ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Ռոսս Պելեգրինո (անգլ.՝ Mark Ross Pellegrino, ապրիլի 9, 1965, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Կորուսյալները» հեռուստասերիալում Ջեյքոբի և «Գերբնականը» հեռուստասերիալում Լյուցիֆերի դերակատարումներով։
Մարկ Պելեգրինո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 9, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասան, հեռուստատեսային դերասան և Լյուցիֆեր |
IMDb։ | ID 0671032 |
Մարկ Պելեգրինոն ծնվել է 1965 թվականի ապրիլի 9-ին Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կինոյում սկսել է նկարահանվել 1980-ականների կեսերից։ Նա միշտ կատարել է երկրորդ պլանի դերեր, որոնք ադքան էլ մեծ հաջողություն և հանրաճանաչություն չբերեցին դերասանին։ Ավելի հայտնի դարձավ «Մեծ Լեբովսկի», «Կապոտե», «Ճակատագրական 23 թիվը» և «Ուժասպառը» ֆիլմերում նկարահանվելուց հետո։ 2009 թվականին նա նկարահանվեց «Կորուսյալները» հեռուստասերիալում, որտեղ խաղաց խորհրդավոր Ջեյքոբի դերը։ Նրա դերը այդ հեռուստասերիալում բավականին քիչ էր, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր հեռուստասերիալի դիցաբանության մեջ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր էր, որ Ջեյքոբը լիներ հեռուստադիտողի առաջ հենց այդպիսի դեմքով, ինչպես մտածել էին սցենարիստները։ Եվ Մարկը դա կատարեց բավականին հաջող կերպով։ Նա այնքան լավ կատարեց այդ դերը, որ դա անտարբեր չթողեց ոչ միայն հեռուստադիտողներին, այլ նաև այլ հեռուստահաղորդումների ղեկավարներին։ Այդ հաջողության շնորհիվ նրան հրավիրեցին ամերիկյան մեկ այլ՝ «Գերբնականը» հեռուստասերիալում խաղալու, որտեղ նա խաղաց դժոխքի ղեկավար Լյուցիֆերի դերը։ Նա նաև համաձայնեց նկարահանվել «Ողջ մնալ» հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում, որտեղ նա վերադարձավ Ջեյքոբի դերին։ 2011 թվականին նա սկսեց նկարահանվել «Մարդ լինել» հեռուստասերիալի ամերիկյան տարբերակում, որտեղ նույնպես խաղաց Բոտոնի գլխավոր վամպիրի և գլխավոր հերոսներից մեկի՝ Էյդենի հոր դերը, ով իր որդուն վերափոխել էր վամպիրի անկախության համար մղված պատերազմի ժամանակ։ 2013 թվականին նա ստացել է գլխավոր դեր «Ապագայի մարդիկ» հեռուստասերիալում։
Ամուսնացած է Թրեյի Ազիզի հետ։ Պելեգրինոն ապրում է Լոս Անջելեսում։ Մարկը մարտական արվեստի մեծ սիրահար է, զբաղվում է քինգբոքսինգով, պրոֆեսիոնալ բոքսով, ձյուդոյով, կարատեով, տհեքվոնդո և ջիու Ջիթսուով։ Նա շատ է սիրում կարդալ և ընդհանրապես չի դիտում հեռուստացույց։ Երիտասարդ ժամանակ Մարկ որոշել էր դառնալ ջրերկրյա ծովաբան, որովհետև շատ էր սիրում ծովը և բնությունը։ Նա ունի երկու տաքսա՝ Ջոննին և Ֆրենկին։ Նկարահանումների ժամանակ Պելեգրինոն մի քանի ամիս վարել էր դերասանական դասընթացներ դրամատիկական «Playhouse West» դպրոցում։ Երբ նա եղել է 20 տարեկան, մկրտվել է եկեղեցում, բայց այսօր նա իր դավանությունը փոխարինում է կյանքի հանդեպ հոգևոր փիլիսոփայական մոտեցումով[1]։ Նա ունի աղջիկ Տեսս անունով։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984-Որսորդ | ս | Hunter | Ջոն Ռեյնոլդս | |
1986-[[Լոս Անջելելսի կանոնը|Լոս Անջելելսի կանոնը]] | ս | L.A. Law | Փանք | |
1987 | ֆ | Մահացու գեղեցկուհի | Fatal Beauty | Ֆրանկենշտեյն |
1987 | ֆ | Մահվան քաղց 4։ Պատիժ | Death Wish 4: The Crackdown | Փանք |
1988 | ֆ | Ո՞րն է հաղթանակի գինը | What Price Victory? | |
1989 | ֆ | Առանց օրենքների | No Holds Barred | Ռենդի |
1989-Դոկտոր Դուգի Հաուզեր | ս | Doogie Howser, M.D. | Չուվակ | |
1989 | ֆ | Գիշերային կյանք | Night Life | Ալեն |
1990 | ֆ | Ռոլլերի աղոթքը | Prayer of the Rollerboys | Բենգո |
1990 | ս | Օրորոցային գերեզմանատնից | Tales from the Crypt | Փանք |
1991 | ֆ | Արյուն և բետոն | Blood and Concrete | Բարտ |
1991 | ս | Ոստիկանության կոմիսսար | The Commish | Ջո Լանդ |
1992 | ս | Հյուսիսային կողմ | Northern Exposure | Ռոլֆ Հաուզեր |
1992 | ֆ | Մահացու զենք 3 | Lethal Weapon 3 | Բիլլի Ֆելփ |
1992-1993 | ս | Արյամբ եղբայրներ | The Hat Squad | D. W. Strong |
1992 | ս | Զիջողը | Renegade | Կլետուս Ֆրիդ |
1992 | ֆ | Արդարադատության հանձնարարությունը | Mission of Justice | "Ձեռնոց" |
1992 | ֆ | Առջևում միայն անախորժություններ են | Trouble Bound | Օգնական Ռոյ |
1993 | ֆ | Կեսգիշերային վկա | Midnight Witness | Պատտերսոն |
1993 | ֆ | 61−րդ թվականի թողարկումը | Class of '61 | Սկիններ |
1993 | ֆ | Բանկեր կողոպտողը | Bank Robber | մոտեցիկլետով ոստիկանը |
1994 | ս | Օձ | Viper | Յուրի |
1994 | ֆ | Ճանապարհների ասպետը 2010 | Knight Rider 2010 | Ռոբերտ Լի |
1994 | ֆ | Վերջին կովբոյը | F.T.W. | Սոմմերս |
1995 | ս | Մահացու խաղեր | Deadly Games | Ռոսս Լոգան |
1996 | ս | Շտամ պօգնություն | ER | Նեյթան Քոնլի |
1996 | ս | Դետեկտիվ Նեշ Բրիջես | Nash Bridges | Ֆերգյուսոն |
1996 | ֆ | (Չերոկները | The Cherokee Kid | Ֆրենկ Բոններ |
1996 | ս | Ժամային | The Sentinel | Ռեյ |
1996 | ֆ | Դիկ Ռիչարդս | Dick Richards | The Boytoy |
1996 | ֆ | Փոքրիկ անակնկալներ | Little Surprises | Ջեք |
1996 | ֆ | Հաղթելով Մահին | For Life or Death | |
1997 | ս | Փորձ | The Practice | Հերրիկ Սմոլց |
1997 | ֆ | Born Into Exile | Ուոլթեր | |
1997 | ֆ | Movies Kill | ||
