին Պիեր Գրանյե-Դեֆերը էկրանավորում է Ժորժ Սիմենոնի «Կուդերի այրին» վեպը։ Դելոնը նկարահանվում է Սիմոնա Սինյորեի հետ։ Դերասանը խաղում էր անհանգիստ, մերժված Ժան Լիվանին, որն ապաստան էր գտել գեղջկուհի Տատի Կուդերի փոքրիկ ֆերմայում։ Երկուսն էլ միայնակ են, և աստիճանաբար, չնայած տարիքային զգալի տարբերությանը, Տատիի և Ժանի միջև սիրավեպ է սկսվում։ 1972 թվականին դերասանը խաղում է Ռոման Մերկադերի դերը։ Սակայն, չնայած այդքան հաջողված դերակատարման, նախագծում Ջոզեֆ Լոուզիի «Տրոցկու սպանությունը» պատմական դրաման տապալվում է։ Նույն թվականին դերասանը հայտնվում է իր իսկ համար անսովոր, բնավ ոչ ռոմանտիկ, հոգնած պրոֆեսորի կերպարում Վալերիո Ձուրլինի «Հանգստի առաջին գիշերը» դրամայում։
Կինոյում Դելոնի հաջորդ ուշագրավ աշխատանքը դարձավ Խոսե Ջովանիի դերը «Երկուսը քաղաքում» ֆիլմում (1973)։ Դելոնի հերոսը՝ Ջինո Ստրաբլիջին մի մարդ է, ով կրելով տասը տարվա ազատազրկում, երազում է ընտանիքի ու երեխաների հետ նոր, ազնիվ կյանք սկսելու մասին։ 1974 թվականին դերասանը նկարահանվում է Ժակ Դերեյայի «Բորսալինո և ընկերություն» զրույցի երկրորդ մասում։ Ինչպես և «Բորսալինոյի» առաջին մասում՝ թողարկված 1970 թվականին, Դելոնը խաղում է մարսելյան ավազակախմբի առաջնորդ Ռոկ Սիֆրեդի դերը։ Սկսած 1975 թվականներից, ավազակախմբի դերերին հաջորդում է հակադիր դերերի ողջ շարք, որտեղ Դելոնը ստանում է խիզախ ոստիկանների դերեր։ Այդ ոլորտի ցայտուն աշխատանքներից մեկն է տեսուչ Բորնիշի դերը «Ոստիկանական պատմություններ» դետեկտիվ ֆիլմում։ Ֆիլմը նկարահանված էր ըստ իր՝ Բորնիշի գրքի՝ հիմնված 1947 թվականին բանտից փախած, վտանգավոր հանցագործ Էմիլ Բյուսոնին որսալու իրական փաստերի վրա։ 1975 թվականին Դելոնը խաղաց նաև Զորոյի դերը համանուն ֆիլմում։
Չնայած «Տրոցկու սպանության» ձախողմանը նախագծում, Դելոնը շարունակում է համագործակցել Լոուզիի հետ։ 1976 թվականին դերասանը կատարում է «փոքրիկ մարդ» միստր Կլյայնի դերը համանուն ֆիլմում։ Սխալմամբ Հրեա նմանակի փոխարեն գերմանացի զինվորների ձեռբակալած Էլզասցի Ռոբեր Կլյայնի մասին դրաման արժանացավ «Սեզարի»՝ որպես 1977 թվականի լավագույն ֆիլմ։
1979 թվականին Դելոնը խաղաց խիրուրգ Ժան-Մարի Դեսպրիին 1983 թվականին Եվրոպայում սկսած Երրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Զինվորական բժիշկը» հակաուտոպիա-ֆիլմում։
1979 թվականին Դելոնը համաձայնում է մասնակցել ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» ֆիլմում։ Դերասանը կատարում է տեսուչ Ֆոշի դերը։ 1981 թվականին թողարկված դետեկտիվը, որը պատմում է հիտլերյան գործակալների թեհրանյան կոնֆերանսի ձախողման փորձի և նրա մասնակիցներ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարների վրա մահափորձ անելու մասին, Մոսկովյան միջազգային կինոփառատոնին արժանացավ ոսկե մեդալի։
