From Wikipedia, the free encyclopedia
«Ազգի գանձերը» (անգլ.՝ National Treasure), Walt Disney Pictures ընկերության և ռեժիսոր Ջոն Թյորթելթաուբի 2004 թվականին նկարահանած արկածային ֆիլմը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, որտեղ կորուսյալի գանձերի որոնումներում գլխավոր հերոսները առևանգում են ԱՄՆ անկախության հռչակագիրը, գտնում են տամպլիերների և մասոնների ճամփաներով տանող բանալիներ և հուշումներ։
Ֆիլմի գլխավոր հերոսը Բենջամին «Բեն» Ֆրանկլին Գեյթսն է (Նիկոլաս Քեյջ), որի ընտանիքը հավատում է ԱՄՆ հիմնադիր-հայրերի կողմից թաքնված անհավատալի գանձերի մասին լեգենդին։ Մեր օրերում Բենն իր ընկեր Ռայլի Փուլի հետ (Ջասթին Բարտա) օգնություն են խնդրում հարուստ գանձեր որոնող Յան Հաուից (Շոն Բին), որպեսզի գտնեն դեպի գանձերը տանող բանալիներ։
Ժառանգորեն Չարլզ Քերոլից անցած Բենին պապի կողմից տրված առաջին բանալին «Գաղտնիքը պահում է Շարլոթան» արտահայտությունն է։
Օգտագործելով ջրային հոսանքների և սառած ջրերի քարտեզը՝ հյուսիսային բևեռային շրջանում խումբը հայտնաբերում է «Շարլոթա» անվանումով հին նավի բեկորները։ Ներսում Բենը գտնում է հնագույն ծխամորճ, որի ծխափողին փորագրված է գաղտնագրված կնիք։ Գուշակելով ուղերձը՝ Բենը գալիս է այն եզրահանգման, որ մյուս բանալին գտնվում է ԱՄՆ անկախության հռչակագրի հակառակ կողմում։ Յանը պատրաստ է հանուն գանձերի գողանալ Հռչակագիրը և Բենի հետ վիճաբանությունից հետո պայթեցնում է նավը՝ մտածելով, որ Բենը կմահանա։
Երբ Բենն ու Ռայլին վերջապես վերադառնում են ԱՄՆ, փորձում են նախազգուշացնել իշխանություններին Յանի պլանների մասին, բայց նրանց ոչ ոք չի հավատում։ Արխիվների ազգային վարչությունում աշխատող դոկտոր Աբիգայիլ Չեյսը (Դիանա Կրյուգեր) նույնպես լուրջ չի մոտենում նախազգուշացումներին։ Բենը որոշում է գողանալ Հռչակագիրը, որպեսզի այն չհասնի Յանին։
Հռչակագրի ստորագրման տարելիցին նվիրված երեկույթի ժամանակ Բենին ու Ռայլիին հաջողվում է հակառակորդի քթի տակից գողանալ Հռչակագիրը։ Ինչ-որ բանի վրա կասկածող Աբիգայիլին ստիպված տեղյակ են պահում պլանների մասին։ Թաքնվելով ՀԴԲ գործակալներից՝ Բենը գնում է հոր տուն։ Օգտագործելով վարսահարդարիչ և կիտրոնի հյութ՝ Հռչակագրի հակառակ երեսին գտնում են ևս մեկ բանալի։ Բենը գուշակում է, որ գաղտնագիրը գուշակելու համար անհրաժեշտ է հետազոտել երբեմն Բենջամին Ֆրանկլինի կողմից Սայլենս Դուգուդ (անգլ.՝ Silence Dogood) ծածկանունով թերթում տպագրված նամակները։
Բենը, Աբիգայիլը և Ռայլին մեկնում են Ֆիլադելֆիայում գտնվող Ֆրանկլինյան ինստիտուտ, որտեղ գտնվում են նամակների բնօրինակները։ Վերծանված ուղերձը նրանց ուղղորդում է դեպի Ազատության Զանգ, այսինքն՝ դեպի Անկախության դահլիճ, որտեղ նրանք գտնում են Ֆրանկլինի կողմից ստեղծված յուրահատուկ երկոսպնյակ ակնոց։ Դնելով ակնոցը՝ Բենը նոր գրություններ է հայտնաբերում Հռչակագրի վրա։ Բայց նրանց կրնկակոխ հետևում է Յանը և նրա մարդիկ։ Բենի և նրա ընկերների հետապնդումից հետո Յանին հաջողվում է ստանալ փաստաթուղթը, բայց ոչ ակնոցը։
Բենին ձերբակալում է ՀԴԲ գործակալ Փիթեր Սեդասկին (Հարվի Քեյթել), որը համոզում է Բենին Նյու Յորքում Յանի հետ պայմանավորվել հանդիպման մասին, որպեսզի վերադարձնի Հռչակագիրը։ Բենը համաձայնում է, բայց Յանը կազմակերպում է նրա փախուստը հենց Հուդզոն գետի վրա գտնվող «Intrepid» ավիակրի տախտակամածից։
Բենը ստիպված է օգնել Յանին գանձերի որոնման հարցում, քանի որ իմանում է, որ Յանի մարդիկ առևանգել են իր հորը, Աբիգայիլին և Ռայլիին։ Նոր հուշումները նրանց բերում են Ուոլ Սթրիթի Սուրբ Երրորդության տաճար, իսկ այնուհետև հանքափորով դեպի ներքև, որտեղ նրանք հայտնաբերում են ստորերկրյա պատկերասրահ։ Այստեղ գանձերի որոնումը հայտնվում է փակուղում։ Զայրացած Յանը Բենից ևս մեկ բանալի է պահանջում։ Բենի հայրը (Ջոն Վոյթ) արագ հուշում է հնարում՝ Յանին ուղղորդելով սխալ ճանապարհով դեպի Բոսթոնի եկեղեցի։ Յանն իր մարդկանց հետ բարձրանում է վերև՝ մտադրված մնացածներին թողնելով ստորերկրյա լաբիրինթոսի ծուղակներում։
