From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմ Մատվեև (հուլիսի 28, 1982, Սվետլի, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։
Մաքսիմ Մատվեև ռուս.՝ Макси́м Матве́ев | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սվետլի, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայի թատերական ինստիտուտ (2002) և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (2006) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Ելիզավետա Բոյարսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Մաքսիմ Մատվեևը ծնվել է 1982 թվականի հուլիսի 28-ին Կալինինգրադի մարզի Սվետլիյ քաղաքում[1]։
1999 թվականին Մաքսիմը արծաթե մեդալով ավարտել է Սարատովի Վ. Պ. Տիխոնովի անվան N2 դպրոցը[2]։ Դեռևս դպրոցական տարիներին մտածում էր բժշկական ինստիտուտ ընդունվելու մասին, բայց դպրոցն ավարտելիս փոշմանել և որոշել է ընդունվել Պովոլժեի Պ. Ա. Ստոլիպինի անվան պետական ծառայության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետ։ Բայց դիպվածը նրան թատերական ֆակուլտետ տարավ։ Մեդալակիրների մարզային պարահանդեսը վարում էր Վ. Ա. Երմակովայի աշակերտ Վ. Վ. Սմիրնովը։ Այդ երեկույթին անցկացվում էին տարբեր խաղեր և մրցույթներ, և Սմիրնովը նկատում է Մաքսիմին, նրան է փոխանցում Վալենտինա Ալեքսանդրովնայի հեռախոսահամարը և համառորեն խնդրում է ուժերը փորձել թատերական ֆակուլտետում։ Մաքսիմը ընդունելության քննությունների մասնակցեց միանգամից երկու ԲՈՒՀ-երում ՝ պետծառայության ակադեմիայում և Սարատովի կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետում։ Արդյունքում, նա ընդունվում է թատերական, ընդ որում՝ միանգամից երկրորդ կուրս[3]։
Նրա առաջին գլխավոր դերը դարձավ Նիժինսկու կերպարը «Աստծու ծաղրածուն» դիպլոմային ներկայացման մեջ[1]։
2002 թվականին Մասքիմ Մատվեևը ավարտում է Սոբինովի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (Վ. Ա. Երմակովայի կուրս), 2006 թվականին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Ի. Զոլոտովիցկու և Ս. Զեմցովի կուրս)։ Դպրոց-ստուդիան ավարտելուն պես ընդունվել է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի թատերախումբ, որտեղ առաջինը խաղացել է «Պիեմոնտական գազան» ներկայացման մեջ՝ խաղալով ասպետ Ժոֆրեյի դերը։
Թատրոնում և կինոյում կատարած աշխատանքին զուգահեռ Մաքսիմ Մատվեևը հայտնի է նաև իր բարեգործական ոլորտի աշխատանքներով։ Եղել է Ռուսաստանում հիվանդանոցային ծաղրածուների շարժման կազմակերպիչներից առաջինը։ 2007 թվականից կամավորական հիմունքներով բժիշկ-ծաղրածու է աշխատել Ռուսական մանկական կլինիկական հիվանդանոցում։ 2013 թվականին դարձել է «Բժիշկ
Ծաղրածու» բարեգործական հիմնադրամի անդամ։ Ադմինիստրատիվ գործունեությանը զուգահեռ Մաքսիմ Մատվեևը նաև բարեգործական հիմնադրամի դեմքն է և գեղարվեստական ղեկավարը։ 2015 թվականի սեպտեմբերի 25-ին դերասանը մասնակցել է Ա. Պ. Չեխովի «Չեխովի կենդանի է» ստեղծագործության թատերականցված առցանց-ընթերցումներին։
2008 թվականին ամուսնացել է դերասանուհի Յանա Սեկստեի հետ։
2010 թվականի հուլիսի 28-ին ամուսնացել է դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայաի հետ։ 2012 թվականի ապրիլի 7-ին ծնվել է նրանց որդին՝ Անդրեյը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.