քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Գրիգորի Նորատունկյան (նոյեմբերի 6, 1852[1], Selamsız, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - դեկտեմբեր 1936[1], Էպինե սյուր Սեն[2]), Օսմանյան կայսրության ազգությամբ հայ խոշոր քաղաքական գործիչներից մեկը։ Դիվանագետ։
Գաբրիել Նորատունկյան | |
Կուսակցություն՝ | Միության և Առաջադիմության Կոմիտե |
---|---|
Կրթություն՝ | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց (1869), Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Սուրբ Ժոզեֆի համալսարան (1870) և Կոլեժ դե Ֆրանս |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | նոյեմբերի 6, 1852[1] |
Ծննդավայր | Selamsız, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | դեկտեմբեր 1936[1] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Էպինե սյուր Սեն[2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Գաբրիել Նորատունկյանը ծնվել է 1852 թվականին և մահացել 1936 թվականին։ Նախնական կրթությունը նա ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ Փարիզի Իրավագիտական համալսարանը ավարտելուց հետո, 1875 թվականին վերադառնում է Կ.Պոլիս և արտաքին գործերի նախարար Ռեշիդ փաշայի հանձնարարությամբ՝ քարտուղարի պաշտոնում զբաղվում Արտաքին գործերի նախարարության իրավագիտական գործերի կարգավորման աշխատանքներով։ Կարճ ժամանակահատվածում Գաբրիել Նորատունկյանը ցուցադրում է օրենսգետի և դիվանագետի իր կարողությունները։ Տարբեր ժամանակներում պատասխանատու պաշտոններ է վարել այս գերատեսչությունում և հաջողությամբ լուծել զանազան դժվարին և կնճռոտ խնդիրներ։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, որպես առաջին քարտուղար մասնակցել է ռուս-թուրքական սահմանագիծը որոշող միջազգային հանձնաժողովի աշխատանքներին։ 1883 թ.-ին ստանձնում է Բարձրագույն դռան իրավագետ-խորհրդականի պաշտոնը։ 1908 թ Օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո դարձել է Հանրային կառույցների նախարար և իր պաշտոնավարության ընթացքում իրականացրել օգտաշատ գործունեություն։ Որպես օսմանյան պատվիրակ՝ մասնակցել է Լահեի (Հաագա) միջազգային ժողովին։ Բալկանյան պատերազմի նախօրեին՝ 1912 թ., Գաբրիել Նորատունկյանը ստանձնում է արտաքին գործոց նախարարի պաշտոնը։ Այդ թվականներին օսմանյան պետությունը շատ ծանր իրավիճակում էր։ Նորատունկյանը ցուցաբերել է դիվանագիտական նրբություն և ամեն ջանք գործադրել երկիրը սպառնացող վտանգներից փրկելու համար։ Որպես օրենսգետ՝ միջազգային համբավ է ունեցել։
Ֆրանսերեն լեզվով հրատարակել է օսմանյան տերության սկզբնավորման շրջանից կայսրության՝ օտար պետությունների հետ կնքած միջազգային դաշնագրերի քառահատոր "Recueil d'actes internationaux de l'Empire Ottoman" հավաքածուն։ Կոթողային այս աշխատությունը Գաբրիել Նորատունկյանին ճանաչում է բերել Եվրոպայի գիտական շրջանակներում՝ նրան դարձնելով ֆրանսիական և գերմանական մի շարք գիտական ընկերությունների անդամ։ Պետական բարձր պաշտոնյա, նախարար, ծերակուտական լինելով հանդերձ՝ ունեցել է բեղուն ազգային գործունեություն։ Որպես անդամ կամ ատենապետ՝ աշխատել է ազգային տարբեր մարմիններում։ Վարել է նաև Ազգային ժողովի ատենապետի պաշտոնը։ Լոզանի կոնֆերանսում (1922-1923 թթ.) Պողոս Նուբարի հետ գլխավորել է Ազգային պատվիրակությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.