Հայդարաբադ (քաղաք, Հնդկաստան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայդարաբադ կամ Հայդերաբադ (ուրդու՝ حیدر آباد, անգլ.՝ Hyderabad, Հայդար-առյուծ), քաղաք հարավային Հնդկաստանում։ 1956 թվականից Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաքը, իսկ 2014 թվականից նաև Հնդկաստանի Թելանգանա 29-րդ նահանգի վարչական կենտրոն (նախկինում Թելանգանան Անդհրա-Պրադեշի մի մասն էր)[6]։
Բնակավայր | ||
---|---|---|
Հայդարաբադ | ||
տելուգու՝ హైదరాబాద్ ուրդու՝ حیدر آباد | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Հայդարաբադ | |
Հիմնադրված է | 1592[1] թ. | |
Մակերես | 650 կմ² | |
ԲԾՄ | 505±1 մետր | |
Պաշտոնական լեզու | տելուգու[2], Ուրդու[3] և անգլերեն | |
Բնակչություն | ▼9 305 000 մարդ (2016)[4] | |
Ժամային գոտի | UTC+5:30[5] | |
Հեռախոսային կոդ | 040 | |
Փոստային դասիչ | 500001 | |
Ավտոմոբիլային կոդ | AP09, AP10, AP11, AP12, AP13, AP28 և AP29 | |
Պաշտոնական կայք | ghmc.gov.in | |
| ||
Հայդարաբադը Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ առավել երիտասարդ քաղաք է (XVI-XVII դարեր)։ Գտնվում է Մուսի գետի ափին (անգլ.՝ Musi River): Բնակչությունը կազմում է 3,69 մլն մարդ (2001 թվականի մարդահամարի համաձայն, ագլոմերացիաներում` շուրջ 6 մլն մարդ), բնակչության խտությունը 16 990 մարդ/կմ², մակերեսը` 650 կմ²։
Քաղաքը հիմնադրվել է XVI-XVII դարերի սահմանագծին որպես Գոլկոնդի սութլանության մայրաքաղաք։ 1724-1956 թվականներին Հայդարաբադը եղել է Հայդարաբադի իշխանության մայրաքաղաք և նիզամների նստավայր։ 1956 թվականից եղել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի մայրաքաղաքը։ Քաղաքը կառուցվել է մոնղոլական տիրակալների կողմից. բազմաթիվ գեղեցիկ պալատներ, մզկիթներ, դամբարաններ և բնակելի տներ վկայում են այդ մասին։ Հայդարաբադը Հնդկաստանի մյուս քաղաքների համեմատ ավելի երիտասարդ քաղաք է։ Կառուցվել է 400 տարի առաջ Քուտբ շահերի մուսուլմանական դինաստիայի հինգերորդ սուլթան Մուհամմեդ Քուլիի (1565-1612) օրոք։ Քաղաքը կրում է արդարամիտ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի անունը, որը հայտնի է եղել Հայդար մականվամբ (առյուծ)։ Հայդարաբադը երբեմն անվանում են նաև «մարգարտյա քաղաք», քանի որ երկար տարիներ շարունակ այն հանդիսանում է տարբեր տեսակի մարգարիտներ գնելու վայր։
Հայդարաբադի իշխանությունը իսլամ դավանող նիզամի` Բահմանի սուլթանության գլխավորությամբ ձևավորվել է մինչև Մեծ Մողոլների կայսրության փլուզումը, 1724 թվականին։ Պատմա-մշակութային իմաստով իրավահաջորդն է Գոլկոնդի սուլթանության (1518-1687)[7]։
1798 թվականին Բրիտանական Օստ-Հնդկական ընկերությունը նիզամին ստիպեց, որ ստորագրի «սուբսիդային համաձայնագիր»[8][9], որով Հայդարաբադի իշխանությունը զրկվում էր արտաքին քաղաքականություն վարելու և ինքնապաշտպանության հնարավորությունից։ Բրիտանական իշխանության տակ գտնվելու ընթացքում Հայդարաբադը և Բերարը մի քանի վարչա-տարածքային փոփոխությունների են ենթարկվել։
1857 թվականի սիպայների ապստամբության ժամանակ Հայդարաբադը ապստամբներին չաջակցեց։ Այդ պատճառով քաղաքի իշխանությունը Բրիտանիայի կողմից ստացավ «հավատարիմ դաշնակից» պաշտոնական կարգավիճակ։
