Գաբրիել, հայկական տղամարդու տարածված անուն է։ Սերում է եբրայերեն Gabriel անունից, որ կազմված է geber՝ «ուժ», «զորություն», «այր», «մարդ» և el - «Աստված. բառերից։ Նշանակում է «Աստծո զորություն», «Աստծո մարդ»։ Ըստ Հին Կտակարանի՝ Գաբրիել է կոչվում Աստծո հրեշտակապետերից մեկը։ Տարածված է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ։ Հայերի մեջ հայտնի է 8-րդ դարից։ Կա նաև Գաբրիելյան, Գաբինյան ազգանունները[4]։
Արագ փաստեր Գաբրիել Gabriel և լեհ.՝ Gabriel, Տեսակ ...
Գաբրիել
Gabriel և լեհ.՝ Gabriel[1] |
---|
' |
' |
Տեսակ | արական անձնանուն |
---|
Ծագում |
---|
Ծագման լեզու | լեհերեն[1], ֆրանսերեն, հոլանդերեն, անգլերեն, կատալաներեն, իսպաներեն, գերմաներեն և ռումիներեն |
---|
Գիր | լատինական այբուբեն |
---|
Անվան այլ ձևեր |
---|
Ենթադրվում է, որ նույնն է ինչ | Gabriele?, Gabriël?, Gavrilo?, Gábor?, Gavril?, Гавриил?, Gabrijel?, Kaapo?, Biel?[2], Գաբրիելս, Գաբրիել, Jibril?, Gibril? և Ջիբրիլ |
---|
Այլ սեռի տարբերակ | Gabriele?, Gabriela? և Gabriella? |
---|
Նույն գրվող ազգանուն | Gabriel? |
---|
Փաղաքշական ձևեր | Գափո, Գաբիկ, Գաբո |
---|
Անվան այլ ձևեր | անգլ.՝ Gabriel բուլղար․՝ Гаврило իսպ.՝ Gabriel իտալ.՝ Gabriele ռուս.՝ Гавриил |
---|
Անվան օրը | Մարտի 26, Մարտի 24 և Սեպտեմբերի 29[3] |
---|
Չշփոթացնել | Գաբրիել |
---|
Համապատասխան ցանկ | list of people with the given name Gabriel? |
---|
Կապված հոդվածներ | «Գաբրիել» սկսվող էջեր |
---|
Gabriel (given name) Վիքիպահեստում |
Փակել
- Գաբրիել Շիգգարացի (6-րդ դար - 7-րդ դար), Սասանյան Պարսկաստանի արքունի դուրուստպետ (բժշկապետ), Պարսից ժողովի (615) մասնակից։
- Գաբրիել եպիսկոպոս (7-րդ դարի վերջ - 8-րդ դարի սկիզբ), հայ հոգևորական գործիչ, Արղնիի թեմի առաջնորդ։
- Գաբրիել ավագերեց (10-րդ դար - 986), հայ հոգևորական գործիչ, Սեբաստիայի ավագերեց։
- Գաբրիել զորավար (10-րդ դար - 1000), հայ զորավար Տայքի կյուրապաղատությունում, Ոչոպնտրայի որդին։
- Գաբրիել Ռադոմիր (970-1015), հայազգի Բուլղարիայի ցար (1014-1015), Սամուել Կոմսաձագի որդին, Կոմսաձագերի արքայատոհմից։
- Գաբրիել Մալաթիացի (1055-1103), հայ իշխան, Մալաթիայի կառավարիչ, Երուսաղեմի թագուհի Մորֆիա Մալաթիացու հայրը։
- Գաբրիել եպիսկոպոս (15-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Էջմիածնի եպիսկոպոսներից։
- Գաբրիել աբեղա (15-րդ դար), հայ հոգևորական գործիչ, գրիչ։
- Գաբրիել քահանա (15-րդ դար), հոգևորական գործիչ։
- Գաբրիել Վաղարշապատցի (15-րդ դար), հայ հոգևորական գործիչ, Հովհաննավանքի հոգևոր առաջնորդ (1443-1480)։
- Գաբրիել Մոնտգոմերի (1530-1574), նորմանդական ազնվական, Հենրի II-ին ակամայից սպանողը (1559), Հուգենոտյան պատերազմների (1562-1598) մասնակից։
- Գաբրիել Տիրսո դե Մոլինա (1579-1648), իսպանացի դրամատուրգ, գրող, բանաստեղծ։
- Գաբրիել Ղալաթիացի (?-1662), ՀԱԵ նահատակ, նոր վկա։
- Գաբրիել Մետսյու (1629-1667), հոլանդացի նկարիչ։
- Գաբրիել Բոննո դը Մաբլի (1709-1785), ֆրանսիացի ուտոպիստ փիլիսոփա, պատմաբան։
- Գաբրիել Գեղամյան (18-րդ դար - 19-րդ դար), հայ ռազմական գործիչ, յուզբաշի, ազգային-ազատագրական շարժման գործիչ, Գեղամյանների մելիքական տոհմից։
