ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ժերար Դեպարդիե, (ֆր.՝ Gérard Depardieu) (ֆր․ Gérard Xavier Marcel Depardieu, դեկտեմբերի 27, 1948[2][3][4][…], Շատորու, Էնդր, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գինեգործ։ Դեպարդիեն «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր է։ Ներկայացված է եղել «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում, «Սիրանո դե Բերժերակ» (1990 թվական)։ Դեպարդիեն Պատվո լեգիոնի շքանշանի և Ազգային ավանդի շքանշանի ասպետ է։ Համարվում է ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում[10]։
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1948[2][3][4][…] (75 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Շատորու, Էնդր, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄԷ |
Կրոն | ուղղափառություն[6] |
Մասնագիտություն | կինոդերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գործարար, դերասան, հնչյունավորող և երգիչ |
Ծնողներ | հայր՝ Ռենե Դեպարդիե, մայր՝ Ան Դեպարդիե |
Ամուսին(ներ) | Élisabeth Depardieu? |
Համատեղ ապրող(ներ) | Կարոլ Բուկե, Կարին Սիլլա և Magda Vavrusova? |
Երեխա(ներ) | Ժուլի Դենարդիե, Գիյոմ Դեպարդյո, Roxane Depardieu? և Jean Depardieu?[7] |
Պարգևներ և մրցանակներ | [8] ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ) Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ տարվա լավագույն դերասանի համար և [9] |
Ժերարի հայրը՝ Ռենե Դեպարդիեն, ուներ Դեդե մականունը (ֆր.՝ Dédé Depardieu) և ծագում է գյուղական ընտանիքից, որը խոր արմատներ ուներ Էնդր դեպարտամենտում, Շատոր (ֆր.՝ Châteauroux) քաղաքի մերձակայքում։ Նա ծնվել էր 1923 թվականին, չուներ ոչ մի կրթություն և անգրագետ էր, վաղ հասակում լքում է ընտանեկան ագարակը և ուղևորվում է քաղաք, որտեղ սկսում է աշխատել թիթեղագործ։
Այստեղ նա հանդիպում է Ժերարի ապագա մորը՝ Ալիս Մարիյեին, որին բոլորն անվանում էին Լիլետա (անգլ.՝ Lilette Mariller)։ Նա ծնվել էր նույն թվականին, ինչ Դեդեն, Յուրա դեպարտամենտում, շվեյցարական սահմանին մոտ, ռազմական օդաչուի ընտանիքում, որին ծառայության բերումով տեղափոխում են Շատորու։ Երկրորդ համաշխարտային պատերազմի ժամանակ Շատորուն գտնվում էր գերմանական օկուպացիայի տակ։ Դեդեն և Լիլետտան հանդիպում են և սիրահարվում և 1944 թվականի փետրվարի 19-ին պաշտոնապես ամուսնանում են քաղաքապետարանում։
Մինչև պատերազմի վերջը ընտանիքը ապրում է աղքատության մեջ։ Դեդեն լավ թիթեղագործ էր, սակայն երկրի տնտեսությունը անկման մեջ էր, մշտական եկամուտ չկար։ 1945 թվականի գարնանը նրանք ունենում են առաջին երեխան, Ժերարի ավագ եղբայրը՝ Ալենը, իսկ երկու տարի անց, 1947 թվականին, ծնվում է դուստր Ելենան։ Ֆինանսական վիճակն այնքան ծանր էր, որ ընտանիքը գոյատևում էր հիմնականում պետական սոցիալական նպաստի հաշվին։ Երբ 1948 թվականի դեկտեմբերի 27-ին ծնվում է Ժերարը, բացի ֆինանսական դժվարություններից ավելանում են նաև ընտանեկան խնդիրները։ Դեդեն սկսում է խմել և տանից անհետանալ, Լիլետին երեք երեխեների հետ թողնելով մենակ։ Հետագայում, յոթ տարի անց, ընտանիքում ծնվում են ևս երեք երեխաներ՝ Կատրինը, Ֆրանկը և Էրիկը։ Ժերարը ցանկալի երեխա չէր, նրա մայրը մի քանի անգամ փորձել է աբորտ անել՝ իրեն ծակելով ասեղներով։ Ամենից բացի Ժերարը յոթ տարեկանից մորից ընդունել է իր եղբայրների և քույրերի ծնունդները։
Ծնողները շատ հաճախ երեխաների հանդեպ լինում էին անբարյացակամ և սառը և սովորաբար նրանց մենակ էին թողնում։ Դեդեն այն պատճառով, որ չէր կարողանում աշխատանք գտնել և ամբողջ ժամանակը անց էր կացնում բարերում և խմում էր, իսկ մայրը հուսահատությունից ամեն ինչ սովորել էր պահել իր մեջ։ Ծնողական ջերմության և շփումի պակասության պատճառով փոքրիկ Ժերարի մոտ զարգանում են խոսակցական խնդիրներ, նա սկսում է կակազել և համարյա ամբողջ մանկության ընթացքում շփվում է շարժումներով և կարճ արտահայտություններով։ Տարրական դպրոցում Ժերարը սկզբում լավ էր սովորում, չնայած խոսակցական խնդիրները նրան հաճախ դարձնում էին իր նկատմամբ անվստահ և լռակյաց։
1951 թվականին, ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի զարգացման շրջանակներում, քաղաք է ժամանում ամերիկյան Châteauroux-Déols Air Base օդային բազան և ամերիկյան օդաչուների և ծառայողների զգալի քանակ։ Դեպարդիեն և քաղաքի երեխաների մեծամասնությունը ազատ ժամանակի մեծ մասը անց էին կացնում բազայի տարածքում, խոսելով ամերիկացի զինվորների և քաղաքացիական ծառայողների հետ, որոնք տեղափոխվել էին Շատորու։ Ժերարի և նրա եղբայր Ալենի, ինչպես նաև Շատորուի բազմաթիվ երեխաների համար, ռազմական բազան դառնում է ուրիշ տուն, վայր, որտեղ նրանք ճանաչում էին ամերիկյան մշակույթը, ամերիկյան ֆիլմերը և երաժշտությունը։ Արդեն դեռահաս տարիքում Ժերարը ավելի շատ ժամանակ է անցկացնում ամերիկյան բազայի զինվորների հետ, քան տանը կամ ուսումում։ Ժեպարդիեի խասքերով, տասը տարեկան հասակում նա դիտվում էր որպես տասնհինգ տարեկան։ Պատանեկությունից նա գիտակցում է, որ գրավում է համասեռամոլներին[11]։ Երբ տղամարդիկ նրանից սեռական ծառայություն էին խնդրում, նա փոխարենը գումար էր պահանջում։ Նրա հաճախորդներն էին հանդիսանում բեռնատարների վարորդները։ Դպրոցական արձակուրդները նա անց էր կացնում Փարիզի արվարձանի Օռլի օդանավակայանի հասարակական զուգարաններում, որտեղ նրա տատիկը հերթապահ էր աշխատում։ Ծնողները Ժերարին խորհուրդ էին տալիս ինչպես կարող էին, սակայն ժամանակի ընթացքում դպրոցում նրա առաջադիմությունը և վարքը սկսում են արագորեն վատանալ և այն աստիճան, որ նրան երկրորդ տարին թողնում են միջնակարգ դպրոցում։ Պատճառ է հանդիսանում ոչ այնքան պատանու մտավոր ունակությունները, որքան ծնողների աջակցության բացակայությունը և ուսուցիչների խրախուսանքները։ Դրանից հետո, հուսահատությունից, Ժերարի վարքագիծը և վերաբերմունքը դպրոցի հանդեպ ավելի է վատանում և նա ընդհանրապես կորցնում է ուսման նկատմամբ հետաքրքրությունը։ 1962 թվականի գարնանը Ժերարը վերջապես ստանում է թերի միջնակարգ կրթության վկայական և հաստատակամորեն որոշում է թողնել դպրոցը ընդմիշտ։