1947 թվականի օգոստոսի 15 -ին Բրիտանական պառլամենտն ընդունեց Հնդկաստանի անկախության և Բրիտանական Հնդկաստանը Հնդկական Միության (Union of India) և Պակիստանի դոմինիոնի բաժանելու մասին ակտ։ 1948 թվականին Հայդարաբադի իշխանությունը մտավ Հնդկական Միության կազմի մեջ։ 1950 թվականի հունվարի 26-ին առաջին սահմանադրության ընդունումով Հնդկական միությունը դարձավ Հնդկաստանի Հանրապետություն։
1956 թվականին Հնդկաստանն իրականացրել է իր ժամանակակից պատմության խոշորագույն ռեֆորմը` Նահանգների վերակազմավորման ակտը, որով գործնականում լիովին փոխվել է վարչա-տարածքային բաժանումը[10]։ Նահանգների վերակազմավորման հանձնաժողովի խորհրդով Հայդարաբադ նահանգը պետք է պահպանվեր որպես վարչական միավոր։ Սակայն նոյեմբերի 1-ին փոխվստահության համաձայնության արդյունքում Անդհրա նահանգը միացվեց թելուգախոս Հայդարաբադ նահանգի հետ և ձևավորվեց Անդհրա Պրադեշ նահանգը։ Նոր նահանգի մայրաքաղաքը դարձավ Հայդարաբադ քաղաքը։ Մարաթհալեզու հատվածը միացվեց Բոմբեյի նահանգին, կաննադախոս հատվածը` Մայսուր նահանգին[11]։
2014 թվականի փետրվարի 14-ին Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Անդհրա-Պրադեշ նահանգից 10 օկրուգներ առանձնացնելու և նոր նահանգ ստեղծելու օրինագիծը[12]։ Օրինագիծը բուռն քննարկումների առարկա էր դարձել։ Խորհրդարանի երեք ընդդիմադիր անդամներ բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխվեցին[13]։ Ի նշան օրինագծի դեմ բողոքի` 2014 թվականի փետրվարի 19-ին հրաժարական տվեց Անդրհրա Պրադեշ նահանգի վարչապետ Կիրան Կումար Ռեդին (Nallari Kiran Kumar Reddy)[14]։ 2014 թվականի հունիսի 2-ին Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջիի հաստատումից հետո օրենքն ուժի մեջ մտավ. Թելանգանա նահանգը դարձավ Հնդկաստանի 29-րդ նահանգը, Հայդարաբադ մայրաքաղաքով[15]։
Ներկայումս Հայդարաբադը հանդիսանում է Հնդկաստանի երկու նահանգների` Անդհրա Պրադեշ և Թելանգանա մայրաքաղաք[16]։
Նահանգի բաժանման ընդդիմադիրները դժգոհում են, քանի որ Հայդարբադը, որտեղ տեղակայված են խոշոր տեխնոլոգիական և դեղագործական գլխամասային ընկերությունները, առնվազն 10 տարի լինելու է Անդհրա Պրադեշի և Թելանգանայի մայրաքաղաքը միաժամանակ։ Նրանք կարծում են, որ երկու նահանգների բաժանման հետևանքով այդ տարածքում բնակվող թելուգախոս ժողովուրդը կպառակտվի[6]։
Հայդարաբադի 650 կմ ² կազմող Մեծ մունիցիպալ կորպորացիայի բնակչությունը կազմում է 6.809.970 մարդ, դարձնելով այն մեծությամբ չորրորդը Հնդկաստանում[17]։ Քաղաքային ագլոմերացիայի ողջ բնակչությունը կազմում է 7,749,334 մարդ։ Քաղաքի բնակչությունը, ըստ 2001 թվականի մարդահամարի կազմել է 3.637.483 մարդ։ Քաղաքի գենդերային կազմը ըստ 2011 թվականի տվյալների կազմում է 945 կին և 1000 տղամարդ[18]։ Բնակչության զգալի մասն ապրում է ետնախորշերում։
Հայդարաբադում գիտության մակարդակը կազմում է բնակչության 82,96% (85.96% տղամարդիկ և 74.04% կանայք)։ Ետնախորշերի բնակչության գրագիտության մակարդակը, հավանաբար, շատ ավելի ցածր է։ Մեծ Հայդերաբադի բնակչության խտությունը կազմում է շուրջ 21 048 մարդ/կմ²[19]։
Քաղաքի բնակիչների կրոնական կազմը բազմազան է.