Յանին գնալուց հետո Բենը բացատրում է, որ պետք է գանձերի սենյակում գտնվող մեկ այլ ելք լինի։ Ծխամորճի օգնությամբ նրանք գտնում են գաղտնի մուտք գանձերի իրական սենյակ՝ լի ոսկյա արձանիկներով, Եգիպտոսի, Հռոմի, Բրիտանիայի հնագույն արտեֆակտներով, նույնիսկ ձեռագրեր Ալեքսանդրիայի գրադարանից։ Ռայլին գտնում է փրկարար ելքը, որը տանում է հետ՝ եկեղեցի։ Կանչելով ՀԴԲ՝ Բենը հայտնաբերում է, որ գործակալ Սեդասկն մասոն է։ Բայց նա չի փորձում թաքցնել գանձերը, և Բենը առաջարկում է դրանք բաժանել աշխարհի թանգարաններով։ Բենը համոզում է Սեդասկուն, որ Աբիգայիլը կապ չունի Հռչակագրի առևանգման հետ, և խնդրում է, որպեսզի գանձերի հայտնաբերման վաստակը պատկանի Գեյթս ընտանիքին և Ռայլի Փուլին։ Սեդասկին շնորհակալություն է հայտնում Բենին, բայց հայտնում է, որ Հռչակագիրը գողանալու համար «ինչ-որ մեկը պետք է բանտ նստի»։ Բենի ցուցումով Յանին ձերբակալում են Բոստոնում եկեղեցի մտնելու փորձի ժամանակ։
ԱՄՆ կառավարությունը առաջարկում է Բենին ու նրա ընկերներին գանձերի արժեքի 10 %-ը, բայց Բենը գտնում է, որ իր և Ռայլի միջև բաժանված մեկ տոկոսն էլ է լիուլի բավարար (մոտավորապես 100 միլիոն դոլար)։
Դերասան | Դեր |
---|---|
Նիկոլաս Քեյջ | Բենջամին Ֆրանկլին Գեյթս |
Ջասթին Բարթա | Ռայլի Փուլ |
Դայան Քրյուգեր | Աբիգայիլ Չեյս |
Շոն Բին | Յան Հաու |
Ջոն Վոյթ | Պատրիկ Գեյթս |
Հարվի Քեյթել | Փիթեր Սեդասկի |
Քրիստոֆեր Փլամեր | Ջոն Գեյթս |
Ջեյսոն Էրլզ | Թոմաս Գեյթս |
Օլեգ Տակտարով | Վիկտոր |
Մարկ Պելեգրինո | Գործակալ Ջոնսոն |
Ֆիլմը ստացավ քննադատության բավական չեզոք կարծիքներ ինչպես ամբողջովին կանխատեսելի սյուժեով և վերջաբանով ֆիլմի մասին։ Էկրանին կցուցադրվի այնքան բռնություն, որքան չի վախեցնի ընտանեկան դիտողին[8]։ Շատ քննադատներ նշում էին, որ ֆիլմի սյուժեն հիշեցնում է «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը։ Քննադատ Ռոջեր Էբերթը կենտրոնական սյուժետային գիծը անվանեց «աբսուրդային». մի՞թե հիմնադիր-հայրերը կմտածեին բանալիների այդպիսի շղթա և հույս ունեին, որ դա ինչ-որ մեկը կանցնի մինչև վերջ։ Քննադատ Միկ Լասալը (San Francisco Gates) «Ազգի գանձերը» ֆիլմի մասին արտահայտվեց այսպես՝ հանրությանը դուր կգա ֆիլմը, եթե նա մի քիչ լավն է, քան վատը[8][9].
Մյուս քննադատները սյուժեի զարգացումներն անվանում են «շատ բարդ և բավականին գրավիչ»։ Ընդգծվում է նաև Նիկոլաս Քեյջի դերասանական խաղը[10]։. Ստելլա Պարամայքլը (BBC) դրական արձագանքեց նաև Ջասթին Բարթայի խաղի մասին, բայց նշեց, որ մի շարք կերպարներ պատկերված են չափից ավելի զավեշտալի, իսկ ընդհանուր առմամբ դիտողներին ֆիլմը հազիվ թե երկար հիշվի[11]։
Ֆիլմը բավականին հաջողակ էր վարձույթում՝ հավաքելով 173 միլիոն դոլար ԱՄՆ-ում և 347,5 միլիոն դոլար համաշխարհային վարձույթում[12]։.
Չնայած ի սկզբանե ֆիլմ ստեղծողները չէին պլանավորում շարունակությունը, ֆիլմի հաջողությունը փոխեց նրանց կարծիքը։ Սիքվելի նկարահանումները սկսվեցին 2005 թվականին։ «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը տեղի ունեցավ 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում։ Համաշխարհային պրեմիերան կայացավ դեկտեմբերի 21-ին, Ռուսաստանում ֆիլմը էկրաններ բարձրացավ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին։
Առաջին երկու ֆիլմերի հաջողությունից հետո պլանավորվում է նկարահանել երրորդ ֆիլմը՝ «Ազգի գանձերը. էջ 47»[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.