Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ինտերնացիոնալե Միլան (իտալ.՝ Internazionale Milano Football Club), կամ հակիրճ Ինտեր, իտալական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբներից մեկն է, որը ներկայացնում է Միլան քաղաքը և հանդես է գալիս Սերիա A-ում։ Ինտերի մարզաբազան գտնվում է Լոմբարդիայում։ Թիմի ստեղծման օր է համարվում 1908 թվականի մարտի 9-ը։
Ինտեր | ||||
Ամբողջական անուն | Football Club Internazionale Milano | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | I Nerazzurri (Սև-կապույտներ) La Beneamata Il Biscione | |||
Հիմնադրում | մարտի 9, 1908 | |||
Երկիր | Իտալիա | |||
Մարզադաշտ | Ջուզեպպե Մեացցա | |||
Տարողունակություն | 80,018 | |||
Նախագահ | Սթիվեն Ջան | |||
Մարզիչ | Սիմոնե Ինձագի | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A | |||
2023-24 | 1-րդ | |||
|
Ինտերը տնային հանդիպումները անցկացնում է Ջուզեպպե Մեացցա մարզադաշտում, որն անվանվում է նաև Սան Սիրո։ Միլանի դեմ խաղը իտալացիները անվանում են Դերբի Դելլա Մադոննինա, որը ֆուտբոլային աշխարհի կարևորագույն և հետաքրքիր դերբիներից մեկն է համարվում։ Յուվենտուսի հետ հանդիպումները իտալացիները անվանում են Դերբի դե Իտալիա (Իտալիայի դերբի), Կալչիոպոլիից հետո այդ հանդիպումը դարձել է ամենասկզբունքային հանդիպումներից մեկը Ապենինյան թերակղզում։
Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1908 թվականի մարտի 9-ին Միլանի 43 ֆուտբոլիստների կողմից, նկարիչ Ջորջիո Մուջանիի գլխավորությամբ, ով համարվում է թիմի պատկերանիշի հեղինակը։ Նոր ակումբի ստեղծողները պարզապես դժգոհ էին այն քաղաքականությունից, որ Միլանյան թիմում չէին թողնում լեգեոներների։ Դիսիդենտները, այսպիսով, հեռանալով Միլանից, բախում ունեցան, և դրա հետևանքով իրենք սկսեցին իրենց անվանել «d՝oro in lividi», թարգմանաբար սա նշանակում է «Ոսկե երիտասարդություն կապտուկներով»։ 1910 թվականին Ինտերը առաջին անգամ հաղթեց սկուդետտոն։ Այդ ժամանակ ակումբը մարզում էր թիմի ավագ Վիրջիլիո Ֆոսատտին, ով մահացավ 1918 թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմում։ Մարզական գործունեությունը վերսկսելուց հետո, որը դադարեցվել էր Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, 1920 թ. Ինտերը կրկին հաղթում է Իտալիայի առաջնությունում։ 1922 թ.-ին Ինտերը ավարտեց մրցաշրջանը Սերիա Ա-ի B խմբում և ըստ կանոնակարգի թիմը պետք է լքեր Սերիա A-ն, բայց La Gazzetta dello Sport թերթի գլխավոր խմբագիրը դիմեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի թիմը մնա Իտալիայի առաջնության էլիտայում՝ պատճառաբանելով, որ հակառակ դեպքում կվնասի իտալական ֆուտբոլի զարգացմանը։ Առաջնության մեկնարկից մի քանի շաբաթ առաջ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բավարարեց այդ պահանջը։ 1928 թ.-ին՝ Ֆաշիստական Իտալիայի ժամանակ, ակումբը ստիպված էր վերանվանվել «Ambrosiana» C. C. Milano։ Այդ ժամանակ ակումբի մարզահագուստը ուներ սպիտակ գույն մեջտեղում կարմիր խաչ, որը բնորոշում էր Միլան քաղաքի դրոշը։ 1929 թ.-ին ակումբի նախագահը փոխեց ակումբի անունը A.S. «Ambrosiana», բայց երկրպագուները շարունակում էին անվանել «Ինտերնացիոնալե»։ Այն բանից հետո, երբ կառավարությունը դադարեցրեց ճնշումները ակումբի վրա, ակումբը վերանվանվեց «A.S. Ambrosiania-Inter»։