1983 թվականին Դելոնը դարձյալ հայտնվում իր համար անսովոր դերում։ Ռեժիսոր Ֆոլկեր Շլենդերֆի էկրանավորած գերմանացի Մարսել Պրուստի «Սվանի սերը» դրամայում դերասանը ստեղծում է արիստոկրատ-միասեռականի կերպար՝ բոլորովին հեռու անժխտելի տղամարդու կերպարից[34]։
1984 թվականին Ալեն Դելոնը նորից զարմացրեց քննադատներին հարբեցող Ռոբեր Ավրանշեի դերով Բերտրան Բլիեի «Մեր պատմությունը» դրամայում։ Այդ դերը չափազանց ռիսկային էր դերասանի իմիջի համար, սակայն նա առանց տատանվելու համաձայնեց։ Դելոնի դերասանական ռիսկը զուր չէր. նա արժանացավ «Սեզար»-ի «Լավագույն դերասան» մրցանակի[37]։ 1986 թվականին Դելոնը նկարահանվեց Ռենե Մանզորի «Անցում» առեղծվածային թրիլերում։
Դելոնը ինսուլտ է տարել 2019 թվականի հունիսին։ Նա հիվանդանոց է տեղափոխվել գլխապտույտ և գլխացավեր ունենալուց հետո։ 2019 թվականի օգոստոսին նա ապաքինվում էր շվեյցարական հիվանդանոցում։2022 թվականի սեպտեմբերին նա սկսեց փորձարարական բուժում դանդաղ զարգացող լիմֆոմայի համար : 2023 թվականի ամռանը Դելոնի երեք երեխաները որոշում կայացրին դադարեցնել այս բուժումը, քանի որ դա թուլացնում էր նրան։
Ալեն Դելոնը մահացել է 2024 թվականի օգոստոսի 18-ին Դուշի քաղաքի իր տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ Նա 88 տարեկան էր[41][42][43]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1957 | Երբ միջամտում են կանայք | Quand la femme s'en mêle | Ջո | Դրամա, Քրեական | Իվ Ալեգրե | Էդվիգ Ֆեյերե, Ժան Սերվե, Բերնար Բլիե, Պեր Մոնդի, Սոֆի Դոմե |
1958 | Եղիր գեղեցիկ և լռիր | Sois belle et tais-toi | Լոուլոու | Կատակերգություն | Մարկ Ալեգրե | Անրի Վիդալ, Միլեն Դեմոնժո, Բեատրիս Ալտարիբա, Ռենե Լեֆևր |
1958 | Քրիստինե | Christine | Ֆրանց Լոբեյներ | Դրամա, Մելոդրամա | Պեր Գասպար-Հյուի | Ռոմի Շնայդեր, Ժան-Կլոդ Բրիալի, Ֆրանսուա Շոմեթ, Ժակ Դուբի |
1959 | Թույլ կանայք | Faibles femmes | Ջուլիան Ֆենալ | Կատակերգություն | Միշել Բուարոն | Միլեն Դեմոնժո, Պասկալ Պետի, Ժակլին Սասար, Անիտա Ռաֆ |
1959 | Դպրոցականների ճանապարհը | Le chemin des écoliers | Անտոին Միչարդ | Դրամա, Կատակերգություն | Միշել Բուարոն | Ֆրանսուազ Արնուլ, Բուրվիլ, Լինո Վենտուրա, Ժան-Կլոդ Բրիալի |
1960 | Թեժ արևի վրա | Plein soleil | Թեմ Ռիփլեյ / Ֆիլիպ Գրինլիֆ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռենե Կլեման | Մարի Լաֆորե, Մորիս Ռոնե, Էրնո Կրիզա, Ֆրենկ Լաթիմոր |
1960 | Ռոկոն և եղբայրները | Rocco e i suoi fratelli | Ռոկո Պարոնդի | Դրամա, Քրեական, Սպորտային | Լուկինո Վիսկոնտի | Ռենատո Սալվատորի, Աննի Ժիրարդո, Կատինա Պաքսինո, Ալեսանդրա Պանարո |
1961 | Որքան լավ է ապրելը | Che gioia vivere | Ուլիսի Ցեկոնատո | Կատակերգություն | Ռենե Կլեման | Բարբարա Լաս, Ջինո Չերվի, Ռինա Մորելի, Կարլո Պիզականե |
1961 | Հայտնի սիրային պատմություններ | Amours célèbres | արքայազն Ալբերտ / հերցոգ Ալբերտ (էպիզոդիկ) | Մելոդրամա, Պատմական | Միշել Բուարոն | Ժան Պոլ Բելմոնդո, Ֆիլիպ Նուարե, Դանի Ռոբեն, Պելո, Լիլիան Բրուս |
