Գաբրիել Հարությունյան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Գրիգորի Հարությունյան (նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1894[1][2], Վահրավար, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 1, 1953[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։
Ծնվել է | նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2), 1894[1][2] |
---|---|
Ծննդավայր | Վահրավար, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 1, 1953[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան (1919)[1] |
Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ և բժշկության պատմաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1953) |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Պարգևներ |
1919 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1920-1921 թվականներին աշխատել է Իգդիրի և Վաղարշապատի զինվորական լազարեթներում։ 1922 թվականից աշխատել է Երևանում։ 1932-1939 թվականներին եղել է Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1939-1941 թվականներին՝ Երևանի ծննդատան տնօրենի տեղակալ և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, 1941-1945 թվականներին՝ էվակո-հոսպիտալի վարիչի տեղակալ, 1945-1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ (Գիտությունների ակադեմիա) կենսաբանության և բժշկության պատմության բաժանմունքի ավագ գիտաշխատող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.