1962 թվականի աշնանը Ժերար Դեպարդիեն սկսում է Շատորու քաղաքի տպագրատանը գրաշար աշխատել։ Նույն ժամանակ նա շարունակում էր շատ ժամանակ անցկացնել ամերիկյան ռազմական բազայում և զինվորների հետ։ Երբ քաղաքում բացվում է բռնցքամարտի ստուդիա, նա սկսում է զբաղվել բռնցքամարտով։ Այդ մարզաձևում նա առանձնապես մեծ տաղանդ չի ցուցաբերում, հիմնականում հանդիսանում է որպես մարտիկ, որի վրա պարապում էին ավելի փորձառու մարզիկները։ Մարտերից մեկում վնասում են նրա քիթը և նրա նոր խիստ տեսքը նրան տալիս է զգալի հանրաճանաչություն, և փողոցում ընկերների շրջանում, և քաղաքի բարերում, որոնցում նա սկսում է ավելի շատ ժամանակ անցկացնել։
Միաժամանակ Ժերարը ծանոթանում է տղաների հետ, որոնք զբաղվում էին գողություններով և ամերիկյան բազայից գողացած վառելիքի վերավաճառքով։ Չնայած նրան և նրա խմբի անդամներին ոստիկանությունը բազմակի անդամներ ձերբակալում է, Ժերարի անչափահասության պատճառով նրան պաշտոնական մեղադրանք չի ներկայացվում։ Ժամանակի ընթացքում ոստիկանությունը սկսում է լրջությամբ վերաբերվել քաղաքի երիտասարդության շրջանում հանցագործությանը։ Դեպարդիեի բնակարանում խուզարկություն են անցկացնում։ Ոչինչ չի գտնվում, սակայն ոստիկանությունը ծնողներին խորհուրդ է տալիս Ժերարին ուղարկել անչափահասների գաղութ։ Հայրը կտրականապես հրաժարվում է ստորագրել ոստիկանության նման առաջարկության թույլատվությունը և դրա փոխարեն Ժերարին գրանցում են անչափահասների հարցերով ծառայությունում նախազգուշացնելով, որ ամեն ամիս նա պետք է գրանցվի ոստիկանությունում։ Երբեմն Ժերարը օգնում էր գողերին քանդել թարմ գերեզմանները, որպեսզի հանգուցյալների վրայից հանեն թանկարժեք զարդերը և հագուստը։ 16 տարեկան հասակում նա երեք ամիս ժամկետ է անցկացնում բանտում՝ ավտոմեքենայի կողոպուտի մեղադրանքով։ Երբեմն նա կողոպտում էր իր հաճախորդներին։ 1968 թվականի մայիսին ապագա դերասանը հակակառավարական ցույցերի ժամանակ ուսանողների գրպաններից հանում էր ժամացույցներ և դրամապանակներ։ Գողության և մարմնավաճառության ընդմիջումների ընթացքում դերասանը զբաղվում էր ծխախոտի վաճառքով, այն գնելով ՆԱՏՕ-ի բազայում և վաճառելով այն երկու անգամ թանկ գնով[11]։
Դեռևս դեռահաս տարիքում Ժերարը բավականին ինքնուրույն էր կյանքի ուղղու ընտրման հարցում։ Բազմիցս նա լքել է քաղաքը և ճանապարհորդել սկզբում քաղաքի մերձակայքում և գյուղերում, իսկ հետագայում նույնիսկ Միջերկրական ծովում։ Նա հնարավոր է մնար Շատորում, եթե չլիներ նրա ծանոթը, որը 1965 թվականի աշնանը նրան հրավիրում է իր հետ ճանփորդել դեպի Փարիզ։ Ժերարը սկզբում հրաժարվում է, սակայն երեք օրվա ընթացքում մտափոխվում է և, նույնիսկ, չհայտնելով ծնողներին, ուղղակի մեկնում է մայրաքաղաք և կանգ է առնում ծանոթի բնակարանում, որը սովորում էր դերասանական արվեստի դասընթացներում։ Փարիզում Ժերարը ոչ մի նպատակ չուներ և ձանձրույթից ու լոկ հետաքրքրությունից, մի անգամ ընկերոջ հետ գնում է դիտելու դասընթացները և դպրոցը, որում նա սովորում էր։ Դասարանում բավականին տարօրինակ ուսուցիչը անսպասելիորեն Ժերարին հրավիրում է բեմ՝ կատարելու հանպատրաստից համար մնջախաղով։ Ուսուցչի և ուսանողների հավանական արձագանքը ոգեշնչում են Ժերարին և նա որոշում է լրջորեն զբաղվել դերասանական գործով և ընդունվել Ժան Լորան Կոշեի (Jean-Laurent Cochet) դասընթացները, Ֆրանսիայի թատերական արվեստի ամենահայտնի դասավանդողներից մեկի։
Դերասանական դասընթացների հաճախելու որոշումը Ժերարը կայացրեց մեկ տարում։ Թատերական արվեստ սովորելուն նա սկսեց շնորհիվ համասեռամոլ փոքրամասնության ներկայացուցիչների աջակցման, գործակալը, որը տաղանդներ էր փնտրում գեյ-թատրոնի համար, վճարում է նրա ուսումը[11]։ Ի տարբերություն մյուս թեկնածուների, Ժեպարդիեն ընտրում է ֆրանսիական դասականության դժվարագույն հատվածներից մեկը և այնքան անհեթեթ է այն կատարում, որ լսարանի մյուս ուսանողները սկսում են ծիծաղել։ Սակայն կենսագրության պաշտոնական վարկածը հանդիսանում էր նրանում, որ Կոշեն անմիջապես նկատում է Դեպարդիեի դերասանական տաղանդը և, ուշադրություն չդարձնելով ոչնչի, երիտասարդին խորհուրդ է տալիս ընդունվել դպրոց, նույնիսկ ուսման համար վարձ չպահանջելով։ Բացի այդ, Կոշեն Ժերարին ուղարկում է բժիշկ լոգոպեդի մոտ, որպեսզի վերջինս ուղղի նրա խոսակցական խանգարումները, որը Դեպարդիեի մոտ մանկուց էր։ Կոշեն սեփական գրպանից վճարում է բուժումը, որը Ժերարին օգնում է ազատվել կակազությունից և ամբողջովին կարգավորում է խոսակցական և լսողական համակարգը։
