From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Սքոֆիլդ (անգլ.՝ Paul Scofield) (հունվարի 21, 1922[1][2][3][…], Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 19, 2008[4][2][3][…], Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։
Փոլ Սքոֆիլդ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 19, 2008[4][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սասեքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Սովորել է Խաղացանկային (1939, Կրոյդոն) և «Մասք» (1940-1941, Լոնդոն) թատրոններին կից դպրոցներում։ 1942-1944 թվականներին հանդես է եկել Շրջիկ, 1944-1946 թվականներին՝ Բիրմինգհեմի խաղացանկային (այստեղ է սկսվել ռեժիսոր Պ. Բրուկի հետ Սքոֆիլդի ստեղծագործական համագործակցությունը) թատրոններում։
1946-1948 թվականներին աշխատել է Շեքսպիրյան մեմորիալ թատրոնում (Ատրատֆորդ օն Էյվոն), 1949 թվականից խաղացել Լոնդոնի տարբեր թատրոններում։ Սքոֆիլդի լավագույն դերը Համլետն է (Շեքսպիրի «Համլետ»)։ Դերերից են՝ Քահանա («Իշխանություն և փառք», ըստ Գ. Գրինի), Թոմաս Մոր (Բոլտի «Բոլոր ժամանակների մարդը»), Լիր Մակրեթ (Շեքսպիրի «Լիր արքա», «Մակբեթ»), Տրեալյով, Վոյնխցկի (Չեխովի «ճայը», «Քեռի Վանյա»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։
Համլետի (1955 թվականին), Լիրի (1964 թվականին), Մակ Յեթի (1968 թվականին) դերերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ 1954 թվականից նկարահանվում է կինոյում։ Տղամարդու դերի («Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմում) լավագույն կատարման համար արժանացել է Մոսկվայի Միջազգային 4 կինոփառատոնի մրցանակի։ Սքոֆիլդի արվեստը հագեցված է հումանիզմի և արդարության գաղափարներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.