- Գաբրիել Աջապահյան (?-1770), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս (1758-1770), Միքայել Ա Աջապահյանի կրտսեր եղբայրը և հաջորդը, Աջապահյանների իշխանական տոհմից։
- Գաբրիել Սեբաստացի (18-րդ դար), հայ գրիչ, 1772 թվականին Ադանայում գրել է մի ժողովածու։
- Գաբրիել Ավետիքյան (1750-1827), հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան, Մխիթարյան միաբանության անդամ։
- Գաբրիել Նիկոմիդիացի (?-1840), հայ հոգևորական գործիչ, արքեպիսկոպոս, Երուսաղեմի Հայոց պատրիարք (1819-1840)։
- Գաբրիել Շիրոյան (?-1857), հայ հոգևորական գործիչ, եպիսկոպոս, Աղթամարի կաթողիկոս (1851-1857)։
- Գաբրիել Տեր-Միքելյան, հայ վաճառական (1855)։
- Գաբրիել Լամե (1795-1870), ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ, ինժեներ։ Փարիզի ԳԱ ակադեմիկոս (1843)։
- Գաբրիել (19-րդ դար), հայ աշուղ։
- Գաբրիել Ավետյան (19-րդ դար), հայ մամուլի գործակալ, թղթակից։
- Գաբրիել Պատկանյան (1802-1889), հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ, Ռափայել Պատկանյանի հայրը։
- Գաբրիել Ջեյմս Ռեյնս (1803-1881), ամերիկացի զինվորական, բրիգադային գեներալ, հետևակային ականների ստեղծողը։
- Գաբրիել Այվազյան (1812-1880), հայ եկեղեցական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության անդամ (1830), արքեպիսկոպոս (1871), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը։
- Գաբրիել Երեցփոխյան (1819-1870), հայ բառարանագիր։
- Գաբրիել Դավիու (1823-1881), ֆրանսիացի ճարտարապետ։
- Գաբրիել Ժյուլ Թոմա (1824-1905), Ֆրանսիացի քանդակագործ։
- Գաբրիել Սունդուկյան (1825-1912), հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։
- Գաբրիել Երանյան (1827-1862), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր։
- Գաբրիել Տեր-Հովհաննիսյան (1837-1920), հայ բժիշկ, գրող։
- Գաբրիել Աշըգյան (1842-1899), հայ հոգևորական գործիչ, Պոլսո հայոց պատրիարք (1888-1894)։
- Գաբրիել Տարդ (1843-1904), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան։
- Գաբրիել Մարսել (1843-1909), ֆրանսիացի գրադարանավար, Ֆրանսիայի Ազգային գրադարանի աշխարհագրագետ։
- Գաբրիել Մոնո (1844-1912), ֆրանսիացի պատմաբան, Ֆրանսիայի Բարոյական և քաղաքական ԳԱ անդամ (1897)։
- Գաբրիել Ֆորե (1845-1924), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դաշնակահար, մանկավարժ։
- Գաբրիել Լիպման (1845-1921), ֆրանսիացի ֆիզիկոս, գյուտարար, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր։
- Գաբրիել Խապայան (Սահակ Բ Խապայան, 1849-1939), հայ հոգևորական գործիչ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս (1902-1939)։
- Գաբրիել Նորատունկյան (1852-1936), հայազգի քաղաքական գործիչ Օսմանյան կայսրությունում, դիվանագետ։
- Գաբրիել Անտուան Պաժես (1854-1907), ֆրանսիացի գրող, «Զվարճալի Աստվածաշունչ» աթեիստական աշխատության հեղինակ։
- Գաբրիել Նահապետյան (1857-1939), հայ բանասեր, հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ (1874)։
- Գաբրիել Բաբկենց (1860-1917), հայ գյուղագիր, հրապարակախոս։
- Գաբրիել Կաֆյան (1860-1930), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
- Գաբրիել Մենևիշյան (1864-1936), հայ լեզվաբան, հայագետ։