Նույն ժամանակ Դեպարդիեն սկսում է կատարելագործել իրեն որպես դերասան։ Ուղղում էր արտասանությունը, ինտոնացիան, խանդավառությամբ ընթերցում էր ֆրանսիական դասականներին, որոնց հետ մանկությունում երբեք չէր շփվել։ Ժան Լորան Կոշի դասարանում նա լավագույն և ամենատքնաջան ուսանողներից էր։ Համառությունը և աշխատասիրությունը արմատապես փոխեցին նրա կյանքը։ Այդ ժամանակահատվածում նա հասունացավ ոչ միայն հոգեպես, այլ նաև փոխվեց ֆիզիկապես։ Շատորուական ավազակից նա վերափոխվեց խելամիտ և ուշադիր ուսանողի, սկսում է կատարելագործել իրեն, հաճախել գեղարվեստական ցուցահանդեսներ և վայելել ֆրանսիական մայրաքաղաքի մշակութային կյանքով։
Մոտավորապես նույն ժամանակ, 1968 թվականի աշնանը, Ժերարը Փարիզում ծանոթանում է Կոշեի դպրոցի ուսանողուհիներից Էլիզաբեթ Գինյոի (ֆր.՝ Elisabeth Guignot) հետ։ Ի տարբերություն Դեպարդիեի, Էլիզաբեթը սերում էր հնագույն ազնվական տոհմից և պատկանում էր Փարիզի հարուստ ընտանիքներից մեկին։ Չնայած դրան, նա հանդիսանում էր բավականին ինքնուրույն անձնավորություն, ծնողների ցանկություններից և շրջապատի պահանջներից անկախ, որին պատականում էր նա։ Կոշեի առաջատար ուսանողուհիներից մեկի նկատմամբ հասարակ հետաքրքրասիրությունը վերաճեց ընկերության, իսկ ժամանակի ընթացքում՝ սիրո։ Երբ Ժերարը և Էլիզաբեթը որոշեցին ամուսնանալ, դա համարյա ոչ մեկին չզարմացրեց, բացի Ժերարի ծնողներից։ Դեդեն և Լիլետան իրենց անհարմար էին զգում 1970 թվականի ապրիլի 11-ին կայացած նրանց հարսանիքի արարողությանը, սակայն երջանիկ էին, որ իրենց զավակը առաջ է շարժվում Փարիզի սոցիալական սանդուղքի աստիճաններով (ամուսնությունը գոյատևում է 26 տարի, մինչև 1996 թվականի ամուսնալուծությունը, չնայած ամուսինները բաժանվել էին 1992 թվականին՝ Ժերարի կողմից արտամուսնական հայրության ճանաչումից հետո)։
Ժերար Դեպարդիեն պաշտոնապես ունի չորս երեխա, նրանցից երկու ավագը կնոջից՝ Էլիզաբեթ Դեպարդիեից (ամուսնալուծությունից հետո Գինյո, նախկին կինը վերականգնել է օրիրոդական ազգանունը)․
Նաև ճշգրիտ հայտնի են և Ժերարի կողմից պաշտոնապես ընդունված ևս երկու արտամուսնական երեխաներ․
դուստր՝ Ռոքսանա (ծնվել է 1992 թվականին) - դերասանուհի, դուստրը սենեգալցի մոդել և դերասանուհի Կարին Սիլլաից (ֆր․ Karine Silla), որդին՝ Ժանը (ծնված 2006 թվականին)[13] - ֆրանսիացի կամբոջուհի Էլեն Բիզոից (ֆր․ Hélène Bizot), դուստրը հանրահայտ քհմերյան բուդդիստի, «Կարմիր քհմերների» կենդանի մնացած դատապարտյալի, իսկ այժմ Հեռավոր Արևելքի ֆրանսիական ինստիտուտի պրոֆեսոր Ֆրանսուա Բիզոնի (ֆր․ François Bizot) (չշփոթել ֆրանսիացի հայտնի անվանակից-դերասանուհի Hélène Bizot-ի հետ) - անվանվել է Ժան ի պատիվ Դեպարդիեի մահացած ընկերոջ, ֆրանսիացի դերասան Ժան Կարմեի։
Սակայն, ըստ Ժերար Դեպարդիեի հավաստման, ընդհանուր առմամբ նա ունի 20 երեխա 10 տարբեր կանանցից, ուղղակի որոշ կանանցից նա ազատվել է գումարով[14]։
2012 թվականի վերջին Դեպարդիեն գնում է հինավուրց մաքսային տուն Բելգիայում, Նեշեն ավանում (Néchin, Էստեմպյուի կոմունա), Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու։ Դա աշխույժ քննարկում է հրահրում մասսայական լրատվամիջոցներում՝ Դեպարդիեի հարկերից խուսափելու հնարավոր փորձի շուրջ[15]։ Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն, որը պաշտպանում էր կառավարության կոշտ հարկային քաղաքականությունը, դա անվանեց «խղճուկ փորձ»[16][17][18]։ Մի քանի օր անց Դեպարդիեն վարչապետին է ուղարկում բաց նամակ (նրան կցելով անձնագիրը և սոցիալական քարտը), որը հրապարակվում է «Journal du Dimanche» թերթի կիրակնօրյա համարում[19][20]։ Նամակում դերասանը գրում է․ «Ո՞վ եք դուք, որ ինձ դատեք, ես հարցնում եմ Ձեզ, Էրո, Ֆրանսուա Օլանդի վարչապետ, ես հարցնում եմ Ձեզ․ Ո՞վ եք դուք... Ես ոչ մեկին չեմ սպանել, ինձ թվում է, ես անարժան գործողություններ չեմ իրականացրել, 45 տարվա ընթացքում ես վճարել եմ 145 միլիոն եվրո հարկ, 80 մարդու աշխատատեղ եմ տրամադրում։ Ինձ պետք չէ խղճալ, բայց ես չեմ ընդունում «խղճուկ» բառը»[21]։
2012 թվականի դեկտեմբերին Ժերար Դեպարդիեն վերաբնակվում է Բելգիայում, ի խուսափումն շքեղության հարկի վճարման, իսկ մի քանի օր անց հայտարարում է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին[22]։ Վարչապետին ուղղված նամակում նա բացատրում է, որ ««հայրենասիրություն» հասկացությունը հնացել է և նա իրեն համարում է աշխարհի քաղաքացի, այլ ոչ թե Ֆրանսիայի»[23]։
2013 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրում է № 1 հրամանագիրը՝ Ժերար Դեպարդիեին ռուսական քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ[24][25], իսկ Բելգիայի հպատակագրման կառավարական հանձնաժողովի նախագահ Ժորժ Դալմանը հայտնում է, որ «դեռևս Ժերար Դեպարդիեի կողմից չի ստացել պաշտոնական խնդրանք Բելգիայում հպատակագրման վերաբերյալ»[26]։ Ավելի վաղ, 2012 թվականի դեկտեմբերի 20-ին, պրեսս-կոնֆերեցիայի ընթացքում, Ռուսաստանի նախագահը հայտնում է, որ «եթե Ժերարը իրոք ցանկանում է ունենալ կամ Ռուսաստանում կացության իրավունք, կամ ռուսական անձնագիր, ապա կհամարենք, որ այդ հարցը լուծված է և արդեն որոշված դրական»[27]։ «Այդ խոստումը պայմանավորված է Դեպարդիեի ծանրակշիռ ավանդով հայրենական մշակույթում և կինեմատոգրաֆում», հայտարարել է Ռուսաստանի նախագահի լրատվության քարտուղար Դմիտրի Պեսկովը[28]։ Մեկնաբանելով ռուսական քաղաքացիություն ստանալու մասին լուրը, դերասանը ռուսաստանի քաղաքացիներին ուղղված իր դիմումում, կազմված իր կողմից երկու լեզուներով, ասում է հետևյալը․[29]
2013 թվականի հունվարի 5-ի երեկոյան Ժերար Դեպարդիեն ստանում է ռուսական անձնագիր[30]։ Մի շարք լրատվամիջոցների հայտարարությունների համաձայն, անձնագրի ձևակերպման ժամանակ տեղի են ունեցել ռուսական օրենսդրության խախտումներ[31][32]։ 2013 թվականի հունվարի 6-ին Ժերար Դեպարդիեն ժամանում է Սարանսկ քաղաք, որտեղ Մորդովիայի հանրապետության ղեկավարությունը նրան առաջարկել է բնակարան կամ սեփական առանձնատուն[33]։