Թիմն առաջին անգամ իտալական գավաթի հաղթող է ճանաչվել Ջուզեպպե Մեացցայի ղեկավարության տարիներին՝ 1938-39 թվականներին, ում պատվին էլ և անվանվել է միլանյան թիմի մարզադաշտը։ Երկրորդ աշխարհամարտից հետո թիմն ստացավ իր ներկայիս անվանումը՝ Ինտերնացիոնալե։
Պատերազմի ավարտից հետո, 1953 և 1954 թվականներին հաղթելով վեցերորդ և յոթերորդ սկուդետտոները, Ինտերը սկիզբ դրենց ակումբի պատմության Ոսկե տարիներին, որոնք պատմության մեջ հայտնի են որպես Grande Inter, Մեծագույն Ինտեր։ Էլենիո Էռեռոյի գլխավորությամբ թիմը երկու անգամ նվաճում է Եվրոպական ակումբների գավաթը, իրար ետևից՝ 1963-64 և 1964-65 թվականներին, պարտության մատնելով Ռեալ Մադրիդին և Բենֆիկային։ 1960-ական թվականների Ոսկե ժամանակներից հետո Ինտերը 1971 թվականին նվաճում է 11-րդ սկուդետտոն, իսկ 12-րդը՝ 1980 թվականին։ 1978 և 1982 թվականներին Ինտերը տիրանում է Իտալիայի գավաթին։
90-ական թվականներն իտալական ակումբի համար բավականին անհաջող դասավորվեցին։ Չնայած որ ակումբը 3 անգամ կարողացավ նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը, այնուամենայնիվ այս տարիները շատ ցավալի կերպով են հիշվում ակումբի պատմության մեջ։ 1995 թվականին Ինտերի սեփականատեր Մասիմո Մորատտին խոստացավ, որ ակումբը վերելք է ապրելու, և նույն տարում թիմի կազմում հայտնվեցին Ռոնալդոն՝ Բարսելոնայից, Քրիստիան Վիերին և Էռնան Կրեսպոն՝ Լացիոյից։ Բայց նույնիսկ այս փոփոխություններով հանդերձ, ակումբը չի նվաճում և ոչ մի սկուդետտո, փոխարենը՝ նվաճելով ՈւԵՖԱ Գավաթը՝ 1998 թվականին, Լուիջի Սիմոնեի գլխավորությամբ, եզրափակչում հաղթելով Լացիոյին։ 1999-2000 թվականներին Մորատտին լուրջ ձեռքբերումներ կատարեց թիմի կազմում, գնելով նոր խաղացողներ, ինչպիսիք էին Անջելո Պերուցին, Լորան Բլանը, Վլադիմիր Յուգովիչը։ Թիմը պայմանագիր կնքեց հանրահայտ մարզիչ Մարչելո Լիպիի հետ։
2002 թվականին թիմը շատ մոտ էր հասնել սկուդետտոյին, սակայն միայն վերջին խաղում ձեռքից բաց թողեց այն նվաճելու հնարավորությունը։ 2002-2003 թվականներին թիմը գրավեց 2-րդ տեղը առաջնությունում, Չեմպիոնների Լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ ընդհանուր հաշվով զիջեց Միլանին (1։1; 0։0)։ Հաջորդ տարում Մորատտին վաճառում է Կրեսպոին, հեռացնում է ակումբի մարզիչ Հեկտոր Կուպերին։ 2003 թվականին ակումբը գլխավորում է Ալբերտո Զակկերոնին։ Առաջնության մեկնարկում, 8 խաղից 7-ում տանելով հաղթանակ, արդյունքում ակումբը գրավեց միայն 4-րդ տեղը, փաստորեն նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր միայն։ Շուտով Մորատտին հեռացրեց այս մարզչին էլ և ակումբի գլխավոր մարզիչ նշանակվեց Ռոբերտո Մանչինին։ 2003-04 թվականների ձեռքբերումների թվում էին Դեյան Ստանկովիչը և Ադրիանոն։
