Գաբրիել Բոննո դը Մաբլի
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Բոննո դը Մաբլի (ֆր.՝ Gabriel Bonnot de Mably, մարտի 14, 1709[1][2][3][…], Գրենոբլ - ապրիլի 2, 1785[1], Փարիզ), ֆրանսիացի ուտոպիստ փիլիսոփա, պատմաբան։
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1709[1][2][3][…] Գրենոբլ |
Մահացել է | ապրիլի 2, 1785[1] (76 տարեկան) Փարիզ |
Գերեզման | Սուրբ Ռոխի եկեղեցի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող և պատմաբան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][4] |
Gabriel Bonnot de Mably Վիքիպահեստում |
Էտիեն Բոննո դը Կոնդիլյակի եղբայրը։
Սովորել է ճիզվիտական կոլեջում և սեմինարիայում, այնուհետև հրաժարվել է հոգևոր ծառայությունից, 1742 թվականից զբաղվել դիվանագիտական, 1746 թվականից՝ գիտական գործունեությամբ։ Մաբլիի հայացքների հիմքում ընկած էին հասարակական դաշինքի և բնական իրավունքի տեսությունները։ Նա գանում է, որ մարդկանց թշնամությունը ոչ թե բնական վիճակի, այլ հետագայում առաջացած մասնավոր սեփականության և անհավասարության հետևանք է (այսպիսով նա հակադրվել է Թ. Հոբսին և ֆիզիոկրաաներին)։ Ըստ Մաբլիի, մարդկանց սոցիալական միասնության ձգտման հիմքը հավասարության ձգտումն է («սոցիալական սերը»)։ Բանականությունը չի կարող իշխել մարդկանց զգացումներին (այդ «կատաղի հրեշին»), և նրանք չեն կարող վերադառնալ բնական վիճակի։ Հետևաբար, կոմունիստական իդեալի հաստատումը անհնար է, և նա քարոզում էր ճըգնավորական կոմունիզմ՝ գույքային անհավասարության նվազեցում, պահանջմունքների սահմանափակում, ճոխությունների կանխում։ Մաբլի գտնում էր, որ ժողովուրդը գերագույն իշխանության կրողն է, որ նա հեղափոխության իրավունք ունի, հատկապես, եթե այն ուղղված է բռնության դեմ։ Սակայն հեղափոխությունը, ըստ Մաբլի, միայն մասնակի, սահմանափակ լուծման միջոց է։ Չնայած աշխարհայացքային սահմանափակությանը, Մաբլի գաղափարները մեծ լիցք են հաղորդել Ֆրանսիական հեղափոխության ձախ ուժերին։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.