Հարվի Քեյթել (անգլ.՝ Harvey Keitel, մայիսի 13, 1939[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ «Բագսի» ֆիլմում ավազակ Միկի Քոենի դերը մարմնավորելու համար առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նա առավել հայտնի է Մարտին Սկորսեզեի և Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են՝ «Տաքսու վարորդ», «Չար փողոցներ», «Կատաղած շներ», «Քրեական ընթերցվածք» և «Արևածագից դեպի մայրամուտ»։ Ալ Պաչինոյի և Էլեն Բյորստինի հետ միասին համարվում է Դերասանական ստուդիայի համանախագահը[4]։
Հարվի Քեյթել անգլ.՝ Harvey Keitel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1939[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց, Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռումինիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, բնավորության դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան, գրող և պրոդյուսեր |
Ընտրանի | Mean Streets?, Տաքսու վարորդ, Կատաղած շներ, Քրեական ընթերցվածք, Իռլանդացի, Who's That Knocking at My Door?, Ալիսան այստեղ այլևս չի ապրում, The Last Temptation of Christ?, Թելմա և Լուիզ, From Dusk till Dawn?, «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց, Cop Land?, Ազգի գանձերը և Bugsy? |
Ամուսին(ներ) | Daphna Kastner? |
Համատեղ ապրող(ներ) | Լորեյն Բրաքո |
Երեխա(ներ) | Stella Keitel? |
Կենսագրություն
Ծնվել է Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, Ռումինիայից և Լեհաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Ծառայել է Լիբանանում, ծովային հետևազորում։ Սովորել է Լի Ստրասբերգի և Ստելա Ադլերի Դերասանական ստուդիայում։ Շուրջ 10 տարի աշխատել է ոչ մեծ թատրոններում։ Այդ ժամանակ ծանոթացել է կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ, և նկարահանվել նրա՝ «Ո՞վ է բախում իմ դուռը» ֆիլմում։ Սկորսեզեի հետ համագործակցությունը շարունակվել է «Ալիսան այլևս այստեղ չէ բնակվում» (1974), «Չար փողոցները» (1972), «Տաքսու վարորդ» (1976), «Քրիստոսի վերջին փորձությունը» (1988) ֆիլմերում։
1970-ական թվականների վերջում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում։ Կեյտելը պետք է նկարահանվեր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» (1979) ֆիլմում, սակայն դերը ստացել է Մարտին Շինը։ Դրանից հետո նրա կարիերան անկում ապրեց, հիմնականում մարմնավորում էր երկրորդական դերեր։
Իր դերասանական գործունեությունը շարունակել է արդեն 1988 թվականին, երբ նկարահանվեց «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմում, մարմնավորելով Հուդա Իսկարիովտացու դերը։ Այնուհետև հաջորդեցին դերեր՝ Ռիդլի Սքոթի «Թելման և Լուիզը» (1991) և «Բագսի» ֆիլմերում։
1992 թվականին դարձել է Քվենթին Տարանտինոյի «Կատաղած շները» ֆիլմի պրոդյուսերը, որտեղ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Շարունակելով համագործակցությունը Տարանտինոյի հետ, 1994 թվականին նկարահանվել է «Քրեական ընթերցվածք», իսկ 1995 թվականին՝ «Արևածագից դեպի մայրամուտ» ֆիլմերում։
Խաղացել է Ջեյն Կեմպիոնի «Դաշնամուր» ֆիլմում, որը Կանի կինոփառատոնին արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» մրցանակին։ 2001 թվականին նկարահանվել է հունգարացի կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի «Կողմերի կարծիքը» ֆիլմում։
2002 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան մրցանակին։
Անձնական կյանք
Հարվի Քեյթելը երկար ժամանակ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Լորրեյն Բրակոյի հետ։ 2001 թվականին Քեյթելը ամուսնացել է դերասանուհի Դաֆնե Կանսթերի հետ։ Նա երեք երեխաների հայր է. Ստելլան (ծնվել է 1985 թվականին), մայրը Լորրեն Բրակկոն է, Հադսոնան (ծնվել է 2004 թվականին), մայրը Լիզա Կարմազին է, և Ռոմանան (ծնվել է 2004 թվականին), մայրը Դաֆնե Կանսթերն է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.