Այդ երևույթին անմիջապես արձագանքում են մի քանի հասարակական կազմակերպություններ և, մասնավորապես, մամուլում հայտնվում է գրող Արկադի Բուլավինի «Ժերար Դեպարդիեի ժամանումը» բանաստեղծությունը[34]։
2013 թվականի հունվարի 11-ին Դեպարդիեին շնորհվում է «Պատվավոր ուդմուրտ» կոչումը[35]։
2013 թվականի փետրվարի 21-ին Ժերար Դեպարդիեն պաշտոնապես գրանցում է ստանում իր ընկերոջ մոտ հետևյալ հասցեով․ քաղաք Սարանսկ, փողոց Դեմոկրատական 1։ Նրա Հարկ վճարողի նույնականացման համարն է 132612516100[36],որը ցույց է տալիս, որ հարկային հաշվառման Դեպարդիեն առաջին անգամ կանգնել է Մորդովիայում, Սարանսկ քաղաքի Լենինյան շրջանի հարկային ծառայությունում։
2013 թվականի փետրվարի 25-ին Ժերար Դեպարդիեն Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի ձեռքից արժանանում է Չեչնիայի հանրապետության պատվավոր քաղաքացու կոչման և Գրոզնիում հինգ սենյականոց բնակարանի բանալիներ[37]։
Notele հեռուստաալիքին տրված հարցազրույցում Դեպարդիեն հայտարարում է, որ սիրում է Ռուսաստանը և Ֆրանսիան, բայց ապրել մտադրված է Բելգիայի հարավում գտնվող փոքրիկ Նեշեն քաղաքում[38]։
2013 թվականի հունիսի 7-ին լրատվամիջոցներում հայտնվում են տվյալներ այն մասին, որ Դեպարդիեն ցանկանում է ունենալ ևս յոթ երկրների քաղաքացիություն, այդ թվում Ալժիրի[39]։
2013 թվականի օգոստոսի 24-ին Ժերար Դեպարդիեն դառնում է բելգիական Էստամպու կոմունայի պատվավոր քաղաքացի[40]։
2015 թվականի ապրիլի 8-ին լրատվություն է հայտնվում այն մասին, որ Դեպարդիեն վաճառել է Ռուսաստանում իր բոլոր բնակարանները, նպաիտակ ունի հրաժարվել ռուսական քաղաքացիությունից և մշտական բնակության է ցանկանում տեղափոխվել Բելգիա[41][42][43][44][45]։ Սակայն Ժերար Դեպարդիեի տնօրեն Առնո Ֆրիլը տաք հետքերով հերքեց այդ լուրերը[46]։
Դեպարդիեի դերասանական կարիերայի կայացման գործում կարևոր փուլ հանդիսացավ «Վալս պարողները» («Les valseuses») ֆիլմում մասնակցությունը։ Չնայած կինոնկարի սկանդալայնիությանը և անպատվությանը (գլխավոր հերոսների հակասոցիալական և ամոթալի պահվածքը, սաքսի տեսարանների մեծ քանակը՝ բռնությամբ, անչափահասների հետ, խմբակային սեքս, սեքս կերակրող մոր հետ և գլխավոր հերոսների համասեռամոլություն)[47], 1974 թվականին Ֆրանսիայում այն դիտվել է ավելի քան հինգ ու կես միլիոն հանդիսատես, որի շնորհիվ ֆիլմը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում հավաքված գումարով[48]։ Հետագայում այդ կինոնկարը քննադատների կողմից համարվում է 1970-ական թվականների առանցքային ստեղծագործություն[49]։ Ֆիլմից հետո Դեպարդիեն դառնում է պահանջվող դերասան և շարունակում է համագործակցությունը ռեժիսոր Բերտրան Բլիեի հետ (որին նույնպես ֆիլմի ցուցադրման արդյունքում լայն ճանաչում է գալիս)[47], նրանք միասին նկարահանում են նաև «Սառն ակրատ» («Buffet froid», 1979 թվական), «Գիշերային զգեստ» («Tenue de soirée», 1986 թվական), «Քեզ համար նա շատ գեղեցիկ է» («Trop belle pour toi», 1989 թվական), «Շնորհակալություն, կյանք» («Merci la vie», 1991 թվական), «Դերասանները» («Les Acteurs», 2000 թվական) և «Դու որքա՞ն արժես» («Combien tu m'aimes?», 2005 թվական) ֆիլմերը։
Մասնակցել է Իգոր Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերայի ձայնագրմանը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ (կատարել է պատմիչի դերը)[50]։
2003 թվականի հոկտեմբերի 3-ին որպես բնորդ է հանդիսացել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի[51] համար և մասնակցել է Փարիզում նրա ցուցահանդեսի բացմանը[52]։
Դեպարդիեն, որը հայտնի է գինու նկատմամբ իր հակումով, խոստովանում է, որ օրական օգտագործում է մոտ 14 շիշ ալկոհոլ[53]։
Թվական | Ֆիլմի անվանում | Բնօրինակի անվանում | Դեր | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1967 | Բիթնիկը և պիժոնը | Le beatnik et le minet | Բիթնիկ | Կարճամետրաժ | Ռոժե Լինար | |
1970 | Տանգո | Tango | Էդեկ | Դրամա | Ժան Կեշբրոն | |
1970 | Կիբորկը կամ ուղղահայաց ճանապարհորդություն | Le cyborg ou Le voyage vertical | Գաբրիել | Ժակ Պիեռ | ||
1970 | Ակնախնձոր | La pomme de son oeil | Համիդ | Ֆրանսուա Վիլերս | ||
1970 | Հանդիպում Բադենբադենում | Rendez-vous à Badenberg | Էդի Բելմոնթ | սերիալ, Դրամա | Ժան Միշել Մյուրիս | |
1970 | Զադիկի արկածները | Les aventures de Zadig | Զադիկ | Կլադ Ժան Բոնարդոթ | ||
1970 | Ջրագռավի երեկոյան ճիչը | Le cri du cormoran, le soir au-dessus des jonques | Հենրի | Կատակերգություն | Միշել Օդիար | |
1970 | Նավսիկայա | Nausicaa | տխուրը | Անյես Վերդա | ||
1971 | Մի քիչ արև սառը ջրում | Un peu de soleil dans l'eau froide | Պիեռ, Նատալիի եղբայրը | Դրամա | Ժակ Դերե | |
1971 | Մարդասպանը | Le tueur | Ֆրեդո Բաբաշ | Դրամա, Քրեական | Դանիել դե Պատալիյեր | Ժան Գաբեն |
1971 | Ժորժ Լե Թյուորի սենտիմենտալ կյանքը | La vie sentimentale de Georges Le Tueur | Կարճամետրաժ | Դենիել Բերգեր | ||
1972 | Ցմահ վարձակալություն | Le viager | Վիկտոր՝ Ջոի սպասավորը | Կատակերգություն | Պիեռ Չերնիա | Միշել Գալաբրյու |
1972 | Նատալի Գրանժե | Nathalie Granger | Վաճառողը | Դրամա | Մարգերիտ Դյուրաս | |
1972 | Սկումոն, որը դժբախտություններ է բերում | La scoumoune | պահակ | Դրամա, Քրեական | Ժոզե Դյուվանի | Ժան Պոլ Բելմոնդո, Կլաուդիա Կարդինալե |