2005 թվականի հունիսի 15-ին Ինտերը նվաճում է Իտալիայի գավաթը, հաղթանակ տանելով Ռոմայի նկատմամբ 1-0, 2-0 հաշիվներով։ Այնուհետև, օգոստոսի 20-ին նվաճում է նաև Իտալական Սուպերգավաթը, հաղթանակ տանելով Յուվենտուսի նկատմամբ, լրացուցիչ ժամանակում, 1-0 հաշվով։ 2006 թվականի հունիսի 11-ին Ինտերը անընդմեջ երկրորդ անգամ նվաճում է Իտալիայի գավաթը, կրկին հաղթելով Ռոմային ՝ 1-1, 4-1 հաշվով։ 2005-06 մրցաշրջանում Ինտերը հռչակվում է Իտալիայի չեմպիոն ըստ դատավճռի, կապված Յուվենտուսի և Լացիոյի պայմանավորված խաղերի անցկացման հետ, վերջիններս տեղափոխվեցին Սերիա B, իսկ Միլանից, Ֆիորենտինայից, Լացիոյից և Ռեջինայից կրկին նույն պատճառով հանվեցին միավորներ, նրանք սակայն պահպանեցին իրենց տեղը Սերիա A-ում։
2006-07 թվականներին Ինտերը պահպանում է սկուդետտոն հերթական անգամ։ Այս սեզոնը տպավորիչ էր այն փաստով, որ ակումբը 17 անընդմեջ հաղթանակներ տոնեց։ 2007-08 թվականներին Չեմպիոնների Լիգայի 1-8 փուլում զիջելով Լիվերպուլին 1-0, 2-0 հաշիվներով, Մանչինին իր ակումբում մնալու հարցը դարձրեց անիրատեսական։ 2008 թվականին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Ժոզե Մոուրինյոն։ Մարզչի գլխավորման առաջին տարում Ինտերը չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց սկուդետտոն, սակայն Չեմպիոնների Լիգայի 1-8 փուլում զիջեց Մանչեսթեր Յունայթեդին, 0-0, 0-2։ 2009-10 մրցաշրջանում Ինտերը իր պատմության մեջ 18-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց սկուդետտոն։ Այս սեզոնում, 1972 թվականից հետո, առաջին անգամ Ինտերը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ 1-8 եզրափակչում հաղթանակ տանելով Չելսիի նկատմամբ՝ 2-1, 1-0 հաշիվներով, 1/4-ում ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 1-0, 1-0, 1/2-ում՝ Բարսելոնայի նկատմամբ՝ 3-1, 0-1։ Եզրափակչում Ինտերը հաղթանակ տարավ Մյունխենի Բավարիայի նկատմամբ՝ 2-0 հաշվով՝ Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ և նվաճեց իր 3-րդ չեմպիոնների լիգայի գավաթը։ 2010 թվականի հունիսի 10-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Ռաֆայել Բենիտեսը, սակայն վատ ցուցանիշների համար դեկտեմբերի 23-ին պայմանագիրը չեղյալ է համարվում։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ին ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվում Լեոնարդոն, սակայն 2011 թվականի հունիսի 11-ին նա հեռանում է իր պաշտոնից և դառնում ֆրանսիական Պարի Սեն Ժերմեն ակումբի սպորտային գծով տնօրեն։ 2011 թվականի հունիսի 24-ին Ջանպիեռո Գասպերնին նշանակվում է թիմի գլխավոր մարզիչ, սակայն վատ ցուցանիշների համար նա հեռացվում է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին։ Շուտով Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնում է հաստատվում Կլաուդիո Ռանիերին։ Շուտով Կլաուդիո Ռանիերին ել է հեռացվում տնօրինության կողմից, վատ ցուցանիշների և 2012 թվականի մարտի 25-ին Յուվենտուս մարզադաշտում Յուվենտուս ֆուտբոլային ակումբից կրած 2-0 հաշվով պարտության համար։ Կլաուդիո Ռանիերիի փոխարեն նշանակվեց Անդրեա Ստրամաչոնիինն և ի վերջո 2012-13 մրցաշրջանի 11-րդ տուրում որը կայանալու էր 2012 թվականի նոյեմբերի 3-ին նույն Յուվենտուս մարզադաշտում սակայն ի տարբերություն նախորդ խաղի Ինտերը հաղթեց 1-3 հաշվով։
