From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Ֆրանկենշտեյն, Մերի Շելիի «Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս» (1818) վեպի գլխավոր հերոսը, ինչպես նաև սյուժեի գրքային, դրամատիկ և կինեմատոգրաֆիական ադապտացիաների կերպար (որ հանդես է գալիս նաև Հենրի Ֆրանկենշտեյն, Չարլզ Ֆրանկենշտեյն, բժիշկ Ֆրանկենշտեյն կամ բարոն Ֆրանկենշտեյն անուններով)։
Վիկտոր Ֆրանկենշտեյն | |
---|---|
Վիկտոր Ֆրանկենշտեյնի կերպարը գրքում | |
Տեսակ | գրական հերոս, կինոհերոս և գեղարվեստական անձ |
Հեղինակ | Մերի Շելի |
Ստեղծագործություն | Ֆրանկենշթեյն կամ ժամանակակից Պրոմեթևս |
Ներկայացված է | Ֆրանկենշթեյն և Presumption; or, the Fate of Frankenstein? |
Սեռ | արական |
Ազգություն | շվեյցարացի |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Բնակության վայր | Ժենևա |
Ընտանիք | հայր՝ Ալֆոնս Ֆրանկենշտեյն մայր՝ Կերոլին Բոֆորտ եղբայրներ՝ Ուիլյամ, Էռնեստ կին՝ Էլիզաբեթ |
Երեխաներ | Ludwig Frankenstein? և Wolf Frankenstein? |
Մականուն | Հենրի Ֆրանկենշտեյն, Չարլզ Ֆրանկենշտեյն |
Գործունեություն | գիտնական |
Մասնագիտություն | գիտնական |
Նախատիպ | Յոհան Քոնրադ Դիպել, Ջովանի Ալդինի, Լուիջի Գալվանի |
Դերը կատարել են | Քոլին Քլայվ, Փիթեր Քուշինգ, Բորիս Կարլոֆ, Ջոզեֆ Քոթեն, Քեննեթ Բրանա, Ջեյմս Մաքէվոյ և այլոք |
Victor Frankenstein Վիքիպահեստում |
Վեպում Վիկտոր Ֆրանկենշտեյնը, որ երիտասարդ ուսանող է Ժնևից, ստեղծում է կենդանի արարած մահացած մատերիայից, ինչի համար մահացած մարդկանց տարբեր օրգաններից հավաքում է մարդու նմանակ, իսկ հետո գտնում նրան կենդանացնելու «գիտական» միջոց՝ իրականացնելով «կյանքի ստեղծում առանց կնոջ» հայեցակարգը, սակայն պարզվում է, որ կենդանացած արարածը հրեշ է։
Ֆրանկենշտեյնի՝ որպես կերպարի համար բնութագրական գիծ է իմացության ձգտումը, որը սահմանափակված չէ էթիկական պատկերացումներով, սակայն հրեշ ստեղծելուց հետո նա հասկանում է, որ գնացել է սխալ ուղով։ Բայց հրեշն արդեն գոյություն ունի անկախ նրա կամքից, նա փորձում է ճանաչել իրեն և իր գոյության պատասխանատվությունը դնում է Ֆրանկենշտեյնի վրա։
Ֆրանկենշտեյնը և նրա իսկ ստեղծած հրեշը կազմում են գնոստիկական զույգ՝ կազմված արարողից և արարվածից, որ անխուսափելիորեն ճնշվում են չարիքով։ Վերաիմաստավորվելով քրիստոնեական բարոյագիտության տերմիններով՝ այդ զույգը պատկերում է մարդու անհաջող փորձերը՝ իր վրա վերցնելու Աստծո գործառույթները, կամ գիտակցության միջոցով Աստծուն ճանաչելու անհնարինությունը։ Եթե իրավիճակը դիտարկվի Լուսավորության դարաշրջանին հատուկ ռացիոնալության տեսանկյունից, ապա այն վերափոխվում է գիտնականի՝ իր կատարած հայտնագործության հետևանքների համար պատասխանատվություն կրելու բարոյական խնդրի։
Որոշ աղբյուրներում առաջ է քաշվում մի ենթադրություն այն մասին, որ Ֆրանկենշտեյնի համար որպես նախատիպը ծառայել է գերմանացի գիտնական Յոհան Քոնրադ Դիփելը (1673-1734), որ ծնվել է Ֆրանկենշտեյն ամրոցում[1]։