1962 | Շունը | Le chien | Լուի | Ֆրանսուա Շալե | Էլկե Զոմեր, Ալբեր Դինան, Մարիանե Կիտաեֆ, Ժան-Լուպ Ռեյնոլդ | |
1962 | Խավարում | L'eclisse | Պիերո | Դրամա, Մելոդրամա | Միքելանջելո Անտոնիոնի | Մոնիկա Վիթի, Ֆրանսիսկո Ռաբալ, Լուի Սենե, Լիլա Բրինոնե |
1962 | Սատանան և տասը պատվիրանները | Le diable et les dix commandements | Սուրհանդակ Պիեռի որդին | Դրամա, Կատակերգություն | Ժյուլեն Դյուվիվե | Միշել Սիմոն, Լյուսեն Բարու, Կլոդ Նոլե, Դանի Սավալ, Ռոժե Նիկոլյա |
1963 | Մեղեդի նկուղից | Mélodie en sous-sol | Ֆրանսիս Վերլոտ | Դրամա, Մելոդրամա, Քրեական | Անրի Վերնոյ | Ժան Գաբեն, Կլոդ Սերվալ, Վիվիան Ռոմանս, Անրի Վիրլոժյո |
1963 | Ընձառյուծ | Il gattopardo | Տանկրեդի Ֆալքոների | Դրամա, Մելոդրամա, Ռազմական, Պատմական | Լուկինո Վիսկոնտի | Բերտ Լանկասթեր, Կլաուդիա Կարդինալե, Պաոլո Ստոփա, Ռինա Մորելի |
1963 | Սև կակաչ | La tulipe noire | Ջուլիեն դե Սաինտ Պրեուքս, Գուիլամե դե Սաինտ Պրեուքս | Մարտական, Կատակերգություն, Արկածային | Քրիստիան-Ժակ | Վիրնա Լիզի, Ադոլֆո Մարսիյակ, Դոն Ադամս, Ակիմ Թամիրով |
1964 | Գիշատիչները | Les félins | Մարկ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռենե Կլեման | Ջեյն Ֆոնդա, Լոլա Օլբրայթ, Սորել Բուկ, Կարլ Սթուդեր |
1964 | Անհնազանդը | L'insoumis | Թոմաս | Դրամա | Ալեն Կավալե | Լեա Մասարի, Ժորժ Ժերե, Մորիս Գարել, Ռոբեր Կասթել |
1964 | Դեղին ռոլս-ռոյս | The Yellow Rolls-Royce | Ստեֆանո | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Էնտոնի Էսկվիտ | Ինգրիդ Բերգման, Ռեքս Հարիսոն, Շիրլի ՄակԼեյն, Ժաննա Մորո, Ջորջ Կ. Սքոթ |
1964 | Սեր ծովի մոտ | L'amour à la mer | Գայ Ժիլ | Դանիել Մուսմանն, Ժենևևա Տենե, Ժոզեթե Կրիեֆ, Գայ Ժիլ, Սիմոնա Պարի | ||
1965 | Լինում էր, չէր լինում մի գող | Once a Thief | Էդի Պեդակ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռալֆ Նելսոն | Էնն-Մարգրետ, Վան Հեֆլին, Ջեք Պելանս, Ջոն Դևիս Չենդլեր |
1966 | Կորած ջոկատը | Lost Command | Կապիտան Ֆիլիպ Էսքլավիեր | Դրամա, Ռազմական | Մարկ Ռոբսոն | Էնթոնի Կուինն, Ջորջ Սիգալ, Միշել Մորգան, Մորիս Ռոնե |
1966 | Այրվում է արդյո՞ք Փարիզը | Paris brûle-t-il? | Ժակույ Չաբան-Դելմաս | Դրամա, Ռազմական, Պատմական | Ռենե Կլեման | Ժան Պոլ Բելմոնդո, Շարլ Բուայե, Լեսլի Կարոն, Ժան-Պեր Կասել, Ջորջ Չակիրիս |
1966 | Տեխասը գետից այն կողմ | Texas Across the River | դոն Անդրեա Բալդազար | Կատակերգություն, Վեստեռն | Մայքլ Գոռդոն | Դին Մարտին, Ռոզմարի Ֆորսայտ, Ջոի Բիշոպ, Տինա Օմոն |
1967 | Արկածներ որոնողները | Les aventuriers | Մանու | Դրամա, Արկածային | Ռոբեր Էնրիկո | Լինո Վենտուրա, Ջոաննա Շիմկուս, Սերժ Ռեջանի, Գանս Մեյեր |
