Պատմական Հայաստան
From Wikipedia, the free encyclopedia
Պատմական Հայաստան կամ պարզապես Հայաստան, պատմաաշխարհագրական տարածաշրջան Առաջավոր Ասիայի հյուսիսային հատվածում, որն ընդգրկում է Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը[1][2][3]։ Պատմական Հայաստանը հանդիսանում է հայ ժողովրդի ձևավորման և բնակեցման վայրը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Map_of_Historical_Armenia_by_Britannica_1994.jpg/320px-Map_of_Historical_Armenia_by_Britannica_1994.jpg)
Համաձայն բազմաթիվ գնահատականների, Պատմական Հայաստանը զբաղեցնում է 290 000[3]/300 000[1], 360 000 կմ²[4] և մինչև 400 000 կմ²-ից 520 000 կմ² տարածք[5][6][7][8][9][10][11]Պատմական հանգամանքների պատճառով, տարածաշրջանը բաժանված է Արևմտյան (երբեմն անվանում է՝ Բյուզանդական, Թուրքական) և Արևելյան (Պարսկական, Անդրկովկասյան, Ռուսական) մասերի։ Հայաստանի ողջ պատմության ընթացքում տարածաշրջանը մեծ թվով պետությունների կազմի մեջ է մտել և ամբողջությամբ եղել է միայն մեկ պետության կազմում շատ կարճ ժամանակի ընթացքում[4]։
Ընդհանուր առմամբ, ողջ Պատմական Հայաստանի (և Արևմտյան, և Արևելյան) սահմանները համընկանում են երեք պատմական պետության ընդհանրական սահմանների և տարածքի հետ՝ Մեծ Հայքի[12], Փոքր Հայքի[13] և Կիլիկիայի հայկական թագավորության[14]։