From Wikipedia, the free encyclopedia
Լեա Մասարի, ծնված Աննա Մարիա Մասետանի (իտալերեն՝ Lea Massari, Anna Maria Massetani. հունիսի 30, 1933[1][2][3], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի դերասանուհի և երգչուհի։ Անունը փոխել է 22 տարեկանում՝ իր փեսացու Լեոյի մահից հետո։
Մասսարին գեղարվեստական կինոյում ճանաչում է ձեռք բերել երկու դերակատարմամբ՝ խաղալով կորած աղջիկ Աննայի դերը Միքելանջելո Անտոնիոնիի Արկած (1960 թ.) ֆիլմում, ապա և սեքսուալ առումով վաղ հասունացած 14-ամյա տղայի մոր՝ Կլարայի դերը Լուի Մալի Murmur of the Heart (Սրտի արատ, 1971) ֆիլմում[4]։
Մասարին նկարահանվել է ինչպես իտալական, այնպես էլ ֆրանսիական կինոյում։ Հիշարժան են հատկապես նրա դերակատարումներըլ Սերջո Լեոնեի դեբյուտային «Հռոդոսի կոթողը» ( Il Colosso di Rodi, 1961) կինոնկարում[5] և միջազգային կոմերցիոն ֆիլմերում, այդ թվում՝ «Կյանքի բաներ»-ում ( Les choses de la vie, 1970):
Մասարին եղել է Կաննի 1975 թվականի կինոփառատոնի ժյուրիի անդամ։
Ֆրանչեսկո Ռոզիի «Քրիստոսը կանգ է առել Էբոլիում» ( Cristo si è fermato a Eboli, 1979) ֆիլմում նկարահանվելուց հետո Մասարին արժանացել է «Nastro d'Argento» մրցանակի «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.