1967 | Սամուրայ | Le samouraï | Ջեֆ Կոստելո | Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Ժան-Պեր Մելվիլ | Ֆրանսուա Պերե, Նատալի Դելոն, Կատի Ռոզե, Ժակ Լերուա |
1967 | Սատանայական քոնն եմ | Diaboliquement vôtre | Պիեռ Լանգրանժ / Ջորջ Կամպո | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժյուլեն Դյուվիվե | Զենտա Բերգեր, Փեթեր Մոսբահեր, Կլոդ Պեպլյու, Ալբեր Օժե |
1968 | Երեք քայլ մոլեգնության մեջ | Histoirbr />Գայ Ժիլ, es extraordinaires | Ուիլյամ Ուիլսոն | Սարսափ, Դետեկտիվ | Ռոժե Վադիմ Լուի Մալ Ֆեդերիկո Ֆելինի | Ումբերտո Դ’Օրսի, Ջեյն Ֆոնդա, Փիթեր Ֆոնդա, Ջեյմս Ռոբերտսոն Ջասթիս, Ֆիլիփ Լեմեր |
1968 | Ցտեսություն, ընկեր | Adieu l'ami | Դինո Բարան | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ, Արկածային | Ժան Հերման | Չարլզ Բրոնսոն, Օլգա Ժորժ-Պիկո, Բրիժիտ Ֆոսե, Բերնար Ֆրեսոն |
1968 | Աղջիկը մոտոցիկլետի վրա | The Girl on a Motorcycle | Դանիել | Մելոդրամա | Ջեք Կարդիֆ | Մարիաննա Ֆեյթֆուլ, Ռոջեր Մուտոն, Մարիուս Գորինգ, Կատրին Ժուրդան |
1969 | Լողավազան | La piscine | Ժան Պաուլ | Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Ռոմի Շնայդեր, Մորիս Ռոնե, Ջեյն Բիրկին, Պոլ Կրոշե |
1969 | Ջեֆ | Jeff | Լաուրենտ | Դրամա, Քրեական | Ժան Հերման | Միրեյ Դարկ, Ժորժ Ռուկե, Գեբրիել Ժաբբուր, Նատալի Ներվալ |
1969 | Սիցիլիական կլան | Le clan des Siciliens | Ռոջեր Սարթեթ | Դրամա, Քրեական | Անրի Վերնյոյ | Ժան Գաբեն, Լինո Վենտուրա, Իրինա Դեմիկ, Ամեդեո Նացցարի |
1970 | Բորսալինո | Borsalino | Ռոչ Սիֆրեդի | Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Ժան Պոլ Բելմոնդո, Կատրին Ռուվել, Ֆրանսուազա Քրիստոֆ, Կորին Մարշան |
1970 | Կարմիր շրջան | Le cercle rouge | Կորի | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժան-Պեր Մելվիլ | Բուրվիլ, Ջան Մարիա Վոլոնտե, Իվ Մոնտան, Պոլ Կրոշե |
1970 | Մեդլի | Madly | Ջուլիեն Դանյու | Մելոդրամա | Ռոժե Կաան | Միրեյ Դարկ, Ջեյն Դևենպորտ, Վալենտինա Կորտեզե, Պասկալ դե Բուասոն |
1971 | Ցածրացրեք բասերը | Doucement les basses | Սիմոն Մեդյու | Կատակերգություն | Ժակ Դերե | Պոլ Մյորիս, Նատալի Դելոն, Ժյուլեն Գիոմար, Պոլ Պրեբուա |
1971 | Կարմիր արև | Soleil rouge | Գոչ Կինկ | Մարտական, Թրիլեր, Վեստեռն | Թերենս Յանգ | Չարլզ Բրոնսոն, Տոսիրո Միֆունե, Ուրսուլա Անդրես, Կապյուսին |
1971 | Կուդերի այրին | La veuve Couderc | Ժան Լավին | Մարտական, Դրամա, Մելոդրամա | Պեր Գրանե-Դեֆեր | Սիմոնա Սինորե, Օթավիա Պիքոլո, Ժան Տիսե, Մոնիկ Շոմեթ |
1972 | Տրոցկիյի սպանությունը | The Assassination of Trotsky | Ֆրենկ Ջեքսոն | Թրիլեր, Դրամա, Կենսագրական, Պատմական | Ջոզեֆ Լոուզի | Ռիչարդ Բերտոն, Ռոմի Շնայդեր, Վալենտինա Կորտեզե, Էնրիկո Մարիա Սալերնո |
1972 | Հանգստի առաջին գիշերը | La prima notte di quiete | Դանիել Դոմինիչի | Դրամա | Վալերիո Դզուրլինի | Ջանկարլո Ջանինի, Սոնյա Պետրովնա, Ռենատո Սալվատորի, Ալիդա Վալի |