1972 | Դոմինիչիի գործը | L'affaire Dominici | Զեզե Պերին | Դրամա, Քրեական | Կլոդ Բերնար-Օդեր | |
1973 | 01 տարին | L' An 01 | չխոսացող ճանապարհորդը | Կատակերգություն | Ժակ Դույաոն, Ալեն Ռենե, Ժան Ռուշ | |
1973 | Լավ հարմարված պարոնը | Un monsieur bien rangé | Ժան Ժոզեֆ Ջեք | մինի սերիալ | Անյե Դելարիվ | |
1973 | Երկուսը քաղաքում | Deux hommes dans la ville | երիտասարդ խուլիգան | Դրամա, Քրեական | Ժոզե Ջովանի | Ալեն Դելոն, Ժան Գաբեն |
1973 | Թագուհու դժվար օրը | Rude journée pour la reine | Ֆաբիան | Ռենե Ալիո | ||
1973 | Անհայտը | L'inconnu | Ժերար | Յուրիյ | ||
1973 | Գասպարները | Les gaspards | Փոստատար | Կատակերգություն | Պիեռ Չերնիա | Ֆիլիպ Նուարյե, Միշել Գալաբրյու |
1973 | Ընդառաջ հաճելի մահվանը | Au rendez-vous de la mort joyeuse | Բերետի | Սարսափ, Դրամա | Խուան Լյուիս Բունիել | |
1974 | Վալս պարողները | Les valseuses | Ժան Կլաուդ | Դրամա, Կատակերգություն | Բերտրան Բլիե | Ժաննա Մորո |
1974 | Կինը Գանգեսից | La femme du Gange | լողափի մարդը | Դրամա | Մարգերիտ Դյուրաս | |
1974 | Ստավիսկի | Stavisky | Երիտասարդ գյուտարար | Դրամա, Քրեական | Ալեն Ռենե | Ժան Պոլ Բելմոնդո |
1974 | Վենսենը, Ֆրանսուան, Պոլը և ուրիշները | Vincent, François, Paul | Ժան Լավալի | Դրամա | Կլոդ Սոտե | |
1975 | Տանտիրուհի սիրուհին | Maîtresse | Օլիվյե | Դրամա, Մելոդրամա | Բարբեթ Շրյոդեր | |
1975 | Այնքան էլ վատ չէ | Pas si méchant que ça | Պիեռ | Դրամա, Մելոդրամա | Կլոդ Գարետա | |
1975 | Յոթ մահ ըստ դեղատոմսի | Sept morts sur ordonnance | բժիշկ Ժան-Պիեռ Բերգ | Դրամա | Ժակ Ռուֆիո | |
1976 | Բերտոլուչի՝ համաձայն ֆիլմի | Bertolucci secondo il cinema | Փաստագրական | Ջանի Ամելիո | Ռոբերտ Դե Նիրո | |
1976 | Ես սիրում եմ քեզ, ես նույնպես չեմ սիրում | Je t'aime moi non plus | ձիով գյուղացին | Դրամա | Սերժ Գենսբուր | |
1976 | Վերջին կինը | La dernière femme | Ժերար | Դրամա | Մարկո Ֆերերի | Օռնելա Մուտի |
1976 | Քսաներորդ դար | Novecento | Օլմո Դալկո | Դրամա, Պատմական | Բեռնարդո Բերտոլուչի | Ռոբերտ Դե Նիրո, Դոնալդ Սազերլենդ |
1976 | Բարոկկո | Barocco | Սամսոն / Սամսոնին սպանողը | Թրիլեր, Դրամա | Անդրե Տեշինե | Իզաբել Աջանի |
1977 | Ռենե-ձեռնափայտ | René la canne | Ռենե Բորնիեր | Դրամա, Կատակերգություն | Ֆրանսիս Ժիրո | |
1977 | Բեռնատար մեքենան | Le camion | Լուի | Դրամա | Մարգերիտ Դյուրաս | Մարգերիտ Դյուրաս |
1977 | Բաքսթեր, Վերա Բաքսթեր | Baxter, Vera Baxter | Միշել Կարյե | Դրամա, Դետեկտիվ | Մարգերիտ Դյուրաս | |
1977 | Ասեք նրան, որ ես նրան սիրում եմ | Dites-lui que je l'aime | Դավիդ Մարտինանտ | Դրամա | Կլոդ Միլեր | Քրիստեան Կլավյե |
1977 | Գիշերը բոլոր կատուներն էլ սև են | La nuit, tous les chats sont gris | Ֆիլիպ Լարչեր | Ֆենտեզի, Դրամա | Ժերար Ֆենգ | |
1977 | Պատրաստեք ձեր թաշկինակները | Préparez vos mouchoirs | Ռաուլ | Դրամա, Մելոդրամա | Բերտրան Բլիե | |
1978 | Մնաս բարով, արու | Ciao maschio | Ժերար Լաֆայետ | Ֆենտեզի, Դրամա | Մարկո Ֆերարի | |
1978 | Վիոլանտա | Violanta | Ֆորտունանտ | Դրամա | Դանիել Շմիդ | |
1978 | Ձախլիկ կինը | Die linkshändige Frau | վերնաշապիկով մարդը | Դրամա | Փիթեր Հանդկե | |
1978 | Շաքար | Le sucre | Ռաուլ-Ռենանդ | Քրեական | Ժակ Ռուֆիո | |
1978 | Շները | Les Chiens | Մորել | Դրամա | Ալեն Ժեսյուա | |
1979 | Խցան՝ անհավանական պատմություն | L'ingorgo - Una storia impossibile | Ֆրանկո | Դրամա | Լուիջի Կոմենչինի | Անի Ժիրարդո |
1979 | Սառն ակրատ | Buffet froid | Ալֆոնս Տրամ | Քրեական | Բերտրան Բլիե | |
1980 | Ոչ մշտական Ռոզան | Temporale Rosy | Ռաուլ Լամար | Մարտական, Դրամա | Մարիո Մոնիչելի | |
1980 | Իմ ամերիկյան քեռին | Mon oncle d'Amérique | Ռենե Ռանժենյու | Դրամա | Ալեն Ռենո | |
1980 | Լուլու | Loulou | Լուլու | Դրամա | Մորիս Պիալա | Իզաբել Հյուպպեր |
1980 | Վերջին մետրոն | Le dernier métro | Բերնար Գրանժյե | Դրամա, Մելոդրամա | Ֆրանսուա Տրյուֆո | Կատրին Դենյով |
1980 | Բացբերան քննիչը | Inspecteur la Bavure | Ռոջեր Մազինի | Կատակերգություն | Կլոդ Զիդի | |
1980 | Ես ձեզ սիրում եմ | Je vous aime | Պատրիկ | Դրամա, Մելոդրամա | Կլոդ Բերի | Կատրին Դենյով |
1981 | Զենքի ընտրություն | Le choix des armes | Միկի | Քրեական | Ալեն Կորնո | Կատրին Դենյով, Միշել Գալաբրյու |
1981 | Հարևանուհին | La femme d'à côté | Բերնար Կուդրի | Դրամա, Մելոդրամա | Ֆրանսուա Տրյուֆո | Ֆանի Արդան |
1981 | Անհաջողակները | La chèvre | Կամփանա | Կատակերգություն, Արկածային | Ֆրանսիս Վեբեր | Պիեռ Ռիշար |
1982 | Մարտին Գերի վերադարձը | Le retour de Martin Guerre | Առնո դը Տիլ | Դրամա | Դանիել Վին | |
1982 | Ավագ եղբայրը | Le grand frère | Ժերար Բերնե / Բերնար Վիգո | Քրեական | Ֆրանսիս Ժիրո | |
1982 | Դանթոն | Danton | Դանթոն | Դրամա | Անջեյ Վայդա | |
1983 | Լուսինը բուլվարային առույում | La lune dans le caniveau | Ժերար Դելմաս | Դրամա | Ժակ-Ժակ Բենեքս | Նաստասիա Քինսկի |
1983 | Հայրիկները | Les compères | Ժան Լուկաս | Կատակերգություն | Ֆրանսիս Վեբեր | Պիեռ Ռիշար |
1984 | Ֆորտ Սագան | Fort Saganne | Չարլզ Սագան | Դրամա, Ռազմական | Ալեն Կոռնո | Ֆիլիպ Նուարե, Կատրին Դենյով, Սոֆի Մարսո |
1984 | Տարտյուֆ | Le tartuffe | Տարտյուֆ | Դրամա, Կատակերգություն | Ժերար Դեպարիե | |