Ակումբի հիմնադրման պահին՝ 1908 թվականին, ակումբի պաշտոնական գույներ ընտրվեցին կապույտն ու սևը, որոնք համապատասխանաբար խորհրդանշում էին գիշերն ու կապույտ երկինքը։ Ակումբի վերանվանվան ժամանակ՝ 1928 թվականին, գույները փոխվեցին, դառնալով կարմիրն ու սպիտակը։ Երկրորդ Աշխարհամարտից հետո Ինտերը վերադարձավ իր կապույտ և սև գույներին, կրկին ստանալով իր պատմականորեն ձևավորված անվանումներից մեկը՝ nerazzurri (սև - կապույտներ)։
Համաձայն մեկ այլ պատմության, այս գույների ընտրությունը կապվում է այն փաստի հետ, թե հեռանալով Միլանից և նոր ակումբ ստեղծելով, մեկ անգամ հանդիպելով նախկին թիմի խաղացողներին՝ վիճաբանություն է տեղի ունենում նրանց միջև և նրանք որոշում են իրենց կոչել «կապույտներ»՝ վերցնելով նաև միլանյան սև գույնը։ Ինտերի մեկ այլ անվանում՝ «օձեր», նրանց տրվել է այն առումով, որ միլանցիների համար օձը շատ կարևոր պաշտամունքային գործոն է ներկայացվել։
Մարզադաշտը ներսից | |
Տեսակ | ֆուտբոլային ակումբ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Ջուզեպպե Մեացցայի անվան Սան Սիրո մարզադաշտ |
Երկիր | Իտալիա |
Հիմնադրված | 1925 |
Անվանված է | internationality? |
Կառուցված | 1925 |
Բացված | 1926, սեպտեմբերի 19 |
Կառուցման գին | ₤5,000,000 (1926), ₤5,100,000 (1939), $60,000,000 (1989) |
Սեփականատեր | Oaktree Capital Management? |
Տարողություն | 80 074 |
Տնային թիմ | Ինտեր Միլան, Միլան ՖԱ |
Դաշտի չափսեր | 105x68 մ |
Կայք | inter.it(իտալ.)(անգլ.)(իսպ.)(ինդ.)(ճապոներեն)(չին.) |
Stadio San Siro Վիքիպահեստում |
Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ (իտալերեն՝ Stadio Giuseppe Meazza) հայտնի նաև Սան Սիրո անվանմամբ (իտալերեն՝ San Siro), մարզադաշտ է Միլան քաղաքում։ Համարվում է իտալական երկու գրանդ ակումբների՝ Ինտերի և Միլանի տան մարզադաշտը։ Մարզադաշտը անվանված է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպե Մեացայի անվամբ։
1947 թվականին, երբ պարզ դարձավ, որ Ինտերի «Արենա» մարզադաշտը շատ ավելի անհարմար է ակումբի խաղերն անցկացնելու համար, միլանյան երկու ակումբները որոշեցին միևնույն մարզադաշտն ունենալ։ Այս ամենի համար, սակայն, անհրաժեշտ էր ընդարձակել Սան Սիրո մարզադաշտի կարողությունները։ Մարզադաշտը վերաբացվեց 1955 թվականին։ Այժմ այն տեղավորում է 82 000 հանդիսատեսի։
1979 թվականին մարզադաշտը վերանվանվեց Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ, ի պատիվ հանրահռչակ ֆուտբոլիստի։
Ինտերը ունեցել է երկու գլխավոր հակամարտություն։
Առաջինը Միլանյան դերբին է, որտեղ խաղում են Միլանի դեմ։ Այդ պատմությունը սկսվել է 1908 թվականին, երբ ստեղծվեց «Ինտերը»։ Իտալացիները դերբին կոչում են Derby della Madonnina։
Երկրորդը Իտալիայի դերբին է, որտեղ միլանցիները հանդիպում են Թուրինի Յուվենտուսի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտերնացիոնալե» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.