1972 | Ոստիկանները | Un flic | Կոմիսար Էդուարդ Քոլեման | Մարտական, Դրամա, Քրեական | Ժան-Պեր Մելվիլ | Ռիչարդ Կրենա, Կատրին Դենյով, Ռիքարդո Կուչոլա, Մայքլ Կոնրադ |
1972 | Շոկով բուժում | Traitement de choc | Դոկտոր Դեվիլերս | Սարսափ, Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ | Ալեն Ժեսյուա | Աննի Ժիրարդո, Ռոբեր Իրշ, Միշել Դյուշոսուա, Գաբրիել Կաթան |
1973 | Կարիճ | Scorpio | Ժան Լաուրիեր, Կարիճ | Մարտական, Թրիլեր, Դրամա | Մայքլ Ուիներ | Բերտ Լանկասթեր, Պոլ Սկոֆիլդ, Ջոն Կոլիկոս, Գեյլ Հանիկատ |
1973 | Կասկած | Les granges brûlées | Դատավոր Պիեռ Լարշե | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ժան Շապո | Սիմոնա Սինորե, Պոլ Կրոշե, Բերնար Լե Կոկ, Քրիստիան Բարբե |
1973 | Թոնի Արզենտա | Tony Arzenta | Թանի Արզենտա | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Դուչո Տեսարի | Ռիչարդ Կոնտե, Կարլա Գրավինա, Մարկ Պորել, Ռոժե Անեն |
1973 | Երկուսը քաղաքում | Deux hommes dans la ville | Ջինո Սթրաբիգի | Դրամա, Քրեական | Ժոզե Ջովաննի | Ժան Գաբեն, Միմզի Ֆարմեր, Վիկտոր Լանու, Սեսիլ Վասոր |
1974 | Աստվածային ռասան | La race des 'seigneurs' | Ժուլիեն Դանդրյու | Դրամա | Պեր Գրանե-Դեֆեր | Սիդնի Ռոմ, Ժաննա Մորո, Կլոդ Ռիշ, Ժան-Մարկ Բորի |
1974 | Սառցե կուրծք | Les seins de glace | Մարկ Ռիլսոն | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ժորժ Լոտներ | Միրեյ Դարկ, Կլոդ Բրասյոր, Նիկոլեթա Մակիավելի, Անդրե Ֆալկոն |
1974 | Բորսալինոն և ընկերությունը | Borsalino and Co. | Ռոչ Սիֆրեդի | Մարտական, Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Ռիքարդո Կուչոլա, Դանիել Իվերնել, Ռայնհարդ Կոլդեխոֆ, Անդրե Ֆալկոն |
1975 | Զորրո | Zorro | Դոն Դիեգո Միգել դե լա Սերան / Էլ Զորրո | Մարտական, Կատակերգություն, Արկածային, Վեստեռն | Դուչո Տեսարի | Օթավիա Պիքոլո, Էնցո Չերուզիկո, Մուսթաշ, Ջակոմո Ռոսի-Ստյուարտ |
1975 | Ոստիկանական պատմություն | Flic Story | Ռոջեր Բոմիչ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Ժան-Լուի Տրենտինյան, Ռենատո Սալվատորի, Կլոդին Օժե, Մորիս Բիրո |
1975 | Գնչու | Le gitan | Հուգո Սենարտ, Լե Գիտան | Դրամա, Քրեական | Ժոզե Ջովաննի | Պոլ Մյորիս, Աննի Ժիրարդո, Մարսել Բոզզյուֆի, Բերնար Ժիրոդո |
1976 | Ինչպես բումերանգ | Comme un boomerang | Ժակույ Բատկին | Դրամա, Քրեական | Ժոզե Ջովաննի | Կարլա Գրավինա, Դորա Դոլ, Լուի Ժյուլեն, Քրիստիան դե Տիյեր |
1976 | Մսյո Կլեյն | Mr. Klein | Մսյո Կլյան | Թրիլեր, Դրամա, Քրեական, Դետեկտիվ, Ռազմական | Ջոզեֆ Լոուզի | Ժաննա Մորո, Ֆրանսին Բերժե, Ժյուլետ Բերտո, Ժան Բուիզ |
1976 | Բանդա | Le Gang | Ռոբերտ | Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Կսավե Դեպրա, Ռոլան Բերտեն, Ադալբերտո Մարիա Մերլի, Մորիս Բարե |