1984 | Ձախ ծովեզր, աջ ծովեզր | Rive droite, rive gauche | Պաուլ Սենանքյուս | Դրամա | Ֆրանսուա Լաբրո | Կարոլ Բուկե |
1985 | Ոստիկանը | Police | Մանջին | Դրամա | Մորիս Պիալա | Սոֆի Մարսո |
1985 | Մի կին կամ էլ երկուսը | Une femme ou deux | Ժուլյեն Չայսաք | Կատակերգություն | Դանիել Վին | Սիգուրնի Ուիվեր |
1986 | Գիշերային զգեստ | Tenue de soirée | Բոբ | Դրամա | Բերտրան Բլիե | |
1986 | Ժան դե Ֆլորետ | Jean de Florette | Ժան դե Ֆլորետ | Դրամա | Կլոդ Բերի | Էլիզաբետ Դեպարդիե, Դանիել Օթոյ |
1986 | Մեկնման փողոցը | Rue du Départ | Կլարայի հայրը | Տոնի Գատլիֆ | ||
1986 | Փախստականները | Les fugitifs | Ժան Լուկաս | Կատակերգություն | Ֆրանսիս Վեբեր | Պիեռ Ռիշար |
1987 | Սատանայի արևի տակ | Sous le soleil de Satan | Դոնիսան | Դրամա | Մորիս Պիալա | |
1988 | Տարօրինակ վայր հանդիպման համար | Drôle d'endroit pour une rencontre | Չարլզ | Դրամա | Ֆրանսուա Դյուպերոն | Կատրին Դենյով |
1988 | Կամիլ Կլոդել | Camille Claudel | Օգոստոս Ռուդին | Դրամա, Մելոդրամա | Բրյունո Նյուտեն | Իզաբել Աջանի |
1988 | Երկուսը | Deux | Մարկ Լամբերտ | Դրամա, Մելոդրամա | Կլոդ Զիդի | |
1989 | Քեզ համար նա շատ գեղեցիկ է | Trop belle pour toi | Բերնարդ Բարթելեմյու | Դրամա, Մելոդրամա | Բերտրան Բլիե | Կարոլ Բուկե |
1989 | Ես տուն եմ ուզում | I Want to Go Home | Քրիստեան Գյութեր | Կատակերգություն | Ալեն Ռենե | |
1990 | Սիրանո դե Բերժերակ | Cyrano de Bergerac | Սիրանո դե Բերժերակ | Դրամա, Կենսագրական | Ժան Պոլ Ռապնե | |
1990 | Ուրանոս | Uranus | Լեապոլդ Լեժանսյե | Դրամա, Կատակերգություն | Կլոդ Բերի | Ֆիլիպ Նուարե, Միշել Գալաբրյու |
1990 | Բնակության տեղ | Green Card | Ջորջ | Դրամա, Մելոդրամա | Փիթեր Ուիր | Էնդի Մաքդաուել |
1990 | Շնորհակալություն, կյանք | 'Merci la vie' | Բժիշկ Մարկ Անտոնի Վորմս | Դրամա | Բերտրան Բլիե | |
1991 | Իմ հայրիկը հերոս է | Mon père, ce héros | Անդրե Առնել | Կատակերգություն | Ժերար Լոզյե | |
1991 | Աշխարհի բոլոր առավոտները | Tous les matins du monde | Մարին Մարիաս | Դրամա, Մելոդրամա | Ալեն Կորնո | Գիյոմ Դեպարդիե |
1992 | Ժամանակ առ ժամանակ | From Time to Time | Փարիզի օդանավակայանի աշխատող | Կարճամետրաժ | Ջեֆ Բլիտ | Ջերեմի Այրոնս |
1992 | 1492: Դրախտի գրավում | 1492։ Conquest of Paradise | Քրիստոֆեր Կոլումբոս | Կենսագրական, Արկածային | Ռիդլի Սքոթ | Արմանդ Ասանտե, Սիգուրնի Ուիվեր |
1993 | Ավաղ, ինձ ... | Hélas pour moi | Սիմոն Դենադյե | Դրամա, Կատակերգություն | Ժակ Լյուկ Գոդար | |
1993 | Ժերմինել | Germinal | Տուսաինթ Մահե | Դրամա | Կլոդ Բերի | |
1993 | Պարզ ձևականություն | Una pura formalità | Օնոֆ | Դրամա | Ջուզեպե Տորնատորե | |
1994 | Իմ հայրիկը հերոս է | My Father the Hero | Անդրե | Կատակերգություն | Սթիվ Մայներ | Քեթրին Հեյգլ |
1994 | Գնդապետ Շաբերը | Le colonel Chabert | Չաբերթ | Դրամա, Մելոդրամա | Իվ Անժելո | Ֆանի Արդան |
1994 | Մեքենան | La machine | Դոկտոր Մարկ Լակրո | Սարսափ, Ֆանտաստիկ | Ֆրանսուա Դյուփերոն | Նաթալի Բեյ |
1994 | Էլիզա | Élisa | Ժակույ Լեբովիչ Դեսմոլին | Դրամա | Ժան Բեկեր | Վանեսա Պարադի, Միշել Բուկե |
1995 | Սիմոն Սինեմայի հազար ու մի գիշերը | Les cent et une nuits de Simon Cinéma | Ժերար Դեպարդյե | Կատակերգություն, Մելոդրամա | Անյես Վարդա | Ֆանի Արդան, Ժան Պոլ Բելմոնդո, Մարչելո Մաստրոյանի, Պատրիկ Բրուել, Ալեն Դելոն, Կատրին Դենյով, Ռոբերտ Դե Նիրո, Ջինա Լոլոբրիջիդա, Հարիսոն Ֆորդ, Իզաբել Աջանի, Դանիել Օթոյ, Քլինթ Իսթվուդ |
1995 | Սատանայի և հրեշտակի միջև | Les anges gardiens | Անտոնիո Կարկո / նրա պահապան հրեշտակը | Կատակերգություն, Ֆենտեզի | Ժան Մարի Պուարյե | Քրիստեան Կլավյե |
1995 | Թոկից փախածը | Le garçu | Ժերար | Դրամա | Մորիս Պիալա | Էլիզաբեթ Դեպարդիե |
1996 | Մի կողմ քաշվեք աստղերից | Unhook the Stars | մեծ Թոմի Բելաև | Դրամա | Նիկ Կասավետիս | |
1996 | Բոգուս | Bogus | Բոգուս | Կատակերգություն, Ֆենտեզի | Նորման Ջուիսոն | Վուպի Գոլդբերգ |
1996 | Գողտնի գործակալ | The Secret Agent | Օսիփոն | Դրամա | Քրիստոֆեր Հեմփթոն | Պատրիսիա Արկետ, Ռոբին Ուիլյամս, Քրիստիան Բեյլ |
1996 | Վտանգավոր մասնագիտություն | Le plus beau métier du monde | Լաուրենտ Մոլյեր | Դրամա | Ժերար Լոզյե | |
1996 | Համլետ | Hamlet | Ռեյնալդո | Դրամա | Քենետ Բրենա | Քեյթ Ուինսլեթ |
1997 | XXL | XXL | Ժան Բորդալո | Կատակերգություն, Դրամա | Արիել Զեյտուն | Ջինա Լոլոբրիջիդա |
1998 | Երկաթե դիմակով մարդը | The Man in the Iron Mask | Պորտոս | Արկածային | Ռենդալ Ուոլես | Լեոնարդո ԴիԿապրիո, Ջերեմի Այրոնս, Ջոն Մալկովիչ |
1998 | Սիրո խոսքերը | La parola amore esiste | Ավվ. Լևի | Մելոդրամա | Միմո Կալոպրեստի | |
1998 | Կոմս Մոնտե Քրիստո | Le comte de Monte Cristo | Աբբատ Բուսոնի | մինի սերիալ, Արկածային | Ժոզե Դայան | Օռնելա Մուտի, Ժան Ռոշֆոր, Գիյոմ Դեպարդիե, Ժյուլի Դեպարդիե |
1998 | Գեղեցկուհիները | Bimboland | Լաուրենտ Գասպար | Կատակերգություն, Արկածային | Արիել Զեյտուն | Ժյուդիտ Գոդրեշ |
1999 | Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի | Astérix et Obélix contre César | Օբելիքս | Կատակերգություն | Կլոդ Զիդի | Քրիստեան Կլավյե, Միշել Գալաբրյու, Ռոբերտո Բենինյի, Արիել Դոմբալ |
1999 | Կամուրջ երկու ափերի միջև | Un pont entre deux rives | Ջորջ | Դրամա | Ֆրեդերիկ Օբուրտին, Ժերար Դեպարդիե | Կարոլ Բուկե |
1999 | Բալզակ | Balzac | Օներե դե Բալզակ | Դրամա, Կենսագրական | Ժոզե Դայան | Ժաննա Մորո, Ֆանի Արդան |