- Գաբրիել Հախվերդյան (1865-1930), հայազգի ռազմական գործիչ, Ռուսական բանակի հրամանատար, գեներալ, ՀԱՀ ռազմական նախարար Հովհաննես Հախվերդյանի եղբայրը։
- Գաբրիել Նարուտովիչ (1865-1922), լեհ քաղաքական գործիչ, Լեհաստանի նախագահ (1922)։
- Գաբրիել Սքոթ (1874-1958), նորվեգացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և մանկագիր։
- Գաբրիել Տեր-Միքելյան (1874-1949), հայ ճարտարապետ, ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937)։
- Գաբրիել Սադաթյան (1874-1938), հայ քաղաքական գործիչ, բոլշևիկյան երեք հեղափոխությունների և Հայաստանում խորհրդային ռեժիմի հաստատման մասնակից։
- Գաբրիել Ակինյան (Ներսես Ակինյան, 1883-1963), հայ բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (1901), Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր (1954)։
- Գաբրիել Անսուրլյան (1885-1915), հայ բժիշկ, Մեծ Եղեռնի զոհ։
- Գաբրիել Միքայելյան (1885-1935), հայ արևելագետ, բանասեր, պատմաբան։
- Գաբրիել Գաբրիելյան (1888-1950), հայ մտավորական։
- Գաբրիել Անո (1889-1968), ֆրանսիացի լեզվաբան-մանկավարժ, ֆուտբոլիստ (1913-1919), Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից՝ օդաչու, մարզական լրագրող (1920-1968)։
- Գաբրիել Մարսել (1889-1973), ֆրանսիացի փիլիսոփա, դրամատուրգ և գրաքննադատ։
- Գաբրիել Հարությունյան (19-րդ դար - 20-րդ դարի սկիզբ), հայ տրեխագործ գյուղացի, նրա կերպարի հիման վրա Ակսել Բակունցը գրել է «Մթնաձոր» պատմվածքը։
- Գաբրիել Գյուրջյան (1892-1987), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)։
- Գաբրիել Լազյան (1893-1959), հայ հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, ՀՅԴ անդամ։
- Գաբրիել Հարությունյան (1894-1953), հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։
- Գաբրիել Հովհաննիսյան (1896-1949), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, երգիչ, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։
- Գաբրիել Խանոյան (1898-1982), հայ լուսանկարիչ։
- Գաբրիել Էլ-Ռեգիստան (1899-1945), հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի հեղինակ (Սերգեյ Միխալկովի հետ, 1943)։
- Գաբրիել Գևրեկյան (1900-1970), հայ ճարտարապետ։
- Գաբրիել Մարգարյան (1901-1956), հայ մանկաբույժ, Բժշկական գիտությունների դոկտոր (1956)։
- Գաբրիել Պերի (1902-1941), ֆրանսիացի կոմունիստական գործիչ, ֆրանսիական Դիմադրության շարժման (Ռեզիստանս) հերոս, հրապարակախոս։
- Գաբրիել Արու (1909-1982), ֆրանսահայ դրամատուրգ, թարգմանիչ։
- Գաբրիել Կամոյան (1910-1960), հայազգի ռազմական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային բանակի հրետանու գեներալ-մայոր (1958)։
- Գաբրիել Ալմոնդ (1911-2002), ամերիկացի քաղաքագետ, տեսական և համեմատական քաղաքագիտության մասնագետ։
- Գաբրիել Արևյան (1914-1968), հայ արձակագիր, լրագրող։
- Գաբրիել Եղիազարով (1916-1988), հայազգի սովետական օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977)։
- Գաբրիել Ակսել (1918-2014), դանիացի ռեժիսոր, Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի դափնեկիր (1987)։
- Գաբրիել Վիտկոպ (1920-2002), ֆրանսիացի գրող։
- Գաբրիել Արկալիյան (1922-2006), հունգարահայ դերասան, Հունգարիայի ժողովրդական արտիստ (2000)։