1977 | Արմագեդոն | Armaguedon | Դոկտոր Մայքլ Ամբրոուս | Դրամա, Դետեկտիվ | Ալեն Ժեսյուա | Ժան Յան, Ռենատո Սալվատորի, Մարի Դեա, Միշել Կրետոն |
1977 | Քնած մարդը | L'homme pressé | Պիեռ Նիոքս | Դրամա, Կատակերգություն | Էդուար Մոլինարո | Միրեյ Դարկ, Մոնիկա Ժերիտո, Մարի Դեա, Քրիստիան Բարբե |
1977 | Սրիկայի մահը | Mort d'un pourri | Խավիեր 'Խավ' Մարեչալ | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժորժ Լոտներ | Օռնելա Մուտի, Ստեֆան Օդրան, Միրեյ Դարկ, Մորիս Ռոնե |
1978 | Անտարբեր գեղեցիկը | Le bel indifférent | Դրամա | Մարիոն Սարո | Աննի Կորդի | |
1978 | Զգո'ւյշ, երեխաները նայում են | Attention, les enfants regardent | մարդ | Թրիլեր, Դրամա | Սերժ Լերուա | Սոֆի Ռենուար, Ռիչարդ Կոնսթանտինի, Տերի Տարչեթ, Տիֆանի Լերուա |
1979 | Կոնկորդ. Օդանավակայան-79 | The Concorde: Airport '79 | Կապիտան Փոլ Մեթրանդ | Մարտական, Թրիլեր, Դրամա | Դևիդ Լոուել Ռիչ | Սյուզան Բլեյքլի, Ռոբերտ Վագներ, Սիլվիա Քրիստել, Ջորջ Քեննեդի |
1979 | Ռազմաբժիշկը | Le toubib | Ժան Մարի Դեսպրի | Դրամա, Ռազմական | Պեր Գրանե-Դեֆեր | Վերոնիկ Ժաննո, Բերնար Ժիրոդո, Ֆրանսին Բերժե, Միշել Օկլեր |
1980 | Երեքին պետք է վերացնել | 3 hommes à abattre | Մայքլ Գերֆաութ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Դալիլա Դի Լազարո, Միշել Օկլեր, Պասկալ Ռոբեր, Լին Շարդոնե |
1980 | Թեհրան-43 | Тегеран-43 | Ժորժ Ֆոշ, ոստիկանության քննիչ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Մելոդրամա, Քրեական, Ռազմական | Ալեքսանդր Ալով Վլադիմիր Նաումով | Նատալյա Բելոխվոստիկովա, Իգոր Կոստոլևսկի, Արմեն Ջիգարխանյան, Կլոդ Ժադ |
1981 | Ոստիկանի մորթու համար | Pour la peau d'un flic | Չոակաս | Մարտական, Թրիլեր, Մելոդրամա, Քրեական | Ալեն Դելոն | Անն Պարիյո, Դանիել Սեքալդի, Ժան-Պեր Դարաս, Կսավե Դեպրա |
1982 | Շոկ | Le choc | Մարտին Թերիեր / Քրիստիան | Մարտական, Թրիլեր, Մելոդրամա, Քրեական | Ռոբին Դևիս Ալեն Դելոն | Կատրին Դենյով, Ֆիլիպ Լեոտար, Էտեն Շիկո, Ժան-Լուի Ռիչարդ |
1982 | Անսաստը | Le battant | Ժակույ Դարնի | Թրիլեր, Դրամա, Քրեական | Ռոբին Դևիս | Ֆրանսուա Պերե, Պեր Մոնդի, Անն Պարիյո, Անդրեա Ֆերեոլ |
1983 | Սվանի սերը | Un amour de Swann | Բարոն դե Չարլուս | Դրամա, Մելոդրամա | Ֆոլկեր Շլյոնդորֆ | Ջերեմի Այրոնս, Օռնելա Մուտի, Ֆանի Արդան, Մարի-Քրիստին Բարո |
1984 | Մեր պատմությունը | Notre histoire | Ռոբերտ Ավրանչ | Դրամա | Բերտրան Բլիե | Նատալի Բեյ, Ժերար Դարմոն, Ժենևև Ֆոնտանել, Ժան-Պեր Դարուսեն |
1985 | Ոստիկանի խոսքը | Parole de flic | Դանիել Պրատ | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժոզե Պինեյրո | Ժակ Պերեն, Ֆիոնա Ժելեն, Եվա Դարլան, Ժան-Ֆրանսուա Ստևենեն |
1986 | Անցում | Le passage | Ժան Դիազ | Ֆենտեզի, Դրամա, Արկածային | Ռենե Մանզոր | Քրիստին Բուասոն, Ժան-Լյուկ Մորո, Ալայն Լալանե, Ալբերտո Լոմեո |