2000 | Միրկա | Mirka | Սթրիքս | Դրամա | Ռաշիդ Բենաջ | |
2000 | Ամբողջ սիրով | Tutto l'amore che c'è | Մոլոտով | Դրամա | Սերջո Ռուբինի | |
2000 | Վատել | Vatel | Ֆրանսուա Վաթել | Դրամա, Կենսագրական | Ռոնալդ Ժոֆե | Ումա Թուրման, Թիմ Ռոթ, Արիել Դոմբալ |
2000 | Թշվառները | Les misérables | Ժան Վալժան | մինի սերիալ, Դրամա, Պատմական | Ժոզե Դայան | Քրիստեան Կլավյե, Ջոն Մալկովիչ, Ազիա Արջենտո, Ֆանի Արդան |
2000 | Բերենիս | Bérénice | Տիտուս | Դրամա | Ժակ Դանիել Վերհակ | Կարոլ Բուկե |
2000 | Աստվածների նախանձը | Зависть богов | Բերնար | Դրամա | Վլադիմիր Մենշով | |
2000 | 102 դալմաթացիներ | 102 Dalmatians | Ժան Պիեռ Լե Պելթ | Կատակերգություն, Ընտանեկան | Քևին Լիմա | |
2000 | Քամելեոն | Le placard | Ֆելիքս Սանտինի | Կատակերգություն | Ֆրանսիս Վեբեր | Դանիել Օթոյ, Ժան Ռոշֆոր, Տիրի Լերմիթ |
2000 - 2007 | Մահացու ուժ | Убойная сила | ոստիկանության կոմիսար Կան | սերիալ | Եվգենի Ակսենով, ... | |
2001 | Ոչ արդար մրցակցություն | Concorrenza sleale | պրոֆեսոր Անջելո | Ռազմական | Էտորե Սկոլա | |
2001 | «Ճպուռ» գործակալը | CQ | Անդրեզի | Կատակերգություն, Ֆանտաստիկ | Ռոման Կոպոլա | Էլոդի Բուշե, Բիլի Զեյն |
2001 | Վիդոկ | Vidocq | Վիդոկ | Ֆանտաստիկ | Պիտոֆ | |
2001 | Վհուկները դեպի հյուսիս | Streghe verso nord | Դեպարդիե | Ֆենտեզի, Կատակերգություն | Ջովանի Վերոնեզի | Էմանուել Սենյե, Պոլ Սորվանո |
2001 | Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա | Astérix & Obélix։ Mission Cléopâtre | Օբելիքս | Կատակերգություն | Ալեն Շաբա | Քրիստեան Կլավյե, Մոնիկա Բելուչի |
2002 | Ես Դինան եմ | I Am Dina | Յակոբ | Դրամա | Ուլե Բորնեդալ | |
2002 | Հարգիր քո հորը | Aime ton père | Լեո Շեպարդ | Դրամա | Ջեյքոբ Բերգեր | Գիյոմ Դեպարդիե |
2002 | Միայն մեր միջև | Between Strangers | Մաքս | Դրամա | Էդուարդո Պոնտի | Սոֆի Լորեն, Միրա Սորվանո |
2002 | Ուրվականների քաղաքը | City of Ghosts | Էմիլյե, (տիտրերում՝ Ժերար Դեօարդիե) | Թրիլեր, Դրամա | Մեթ Դիլոն | Մեթ Դիլոն |
2002 | Նապոլեոն | Napoléon | Ժոզեֆ Ֆուշե | մինի սերիալ, Ռազմական, Կենսագրական | Իվ Սիմոնո | Քրիստեան Կլավյե, Գիյոմ Դեպարդի |
2002 | Բլանշ | Blanche | դ'Արտանյան | Արկածային | Բերի Բենվուազաեն | Ժան Ռոշֆոր, Կարոլ Բուկե |
2002 | Ռուի Բլազ | Ruy Blas | Դոն Սալյուտ | Դրամա | Ժակ Վեբեր | Ժակ Վեբեր, Կարոլ Բուկե |
2003 | Լռության ուխտ | Le pacte du silence | Ջոակիմ | Դրամա, Թրիլեր | Գրեմ Գիտ | Էլոդի Բուշե |
2003 | Գողություն ֆրանսիական ձևով | Crime Spree | Դանիել Ֆորայ | Կատակերգություն, Քրեական | Բրեթ Միրման | Հարվի Քեյթլ, Սաիդ Տագմաուի |
2003 | Բոն վոյաժ | Bon voyage | Ժան Էտյեն Բեֆորտ | Դրամա, Թրիլեր | Ժան Պոլ Ռապնո | Իզաբել Աջանի |
2003 | Նաթալի | Nathalie | Բերնար | Դրամա | Ան Ֆոնտեն | Ֆանի Արդան |
2003 | Անհաջողակները | Tais-toi! | Քվենտին | Կատակերգություն | Ֆրանսիս Վեբեր | Ժան Ռենո |
2003 | Մեքենայի բանալին | Les Clefs de bagnole | պանրավաճառ | Կատակերգություն | Լորան Բաֆի | |
2003 | Նենգամիտ աղվեսը | Volpone | Վոլփոն | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Ֆրեդերիկ Օբուրտին | |
2004 | Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ | RRRrrrr!!! | գլխավոր մազավաճառ | Կատակերգություն | Ալեն Շաբա | Ժան Ռոշֆոր |
2004 | Պրոֆեսիոնալները | San-Antonio | Լեյտենանտ Ալեքսանդր Բենեդիկտ Բերուեր | Մարտական, Կատակերգություն | Ֆրեդերիկ Օբուրտին | Ժերար Լավլեն |
2004 | Մադմուազել Հրացանակիրը | La Femme Musketeer | Կարդինալ Մազարինի | Արկածային | Սթիվ Բոյում | Նաստասյա Քինսկի, Ջոն Ռիս-Դևիս |
2004 | Նոր Ֆրանսիա | Nouvelle-France | Թոմաս Բլենդեուի հայրը | Դրամա, Ռազմական | Ժան Բոուդեն | |
2004 | Օրֆևրի 36 ծովափը | 36 Quai des Orfèvres | Դենիս Կլեյն | Մարտական | Օլիվյե Մարշալ | Դանիել Օթոյ |
2004 | Ժամանակը հետ շրջել | Les temps qui changent | Անթոնի Լավաու | Դրամա | Անտուան Տեշինե | Կատրին Դենյով |
2005 | Միշել Մյուլերի կյանքը ձերինից հիանալի է | La vie de Michel Muller est plus belle que la vôtre | Ժերար Դեպարդիե | Կատակերգություն | Միշել Մյուլեր | |
2005 | Պարզապես ընկերներ | Je préfère qu'on reste amis | Սերժ | Դրամա, Կատակերգություն | Օլիվյե Նակաշ, Էրիկ Թոլեդանո | Անի Ժերարդո |
2005 | Խեղդվողի բախտը ո՞նց է բերում | Boudu | Բոուդու | Կատակերգություն | Ժերար Ժյունո | |
2005 | Անիծյալ թագավորները | Les rois maudits | Ժակույ դը Մոլայ | մինի սերիալ | ||
2005 | Դու որքա՞ն արժես | Combien tu m'aimes? | Չարլի | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Բերտրան Բլիե | Մոնիկա Բելուչի |
2005 | Օ՜լե | Olé! | Ֆրանսուա Վեբեր | Կատակերգություն | Ֆլորանս Կենտեն | |
2006 | Վերջին արձակուրդը | Last Holiday | Գլխավոր խոհարար Դիդյե | Դրամա, Կատակերգություն | Ուեյն Վան | |
2006 | Փարիզ, ես սիրում եմ քեզ | Paris, je t'aime | Շեֆ ("Լատինյան կվարտալ" էպիզոդում) | Մելոդրամա, Կատակերգություն | Օլիվյե Ասայաս, Ժերար Դեպարդյե, և այլք | Նատալի Փորտման, Օլգա Կուրլյենկո, Էլայջա Վուդ, Սթիվ Բուշեմի, Ժուլիետ Բինոշ, Ուիլյամ Դեֆո, Նիկ Նոլթի, Ֆանի Արդան |
2006 | Երբ ես երգիչ էի | Quand j'étais chanteur | Ալան Մորո | Դրամա, Երաժշտական | Քսավիեր Ջիանոլի | |
2006 | Այլախոհների կուրսը | Parcours de dissidents | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Էզան Պալսի | |
