Գաբրիել Հարությունյան

From Wikipedia, the free encyclopedia

Գաբրիել Գրիգորի Հարությունյան (նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1894[1][2], Վահրավար, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 1, 1953(1953-08-01)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։

Արագ փաստեր Գաբրիել Հարությունյան, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

1919 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1920-1921 թվականներին աշխատել է Իգդիրի և Վաղարշապատի զինվորական լազարեթներում։ 1922 թվականից աշխատել է Երևանում։ 1932-1939 թվականներին եղել է Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1939-1941 թվականներին՝ Երևանի ծննդատան տնօրենի տեղակալ և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1941-1945 թվականներին՝ էվակո-հոսպիտալի վարիչի տեղակալ, 1945-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ (Գիտությունների ակադեմիա) կենսաբանության և բժշկության պատմության բաժանմունքի ավագ գիտաշխատող։

  • Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։

Երկեր

  • Гинекология и акушерство в Армении в древние и средние века. Ереван, Изд-во АН АрмССР, 1974, 254 с.

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.