1988 | Կինո | Cinéma | Ջուլիեն Մանդա | մինի սերիալ, Դրամա | Ֆիլիփ Լեֆևր | Էդվիգ Ֆեյերե, Ինգրիդ Հելդ, Սերջո Կասթելիթո, Սանի Մելես |
1988 | Մի արթնացրեք քնած ոստիկանին | Ne réveillez pas un flic qui dort | Էջին Գրինդել | Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժոզե Պինեյրո | Միշել Սերո, Կսավեր Դելյուկ, Փաորիկ Կատալիֆո, Ռայմոն Ժերոմ |
1990 | Նոր ալիք | Nouvelle vague | Լուի / Ռոջեր Լենոքս | Դրամա | Ժան-Լյուկ Գոդար | Դոմիցիանա Ջորդանո, Ժակ Դակմին, Քրիստոֆ Օդան, Ռոլան Ամսթյուց |
1990 | Պարող մեքենա | Dancing Machine | Ալան Վոլֆ | Թրիլեր | Ժիլ Բեա | Կլոդ Բրասյոր, Պատրիկ Դյուպոն, Տոնյա Կինցինգեր, Մարինա Սաուրա |
1992 | Կազանովայի վերադարձը | Le Retour de Casanova | Կազանովա | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Էդուար Ներման | Ֆաբրիս Լուկինի, Էլզա Լունգինի, Վադեկ Ստանչակ, Դելիա Բոքարդո |
1992 | Ich über mich - Dokumentation über Romy Schneider | Ich über mich - Dokumentation über Romy Schneider | Փաստագրական | Պետրուս վան դեր Լեթ | Ռոմի Շնայդեր, Ֆրանսիս Ժիրո, Սանդրա Կրեյսլեր, Միշել Պիքոլի | |
1993 | Հանցագործություն | Un crime | Մաիթրե Չարլես Դունանդ | Դրամա, Քրեական | Ժակ Դերե | Մանյուել Բլան, Սոֆի Բրուսթալ, Մաքսիմ Լերու, Ֆրանսին Բերժե |
1994 | Փամփլիկ արջուկ | L'ours en peluche | Շան Ռիվերե | Թրիլեր, Դրամա, Մելոդրամա | Ժակ Դերե | Լոր Կիլինգ, Ռեջինա Բյանկի, Պաոլո Բոնաչելի, Մարտինա Բրոշար |
1995 | Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերը | Les cent et une nuits de Simon Cinéma | Ալան Դելոն | Մելոդրամա, Կատակերգություն, Պատմական | Անես Վարդա | Միշել Պիքոլի, Մարչելո Մաստրոյանի, Անրի Գարսեն, Ժյուլի Գայե, Մատե Դեմի |
1997 | Օր ու գիշեր | Le jour et la nuit | Ալեքսանդր | Դրամա | Բերնար-Անրի Լևի | Արիել Դոմբալ, Կարլ Զերո, Ժան-Պեր Կալֆոն, Մարիան Դենիկուր |
1998 | Մեկ հնարավորություն երկուսի համար | Une chance sur deux | Ժուլյեն Վիգնալ | Մարտական, Դրամա, Կատակերգություն, Արկածային | Պատրիս Լեկոնտ | Ժան Պոլ Բելմոնդո, Վանեսա Պարադի, Էրիկ Դեֆոս, Ալեքսանդր Յակովլև |
2000 | Դերասանները | Les acteurs | կաղում է ինքն իրեն | Կատակերգություն | Բերտրան Բլիե | Պեր Արդիտի, Ժոզիան Բալասկո, Ժան Պոլ Բելմոնդո, Ֆրանսուա Բերլեան, Դոմինիկ Բլան |
2001 | Ֆաբիո Մոնտալե | Fabio Montale | Ֆաբիո Մոնտալե | մինի սերիալ, Մարտական, Թրիլեր, Դրամա, Քրեական | Ժոզե Պինեյրո | Սեդրիկ Շևալմ, Ելենա Սոֆիա Ռիչի, Էրիկ Դեֆոս, Անդրե Դաման |
2003-2004 | Ֆրենկ Ռիվա | Frank Riva | Ֆրենկ Ռիվա | Սերիալ, Թրիլեր, Դրամա, Քրեական | Փաթրիկ Ջամեյն | Ժակ Պերեն, Սոֆի ֆոն Կեսել, Սեդրիկ Շևալմ, Միրեյ Դարկ |
2003 | Առյուծը | Le lion | Ջոն Բուլիթ | Մարտական, Դրամա, Արկածային, Ընտանեկան | Ժոզե Պինեյրո | Անուշկա Դելոն, Օրնելա Մուտի, Հայնո Ֆերխ, Պուտլա Սելապելո |
