Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ռաուլ Ռոբերտ Ռոշֆոր (ֆր.՝ Jean Raoul Robert Rochefort; ապրիլի 29, 1930[1][2][3][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[4][5] - հոկտեմբերի 9, 2017[2][3][6][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[5]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասան։
Ժան Ռոշֆոր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 29, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[4][5] |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 9, 2017[2][3][6][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, աուդիոգրքեր կարդացող, խորհրդատու, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0734000 |
Ժան Ռոշֆորը սովորել է Նանտի քաղաքային կոնսերվատորիայում, Դրամատիկական կենտրոնում և Դրամատիկական արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում։ 1949 թվականին նա հայտնվել է Փարիզում և հանդես եկել բազմաթիվ մայրաքաղաքային թատրոնների, այդ թվում՝ Ազգային ժողովրդական թատրոնի բեմերում։ Ռոշֆորը նաև շատ է աշխատել հեռուստատեսությունում, իսկ նրա դեբյուտը կինոյում կայացել է 1958 թվականին։ Ռոշֆորը նկարահանվել է հիմնականում կատակերգություններում։ 1959 թվականը նա անցկացրել է ԽՍՀՄ-ում, որտեղ նկարահանվել է «Լեոն Գարոսը ընկեր է փնտրում» կատակերգությունում[7]։ Ժան Ռոշֆորն ավելի ուշ հիշում էր․ «Ես աջակողմյան հայացքների տեր մարդ եմ, բայց զգայուն սոցիալական գիտակցությամբ։ Այն ամենը, ինչ վերաբերում է պետությանը, վարչակազմին, ինձ վախեցնում է։ Այս զգացողությունը ես հայտնվել է ԽՍՀՄ-ում նկարահանումների ժամանակ։ Դա 1959 թվականին էր՝ Խրուշչովի ժամանակաշրջանում, և դա իսկական սարսափ էր։ Հանկարծ հասկացա, որ քարոզչական ֆիլմ ենք նկարում։ Երբ վերադարձա Ֆրանսիա, «Կաֆե դե Ֆլյող»-ի (Cafe de Flore) մշտական այցելուներին փորձեցի համոզել, որ Խորհրդային Միությունը դժոխք է, բայց ոչ ոք ինձ չհավատաց։ Ես դեմ գնացի ֆրանսիական մտավորականության որոշ մասի գաղափարներին։ Բայց ես ունեի ընկեր, ով 20 տարի անցկացրեց Գուլագում (ГУЛАГ)՝ Ստալինի դեմ ուղղված երգի համար»[8]։
Ռոշֆորն իր առաջին գլխավոր դերը խաղացել է 1972 թվականին «Մոմերի լույսեր» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է Աննի Ժիրարդոյի հերոսուհու ամուսնուն և Կլոդ Ջեյդի հերոսուհու հորը։ Ռոշֆորն իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, հատկապես երեք «Սեզար» մրցանակների՝ «Լավագույն երկրորդ պլանի դերասան»՝ «Թող տոնը սկսվի» ֆիլմի համար, «Լավագույն դերասան»՝ «Թմբկահար-ծովախեցգետին»-ի համար և պատվավոր մրցանակ 1999 թվականին։ Նա առաջադրվել է շատ այլ մրցանակների։
1960 թվականին ամուսնացել է Ալեքսանդրա Մոսավայի հետ, ունեցել երկու երեխա՝ դուստր Մարի (1962) և որդի Ժյուլիեն (1965)։ 20 տարվա ամուսնությունից հետո նա բաժանվեց և յոթ տարի ապրեց դերասանուհի և ռեժիսոր Նիկոլ Գարսիայի հետ, նրանք ունեցան որդի՝ դերասան Պիեռ Ռոշֆորին (1981)։ Իսկ 1989 թվականին նա ամուսնացավ Ֆրանսուազա Վիդալի հետ, զույգն ունի երկու երեխա՝ Լուիզը (ծնված 1990 թվականին) և Կլեմանսը (ծնված 1992 թվականին)։
Կյանքի վերջին տարիներին Ժան Ռոշֆորը ծանր հիվանդ էր։ 2017 թվականի օգոստոսից նա գտնվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում, որտեղ և մահացել է հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը[9][10]։ Հողարկավորվել է Գրորուվր կոմունայում (Իվելին դեպարտամենտ)։
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.