Ֆրանկենշտեյնի և նրա արարմունքի կերպարների բազմաթիվ ու ոչ միանշանակ մեկնաբանությունները նախապայմաններ են ստեղծել նրանց իմաստավորելու և վերաիմաստավորելու ստեղծագործական տարբեր ձևերում՝ նախ թատրոնում, իսկ հետո կինեմատոգրաֆիայում, որտեղ վեպի սյուժեն անցել է ադապտացիայի մի քանի փուլ և ստացել նոր կայուն մոտիվներ, որոնք գրքում ընդհանրապես բացակայում են (ուղեղի փոխպատվաստումը՝ որպես հոգու վերափոխման մետաֆորա) կամ էլ նշվել են, բայց չեն ծավալվել (օրինակ՝ Ֆրանկենշտեյնի հարսնացուի թեման)։ Հենց կինեմատոգրաֆիայում է նա դարձել «բարոն», վեպում նա բարոնի տիտղոս չունի և չէր էլ կարող ունենալ, թեկուզ այն պատճառով, որ նա Ժնևից է՝ (Ռեֆորմացիայից հետո Ժնևի կանտոնը չէր ճանաչում տիտղոսներ, թեև մնում էին ազնվականական ընտանիքները)։
Զանգվածային մշակույթում հաճախ է հանդիպում Ֆրանկենշտեյնի և նրա իսկ ստեղծած հրեշի կերպարների միավորումը, որին սխալմամբ կոչում են «Ֆրանկենշտեյն» (օրինակ, զանգվածային մշակույթի կերպարներով հագեցված «Դեղին սուզանավ» անիմացիոն ֆիլմում)։ Բացի այդ, Ֆրանկենշտեյնի կերպարն ունեցել է տարբեր շարունակություններ. հայտնվում են տարբեր որդիներ և եղբայրներ, ովքեր հանդես են գալիս տարբեր անուններով՝ Վոլֆ, Չարլզ, Հենրի, Լյուդվիգ և նույնիսկ դուստր՝ Էլզան։
Անկենդանից կենդանի արարած ստեղծելու գաղափարը, ինչպես Ֆրանկենշտեյնն է ստեղծել հրեշ, կողմնակի կերպով (իսկ որոշ սերիաներում՝ բաց) հանդիպում է «Ախ այս գիտությունը» ֆիլմում և «Գիտության հրաշքներ» ռեմեյք-սերիալում։ Դա ցուցադրվում է ամենաառաջին սերիայում, որտեղ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ֆիլմը մասնակիցներին ոգեշնչում է ստեղծել արհեստական կին։ Իսկ չորրորդ եթերաշրջանի առաջին սերիայում նրանք անձամբ հանդիպում են բժշկի և նրա հրեշի հետ։
«Մի անգամ հեքիաթում» հեռուստաերիալի երկրորդ եթերաշրջանի հինգերորդ սերիայում բացահայտվում է, որ դոկտոր Վեյլը այլ՝ սև-սպիտակ աշխարհից է և հանդիսանում է ոչ այլ ոք, քան Վիկտոր Ֆրանկենշտեյնը։ Նա գիտնական է, ով երազում էր վերակենդանացնել մարդկանց։ Ռումփելշթիլցխենի օգնությամբ նա վերակենդանացնում է իր եղբորը՝ Գերհարթին՝ այդ կերպ ստեղծելով հրեշ, ով ծեծելով սպանում է նրանց հորը։ Արդյունքում բժիշկը վերակենդանացնում է ևս մեկ տղամարդու, սակայն արդյունքը նույնն է։ Նրա նպատակը մարդկանց կյանք տալը և դրա դիմաց փառք ստանալն էր, բայց դրա փոխարեն նրա անունը ասոցացվում է հրեշի հետ, և հերոսը խիստ մտահոգվում է այդ թեմայով։ Հեռուստասերիալում բժիշկ Վեյլը հանդիսանում է կնամոլ և լովելաս, արտաքինից հաջողակ և երջանիկ մարդ, սակայն իրականում տառապում է սեփական ողբերգության և եղբոր հետ պատահածի պատճառով, որի մահվան պատճառը մասամբ ինքն է եղել։
«Բուլվարային սարսափներ» հեռուստասերիալում Վիկտոր Ֆրանկենշտեյնը հանդիսանում է կարևոր կերպարներից մեկը։ Նաև այնտեղ հայտնվում են Ֆրանկենշտեյնի հրեշը և Ֆրանկենշտեյնի հարսնացուն։
Ֆրանկենշտեյնի կերպարը հանդիպում նաև կորեական Noblesse մանխվայում։ Այստեղ նա ներկայացված է որպես անվանի գիտնական և ուժեղ ռազմիկ, ով տիրապետում է այնպիսի ունակությունների, որոնք շատ հեռու են մարդկային հնարավորությունունների սահմանից։
Լիամետրաժ The Empire of Corpses անիմեի սյուժեն, որի գործողությունները տեղի են ունենում ալտերնատիվ պատմության 1878-1879 թվականներին Անգլիայի, Աֆղանստանի, Ռուսական կայսրության, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տարածքներում, հիմնված է Վիկտոր Ֆրանկենշտեյնի գրությունների որոնման վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.