From Wikipedia, the free encyclopedia
Մեկ հնարավորություն երկուսի համար (ֆր.՝ Une chance sur deux, այսինքն երկու հնարավորությունից մեկը), 1998 թվականի ֆրանսիական կատակերգական մարտաֆիլմ։
Մեկ հնարավորություն երկուսի համար ֆր.՝ Une chance sur deux | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | մարտի 25, 1998[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Պատրիս Լեկոնտ |
Պրոդյուսեր | Քրիստիան Ֆեշներ |
Սցենարի հեղինակ | Սերժ Ֆրիդման, Պատրիս Լեկոնտ և Patrick Dewolf? |
Դերակատարներ | Ժան Պոլ Բելմոնդո, Ալեն Դելոն, Վանեսա Պարադի, Ժակ Ռոման, Mbembo?, Միշել Օմոն, Ֆիլիպ Մանիան, Philippe Vieux? և Sandrine Caron? |
Օպերատոր | Սթիվեն Փոսթեր |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա և Կլոդ Բոլլին |
Մոնտաժ | Ժոել Աշ |
Տևողություն | 110 րոպե |
Բյուջե | 32 000 000 $ |
Ալիսը սիրում է համարձակություն և արկածներ։ Նրա սիրած զբաղմունքը թանկարժեք մեքենաներ գողանալն է, ինչի համար արդեն մի քանի անգամ հայտնվել է ճաղերի հետևում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ փաստաբանը նրան փոխանցում է ձայներիզ, որը մահից առաջ ձայնագրել է նրա մայրը, ով որոշում է այդ ձևով տեղեկացնել աղջկան, թե ով է նրա հայրը։ Ավելի ճիշտ Ալիսը ինքը պետք է ճշտի, քանի որ հնարավոր հայրերը երկուսնն են։ Բանտից դուրս գալուց հետո Ալիսը գնում է նրանց փնտրելու։ Այդպես նա ծանոթանում է Լեո Բրասակին, ով ունի ավտոսրահ ու հազվագյուտ ավտոմեքենաների հավաքածու և Ժուլյեն Վինյալյի՝ ռեստորանի սեփականատիրոջ ու ադամանդների գողի հետ։ Լեոն և Ժուլյենը սկզբում բոլորովին հիացած չէին այն մտքից, որ նրանք այժմ պետք է հոգ տանեն չափահաս դստեր մասին, քանի որ երկուսն էլ համառ ամուրիներ են և չեն պատրաստվում որևէ բան փոխել իրենց կյանքում։
Բայց հանկարծ վրա է հասնում չսպասված շրջադարձ՝ Ալիսը փախչելով խուլիգաններից՝ մեքենա է գողանում, որը պատկանում է ռուսական մաֆիային և որի բեռնախցիկում կա փողերով լի ճամպրուկ։ Մեքենան թողնելով ճանապարհին, Ալիսը թաքնվում է, իսկ ճամպրուկը ընկնում է ոստիկանության ձեռքը։ Բայց մաֆիայի պարագլուխ Անատոլի Շարկովը համոզված է, որ գումարը աղջկա մոտ է։
Նոր գտնված հայրերը ստիպված են օգնել աղջկան դուրս գալ այդ վտանգավոր իրավիճակից։
Այլ երկրներում ֆիլմը դիդել են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.