2004 | Նոր մերժում | Les nouveaux refus | խաղում է ինքն իրեն | Կարճամետրաժ | Լորան Բաֆի | Պեր Պալմադե, Ժան-Պեր Մարել, Բերնար Ժիրոդո, Ֆրանսուա Բերլեան, Էրիկ Ժյուդոր |
2008 | Աստերիքսն Օլիմպիական խաղերին | Astérix aux jeux olympiques | Հուլիոս Կեսար | Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Ֆրեդերիկ Ֆորեսթե Թոմա Լանգման | Ժերար Դեպարդիե, Կլովիս Կորնիյակ, Բենուա Պուլվորդ, Վանեսա Էսլեր |
2010 | Պատահական ամուսինը | Un mari de trop | Մաքսիմ դե Ռուժեմոնթ | Մելոդրամա, Կատակերգություն | Լուի Շոկեթ | Լորի, Ալեքսանդր Վարգա, Ֆիլիփ Բաս, Ժան-Լյուկ Բիդո |
2012 | Մայրիկներ, շնորհավոր ձեր Նոր Տարին | С новым годом, мамы! | Կատակերգություն, Ընտանեկան | Սարիկ Անդրեասյան Արտեմ Աքսենենկո Դմիտրիյ Գրաչև | Ելիզավետա Բոյարսկայա, Մաքսիմ Մատվեև, Պավել Վոլյա, Իրինա Ռոզանովա |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1964 | Անհնազանդը | L'insoumis |
1970 | Բորսալինո | Borsalino |
1970 | Վթարային ելք | Sortie de secours |
1970 | Մեդլի | Madly |
1971 | Ցածրացրեք բասերը | Doucement les basses |
1973 | Թոնի Արզենտա | Tony Arzenta |
1973 | Երկուսը քաղաքում | Deux hommes dans la ville |
1974 | Սառցե կուրծք | Les seins de glace |
1974 | Բորսալինոն և ընկերությունը | Borsalino and Co. |
1975 | Ոստիկանական պատմություն | Flic Story |
1975 | Գնչու | Le gitan |
1976 | Մսյո Կլեյն | Mr. Klein |
1977 | Քնած մարդը | L'homme pressé |
1977 | Սրիկայի մահը | Mort d'un pourri |
1978 | Հզոր խաղ | Power Play |
1979 | Ռազմաբժիշկը | Le toubib |
1980 | Երեքին պետք է վերացնել | 3 hommes à abattre |
1982 | Անսաստը | Le battant |
1983 | Նորապսակը | Le jeune marié |
1985 | Ոստիկանի խոսքը | Parole de flic |
1986 | Անցում | Le passage |
1986 | Պրոֆեսիոնալները | Les pros |
1988 | Մի արթնացրեք քնած ոստիկանին | Ne réveillez pas un flic qui dort |
1990 | Պարող մեքենա | Dancing Machine |
1992 | Կազանովայի վերադարձը | Le Retour de Casanova |
1993 | Հանցագործություն | Un crime |
2003-2004 | Ֆրենկ Ռիվա | Frank Riva |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1976 | Ինչպես բումերանգ | Comme un boomerang |
1980 | Երեքին պետք է վերացնել | 3 hommes à abattre |
1981 | Ոստիկանի մորթու համար | Pour la peau d'un flic |
1982 | Շոկ | Le choc |
1982 | Անսաստը | Le battant |
1985 | Ոստիկանի խոսքը | Parole de flic |
1986 | Անցում | Le passage |
1988 | Մի արթնացրեք քնած ոստիկանին | Ne réveillez pas un flic qui dort |
1990 | Պարող մեքենա | Dancing Machine |
1993 | Հանցագործություն | Un crime |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1981 | Ոստիկանի մորթու համար | Pour la peau d'un flic |
1982 | Շոկ | Le choc |
1982 | Անսաստը | Le battant |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.