1997 | ֆ | Յուրային շրջանի այգին։ Կորուսյալ աշխարհ | The Lost World: Jurassic Park | Տուրիստ#6 |
1997 | ֆ | Ֆենոմենալ առարկաների վանքը | The Temple of Phenomenal Things | Դոդ |
1997 | ֆ | Վրիժառուի հոգին | Soul of the Avenger | |
1997 | ֆ | Մեկոն շրջանի բանտը | Macon County Jail | Դեն Օլդում |
1997 | ս | Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Ֆրեն Ուոթքին |
1998 | ֆ | Մեծ Լեբովսկի | The Big Lebowski | շիկահեր գլուխ կտրող Ջեկի Թրիհորնա |
1998 | ֆ | Ագռավներին սպանողը | A Murder of Crows | պրոֆեսոր Արթուր Կորվուս |
1998 | ս | Անդրաշխարհից փախածը | Brimstone | Ռոբերտ Բուշ |
1998 | ս | Նյու Յորքի ոտիկանությունը | NYPD Blue | Սթենլի Սթրեուել |
1999 | ֆ | Ակումբային կյանք | Clubland | Լիփտոն |
1999 | ս | Գաղտնի սարքեր | The X-Files | Դերվուդ Սփինքս |
2000 | ֆ | Մոնային խեղդելով | Drowning Mona | Մերֆ Կալցոնե |
2000 | ֆ | Lost in the Pershing Point Hotel | Տուրիստ | |
2000 | ֆ | Certain Guys | Կել | |
2001 | ֆ | Էլլի Փարքեր | Ellie Parker | Ջասթին |
2001 | ֆ | Ասա, որ դա այդպես չէ | Say It Isn't So | Ջիմմի Միտչելսոն |
2001 | ֆ | Մալհոլանդ դրայվ | Mulholland Drive | Ջո Մեսինգ |
2001 | ս | Գազան | The Beast | Բոբբի Ջեյմս/Ռոբերտ Տիբիդեո |
2001 | ս | Ջորդանի հետազոտությունը | Crossing Jordan | Քիթ Ուոլքեր |
2001 | ս | Գողեր | Thieves | Բիլլ |
2001 | ֆ | Fault Lines | ||
2001 | ֆ | Հրեշներ | Monsters | Սալլի Սփինելի |
2002 | ս | Նյու Յորքի ոստիկանությունը | NYPD Blue | Սթիվ Դենսիք |
2002 | ֆ | Mother Ghost | Մատուցող | |
2002 | ֆ | Տիեզերագնացներ | Astronauts | Hollywood |
2002 | ֆ | Treading Water | դերասան | |
2002 | ֆ | Հարևանությամբ մարդասպանը | Ronnie | Քիթ Շվանն |
2003 | ֆ | Արտաքսվածը | The Hunted | Դել Հյուիթ |
2003 | ֆ | Ալանի տեղափոխությունը | Moving Alan | Ալան Քեննարդ |
2003 | ֆ | Զելդա | Zelda | Ռեջինալդ |
2003 | ս | C.S.I.. Մայամիի հանցագործության վայրը | CSI: Miami | Ջեդ Գոլդ |
2004 | ֆ | Ամնեզիա | Twisted | Ջիմմի Շմիդթ |
2004 | ֆ | Spartan | Հանցագործ | |
2004 | ֆ | Պետության գանձերը | National Treasure | Գործակալ Ջոնսոն |
2004 | ֆ | NYPD 2069 | Ֆիլ | |
2005 | ֆ | Էլլի Փարքեր | Ellie Parker | Ջասթին |
2005 | ֆ | Կապոտե | Capote | Դիկ Հիքոք |
2005 | ս | C.S.I.. Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Էլիոտ Պերոլտա |
2006 | ֆ | Սրճարան | Caffeine | Թոմ |
2006 | ս | «Հակատերրոր»-ի ջոկը | The Unit | Հերի Սոտո |
2006 | ս | Դեկսթեր | Dexter | Փոլ Բեննետ |
2007 | ֆ | Ճակատագրական 23 թիվը | The Number 23 | Քայլ Ֆլինչ |
2007 | ս | Առանց հետքի | Without a Trace | Սադիկ |