- Գաբրիել Խաչատրյան (1924-1997), հայ բժիշկ-գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր։
- Գաբրիել Գարսիա Մարկես (1927-2014), կոլումբիացի վիպագիր, սցենարիստ և լրագրող։
- Գաբրիել Սուլթանյան (1929-2020), հայ պատմաբան։
- Գաբրիել Ինջեջիկյան (1930), հայ գիտնական մանկավարժ։
- Գաբրիել Եփրոյան (1930), հայ քանդակագործ։
- Գաբրիել Մոլոյան (1933), հայ հասարակական գործիչ, «Նոր սերունդ» մշակութային միության հիմնադիր։
- Գաբրիել Տիրատուրյան (1947-2015), ռումինահայ արձակագիր, դրամատուրգ
- Գաբրիել Բըրն (1950), իռլանդացի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, «Ոսկե գլոբուս» կինոմրցանակի դափնեկիր։
- Գաբրիել Գյոզալյան (1956), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Արագածոտնի մարզի նախկին մարզպետ (2003-2009, 2016-2017)։
- Գաբրիել Մանուկյան (1957), հայ գեղանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2015)։
- Գաբրիել Գրյուներ (1963-1999), գերմանացի լրագրող։
- Գաբրիել Բատիստուտա (1969), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ։
- Գաբրիել Ղազարյան (1972), հայ հասարակական գործիչ, մարզիչ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար (2014-2016, 2018-2019)։
- Գաբրիել Ման (1972), ամերիկացի դերասան, նախկին ֆոտոմոդել։
- Գաբրիել Հոգան (1973), կանադացի դերասան, Մայքլ Հոգանի որդին։
- Գաբրիել Դել'Օտտո (1973), իտալացի պատկերազարդող։
- Գաբրիել Օբրի (1975), կանադացի մոդել։
- Գաբրիել Բալայան (1977), հայ իրավագետ-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու (2009), դոցենտ։
- Գաբրիել Հայնցե (1978), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ։
- Գաբրիել Գարսիա (1979), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, իսպանական «Լեյդա» ակումբի մարզիչ։
- Գաբրիել Վալենսուելա (1981), կոլումբիացի մոդել, դերասան։
- Գաբրիել Միլիտո (1980), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, «Արգենտինոս Ջունիորս» ակումբի մարզիչ։
- Գաբրիել Բրոջջինի (1982), շվեյցարացի երգիչ, Sinplus փոփ-ռոք դուետի վոկալիստ։
- Գաբրիել Ջուրջու (1982), ռումինացի նախկին ֆուտբոլիստ։
- Գաբրիել Ֆերնանդես Արենաս (1983), իսպանացի նախկին ֆուտբոլիստ,
- Գաբրիել Սարգսյան (1983), հայ շախմատիստ, գրոսմայստեր։
- Գաբրիել Պալետտա (1986), արգենտինական ծագմամբ իտալացի ֆուտբոլիստ, իտալական «Մոնցա» ակումբի պաշտպան։
- Գաբրիել Ագբոնլահոր (1986), անգլիացի նախկին ֆուտբոլիստ։
- Գաբրիել Մերկադո (1987), արգենտինացի ֆուտբոլիստ, բրազիլիական Ինտեր ակումբի պաշտպան։
- Գաբրիել Տոռես (1988), պանամացի ֆուտբոլիստ, մեքսիական «Պումաս» ակումբի հարձակվող։
- Գաբրիել Պաուլիստա (1990), բրազիլիացի ֆուտբոլիստ, «Վալենսիա» ակումբի կիսապաշտպան։
- Գաբրիել Վասկոնսելոս Ֆեռեյրա (1992), բրազիլացի ֆուտբոլիստ, իտալական «Լեչչե» ակումբի դարպասապահ։
- Գաբրիել Բարբոզա (1996), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ինտեր» ակումբի հարձակվող։
- Գաբրիել Ժեսուս (1997), բրազիլացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Սիթի ակումբի հարձակվող։
- Գաբրիել Մարտինելի (2001), բրազիլացի ֆուտբոլիստ, «Արսենալ» ակումբի հարձակվող։
Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան