Remove ads
ավստրիացի գրող և հումանիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Վերֆել (գերմաներեն՝ Franz Werfel, սեպտեմբերի 10, 1890[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] - օգոստոսի 26, 1945[4][2][3][…], Բևերլի Հիլզ, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ավստրիացի գրող և հումանիստ։
Ֆրանց Վերֆել գերմ.՝ Franz Werfel | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1945[4][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ կամ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա, Ավստրիա և ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Մանր բուրժուաների մահը, Մուսա լեռան քառասուն օրը, Բերնադետի երգը և Star of the Unborn? |
Պարգևներ | |
Ամուսին | Ալմա Մալեր |
Համատեղ ապրող | Ալմա Մալեր |
Ֆրանց Վերֆել Վիքիքաղվածքում | |
Franz Werfel Վիքիպահեստում |
Ծնվել է ունևոր հրեական ընտանիքում, սովորել է Ֆրանց Կաֆկայի և Մաքս Բրոդի հետ նույն ուսումնարանում, այնուհետև՝ Լայպցիգի և Համբուրգի համալսարաններում։ 1911 - 1912 թթ. ծառայել է բանակում, բանտարկվել է՝ երկրում տիրող ռազմամոլության դեմ ելույթների համար։ Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղության հիմնադիրներից մեկն է, մոտ էր Կրաուսին և Ռիլկեին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին կազմակերպում է պացիֆիստների ընկերություն Մարտին Բուբերի և Մաքս Շելերի հետ միասին, թեև պատերազմի բռնկումից հետո զորակոչվում է բանակ՝ 1915-1917 թթ. կռվելով արևելյան ճակատում։ 1929 թ. ամուսնանում է Ալմե Մալերի հետ։ 1938 թ. Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից (Անշլյուս) հետո ստիպված է լինում տեղափոխվել Ֆրանսիա (Սանարի-Սյուր-Մեր), այնուհետև՝ 1940 թ. կնոջ և գրող Հենրիխ Մաննի ու նրա ընտանիքի հետ Ֆրանսիայից անցնում է Իսպանիա ու Պարտուգալիա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։ 1941 թ. դառնում է ԱՄՆ քաղաքացի։ Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում։ Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին[7]։
Ավստրիայի հայ համայնքի ջանքերով 1998 թվականին Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է ավստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի հուշարձանը։
Գրականության մեջ առաջին քայլերն արել է որպես բանաստեղծ։ 1910-ական թթ հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածու, որոնք տոգորված են հումանիստական ոգով և պատերազմի դեմ ընդվզմամբ։ Սկզբնական շրջանում գրականության մեջ հարել է էքսպրեսիոնիզմի ուղղությանը, հետագայում հետզհետե անցնում է ռեալիզմի դիրքերի վրա։ 1920-1930-ական թթ. հիմնականում գրում է արձակ ստեղծագործություններ՝ վեպեր և վիպակներ, որոնցից առավել հայտնի են՝ Վերդի (Verdi, 1924), Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), Մուսա լեռան 40 օրը (Die vierzig Tage des Musa Dagh, 1933), Բերնադետի երգը (Das Lied von Bernadette, 1941) և այլն։
«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։ Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։ Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։ Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին[8] և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.