2007 | ս | Կրքի անատոմիան | Grey's Anatomy | Քրիս |
2007 | ս | Սև նշան | Burn Notice | Քվենթին Քինգ |
2007 | ֆ | Կասկածյալը | Suspect | Ջեք |
2007 | ս | Նոր Օրլեանի ոստիկանությունը | K-Ville | Քվենթին |
2007 | ս | մարդասպանությունների հետազոտության կանացի ակումբ | Women's Murder Club | Սեմ |
2008 | ս | Ճանապարհների ասպետը | Knight Rider | Ուոլթ Քուփերթոն |
2008 | ս | Չաք | Chuck | Գործակալ |
2008 | ս | 4 թվական | Numb3rs | Թիմ Հեմեր |
2008 | ֆ | Լիմբոյի վերջին օրերը | The Last Days of Limbo | կարդինալ Ռեյնոլդս |
2008 | ֆ | Պաշտպանություն | The Coverup | Ռոն Փեբլ |
2008 | ս | Փախուստ | Prison Break | Պատրիկ Վիկեն |
2008 | ս | Մտածել ավազակի նման | Criminal Minds | լեյտենանտ Էվանս |
2008 | ս | Վախի տեսքով | Fear Itself | Միսթեր Դրեյք |
2009 | ֆ | Ամերիկյան հետաքրքրություն | An American Affair | Գրեմ Քեսսվելլ |
2009 | ս | Ֆիլանտրոպ | The Philanthropist | Ուոլթեր Քերեբեթսոս |
2009 | ֆ | Ամերիկայում անհետացումներ | Disappearing In America | Թիկնապահ |
2009 | ֆ | 2:13 դիմակի ժամանակը | 2:13 | Ջոն Թայլեր |
2009-2015 | ս | Գերբնականը | Supernatural | Լյուցիֆեր |
2009 | ս | Ուրվականների հետ զրուցողը | Ghost Whisperer | Բեն Թիլման |
2009 | ս | C.S.I. Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Բրունո Քերթիս |
2009 | ս | Մենտալիստ | The Mentalist | Վոն Մաքբրայդ (2 եթերաշրջան 4 սերիա) |
2009 | ս | Կորուսյալները | Lost | Ջեյքոբ |
2010 | ս | C.S.I.. Մայամիի հանցագործության վայրը | CSI: Miami | Գրեգ Քելոմեր |
2011 | ս | Մարդ լինել | Being Human | Բիշոփ |
2011 | ս | Խուզարկու շունը | The Closer | Գևին Վ. Բեյքեր III |
2011 | ս | Վազքի թագավորները | Breakout Kings | Վիրջիլ Դաունինգ |
2011 | ս | Գերբնականը | Supernatural | Լյուցիֆեր |
2011 | ֆ | Joint Body | Նիք Բերք | |
2011 | ֆ | Վերջին խոսքեր | Last Words | Գնդապետ Քարթեր |
2011 | ֆ | Post | Մարկ | |
2011 | ֆ | Բանալի և կողպեք | Locke & Key | Ռենդել Լոք |
2012 | ֆ | Հեմինգուեյ և Գելհորն | Hemingway & Gellhorn[2] | Մաքս Իսթմեն |
2012 | ս | Քասլ | Castle | Տոմ Դեմփսի երրորդ (4 եթերաշրջան 14 սերիա) |
2012 | ս | Գրիմ | Grimm | Ջարոլդ Քեմփֆեր |
2012 | ս | Ռևոլյուցիա | Revolution | Ջերեմի |
2012 | ս | Տեսողության դաշտում | Person of Interest | Դենիել Դրեյք |
2013 | ս | Ապագայի մարդիկ | The Tomorrow People | Ջեդիկա Փրայս |
2013 | ֆ | Քեյթ ՄակՔոլի նոր փորձությունը | The Trials of Cate McCall | դետեկտիվ Ուելչ |
2015-Իրական ժամանակ | ս | Կուանտիկո | Quantico |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.