2007 | Կյանքը վարդագույն երանգով | La môme | Լուիս Լեփլ | Կենսագրական | Օլիվյե Դահան | |
2007 | Միշուն դ’Օբերից | Michou d'Auber | Ջորջ | Դրամա, Կատակերգություն | Թոմա Ժիլու | Նաթալի Բեյ |
2007 | Մորիս Պիալա. Սերը գոյություն ունի | Maurice Pialat, l'amour existe | պատմող (հնչյունավորում) | Փաստագրական | Ժան Պիեռ Դևիլերս, Էն Մարի Ֆո | |
2008 | Աստերիքսն Օլիմպիական խաղերին | Astérix aux jeux olympiques | Օբելիքս | Ֆենտեզի, Կատակերգություն | ||
2008 | Թագավորներն ամեն ինչ կարող են | Всё могут короли | արքայադստեր հայրը | Կատակերգություն | Ալեքսանդր Չերնեև | |
2008 | Դիսկո | Disco | Ժան Ֆրանսուա | Կատակերգություն | Ֆաբյեն Օնթենյենտե | |
2008 | Առանց չարության, առանց արյան և առանց փողի | Sans arme, ni haine, ni violence | կնքահայր | Քրեական | Ժան Պոլ Ռուվ | |
2008 | Բաբելոն Մ. Թ. | Babylon A.D. | Գորսկի | Մարտական, Ֆանտաստիկ | Մաթյո Կասովից | Վին Դիզել, Միշել Յեո |
2008 | Պետության թիվ 1 թշնամին | L'instinct de mort | Գուիդո | Քրեական | Ժան Ֆրանսուա Ռիշե | Վենսան Կասել |
2008 | Պետության թիվ 1 թշնամին. Լեգենդը | L'ennemi public n°1 | Գուիդո | Քրեական | Ժան Ֆրանսուա Ռիշե | Վենսան Կասել |
2008 | Բեկանում | L'abolition | Հենրի Տորես | Դրամա | Ժան Դաիել Վերհակ | |
2008 | Հրաժեշտի ծաղկեփունջ | Bouquet final | Հյուգո | Մելոդրամա, Կատակերգություն | Միշել Դելդալգո | |
2008 | Բարև, ցտեսություն | Hello Goodbye | Ալան Գաաշ | Կատակերգություն | Գրեմ Գիթ | |
2008 | Թիմպլբահի թոկից փախածները | Les enfants de Timpelbach | Գեներալ Իգոր | Արկածային, Ընտանեկան | Նիկոլյա Բերն | |
2008 | Բելամի | Bellamy | Պոլ Բելամի | Դրամա, Դետեկտիվ | Կլոդ Շարբոլ | |
2008 | Գրոլանդ ամսաթերթը | Groland magzine | տարեց ջենթլմեն | սերիալ, Կատակերգություն | Բրունո Լե Ժան | |
2009 | Տասներեքերորդ բաժին | Diamant 13 | Մաթ | Քրեական | Ժիլ Բեա | |
2009 | Կոկո | Coco | կարդիոլոգ | Դրամա, Կատակերգություն | Գադ Էլմալեխ | |
2009 | Սկզբում | À l'origine | Աբել | Դրամա | Քսավիեր Ջիանիոլի | |
2009 | Ուրիշ Դյումա | L'autre Dumas | Ալեքսանդր Դյումա | Դրամա, Պատմական | Սեֆի Նեբու | |
2010 | Ֆրանսիայի վերջին մամոնտը | Mammuth | Սերժ Փիլատես | Կատակերգություն | Գուստավ դե Կերվեն, Բենուա Դելելին | Իզաբել Աջանի |
2010 | Հսկա ռեստորան | Le grand restaurant | ռեստորանի հաճախորդ Ժերար | Կատակերգություն | Ժերար Պուլիչինո | |
2010 | Գլեն 3948 | Glenn, the Flying Robot | հեռուստալրագրող | Ֆանտաստիկ | Մայք Գոլդշտեյն | |
2010 | Մաքուր էջ | La tête en friche | Ջերման Չազես | Դրամա, Կատակերգություն | Ժան Բեքեր | |
2010 | Հուսահատ տնային տնտեսուհին | Potiche | Մորիս Բաբին | Կատակերգություն | Ֆրանսուա Օզոն | Կատրին Դենյով |
2010 | Ուշացած սեր | Поздняя любовь | Դրամա | Ակտամ Արիմ Կումբաթ, Սաբմիտ Կուրմանբեկով | ||
2010 | Փոքրիկ աշխարհ | Je n'ai rien oublié | Կոնրադ Լանգ | Դրամա | Բրունո Շիշ | |
2011 | Անլսելի հպում | Un baiser papillon | բժիկ Մանոն | Դրամա | Կարին Սիլա | Վենսան Փերես |
2012 | Մեծ գիշեր | Le grand soir | Դրամա, Կատակերգություն | Գուստավ դե Կերվեն, Բենուա Դելելին | ||
2012 | Իմ հանցակից հրեշտակը | Мой грешный ангел | Շարլ | Մելոդրամա | Թալգատ Թեմոնով | |
2012 | Պիի կյանքը | Life of Pi | ֆրանսիացի | Արկածային | Էնգ Լի | |
2012 | Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում | Astérix et Obélix։ Au Service de Sa Majesté | Օբելիքս | Կատակերգություն, Ֆենտեզի | ||
2012 | Խաղացողներին | Les turfistes | մոնսինյոր Պոլ | |||
2012 | Մարդը, որը խաղում է | L'homme qui rit | Ուրսուս | |||
2012 | Ֆրենկ Էթելը երանության մեջ | Frank-Etienne vers la beatitude | Կարճամետրաժ | |||
2012 | Miserere | Miserere | Լիոնել Կասդան | |||
2012 | Աստվածային մարկիզը | Le divin marquis | ||||
2012 | Իպուի մահը | The Death of Ipu | Իպու | |||
2012 | Ռասպուտին | Распутин | Գրիգորի Ռասպուտին | |||
2013 | Ներքին քաղաքականություն | Affaires étrangères | ||||
2013 | Բոուլերները | Les Boulistes | Ջեքի | |||
2013 | Գեղեցկուհին և հրեշը | La belle & la bête | հայր | |||
- | Հենրի 5 | Henry5 |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1985 | Մի կին կամ երկուսը | Une femme ou deux |
1988 | Երկուսը | Deux |
1990 | Մի ծառի ճյուղեր | Shakha Proshakha |
1991 | Թափառականը | Agantuk |
1997 | Նա հիասքանչ է | She's So Lovely |
1999 | Կամուրջ երկու ափերի միջև | Un pont entre deux rives |
2000 | Թշվառները (մինի սերիալ) | Les misérables |
2002 | Հարգիր քո հորը | Aime ton père |
2002 | Նապոլեոն (մինի սերիալ) | Napoléon |
2010 | Ֆրանսիայի վերջին մամոնտը | Mammuth |
2010 | Մաքուր էջ | La tête en friche |
Թվական | Ներկայացում |
---|---|
1972 | Տուն |
1972 | Իսմա |
1973 | Իսահակ |
1974 | Զբոսանք դեպի Կոնստանս լիճ |
Էդուարդ VII թատրոն | |
1968-1969 | Տղաները ավազակախմբից |
Մադլեն թատրոն | |
1970 | Աղջիկն իմ ապուրի մեջ |
1971 | Գալապագոսները |
2004 | Գազանը բաժակում |
Շայո ազգային թատրոն | |
1971 | Փրկվածը |
Նանտեր թատերական կենտրոն | |
1977 | Անմիտները մահանում են |
Ստրասբուրգի ազգային թատրոն | |
1983 | Տարտյուֆ |
Ելիսեյան դաշտեր թատրոն | |
1996 | Զինվորի պատմությունը |
Փարիզի թատրոն | |
1999 | Երկնային դարպասներ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.