![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Manuscript_arm_5-6AD.jpg/640px-Manuscript_arm_5-6AD.jpg&w=640&q=50)
Հայերեն
հնդեվրոպական լեզու / From Wikipedia, the free encyclopedia
Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։
![]() Հայերեն V-VI դարերի ձեռագիր մագաղաթ | |
Տեսակ | կենդանի լեզու և բնական լեզու |
Ենթադաս | հնդեվրոպական լեզուներ[1] |
Երկրներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կարգավիճակ | ![]() ![]() ![]() |
Խոսողների քանակ | 6 700 000 ± 100 000 մարդ (21-րդ դար)[3] |
Վերահսկող կազմակերպություն | Լեզվի կոմիտե |
Լեզվակիրների թիվը | 6,3 միլիոն[4] |
Դասակարգում | Հնդեվրոպական ընտանիք |
Գրերի համակարգ | Հայերենի այբուբեն |
IETF | hy |
ԳՕՍՏ 7.75–97 | арм 055 |
ISO 639-1 | hy |
ISO 639-2 | arm և hye |
ISO 639-3 | hye |
Վիքիքաղվածք | Հայերեն |
![]() |
Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։
Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։
Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։
Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։ Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։
Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։
Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։