Հայդարաբադում ամենատարածված լեզուներն են թելուգուն, ուրդուն և անգլերենը։ Բնակչության մի մասը խոսում է նաև հինդի, բենգալերեն, թամիլերեն, մարաթհի և այլ լեզուներով։
Հայդարաբադին բնորոշ է սավաննաների արևադարձային կլիման։ Տեղումների մեծ մասը լինում է անձրևոտ սեզոնի ընթացքում` հունիսից - սեպտեմբեր։ Իսկ Հայդարաբադի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1966 թվականի հունիսի 2-ին և կազմել է 45.5 °C։ Նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1946 թվականի հունվարի 8-ին և կազմել է 8 °C։ 24 ժամերի ընթացքում տեղումների ամենաբարձր մակարդակն արձանագրվել 2000 թվականի օգոստոսի 24-ին և կազմել է 241.5 մմ։
Հայդարաբադը Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի կարևորագույն կենտրոններից մեկն է։ Զարգացած են թեթև (տեքստիլ և կաշվե), սննդի, ապակու, թղթի, ծխախոտի, և դեղագործական արդյունաբերությունը, մեքենաշինությունը (հիմնականում երկաթուղային, ինչպես նաև հաստոցաշինությունը և ծանր էլեկտրական սարքավորումների արտադրությունը)։ Զարգացած են արհեստները, ձեռքի աշխատանքը (գեղարվեստական ապրանքների, կենցաղային իրերի պատրաստումը)։ Հայդարաբադը համակարգչային արդյունաբերության կենտրոն է և մրցակցում է Բանդալորի հետ բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաք տիտղոսի համար։ Հայդարաբադը նաև Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի գիտահետազոտական և նախագծային կազմակերպությունների կենտրոններից մեկն է։
Քաղաքում տեղակայված են Հանքարդյունաբերության զարգացման ազգային ընկերությունը, Հայդարաբադի պետական բանկը և Կյանքի գարուն հիվանդանոցներ ընկերությունը։
Հայդարաբադի Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայանը քաղաքի կենտրոնից 22 կմ հեռավորության վրա է գտնվում, Շամշաբադ արվարձանում։ Սա Հնդկաստանի վեց օդանավակայաններից ամենածանրաբեռնված և ամենաերկար թռիչքուղի ունեցող օդանավակայանն է[20]։
Հայդարաբադի օդանավակայանը 2010 թվականին Skytrax մասնավոր խորհրդատվական ընկերության կողմից ճանաչվել է սպասարկման որակով աշխարհում լավագույններից հինգերորդը` Սեուլի (Հարավային Կորեա), Սինգապուրի, Հոնկոնգի և Պեկինի օդանավակայաններից հետո[21][22]։ Օդանավակայանն իրականացնում է չվերթներ դեպի Բանդալոր, Չեննայ, Դելի, Ահմադաբադ, Մումբայ, Պունա, Դուբայ, Աբու Դաբի, Կալկաթա, Ջայպուր, Լաքհնաու, Կոչի, Մասկատ, Սինգապուր, Վարանասի, Բանգկոկ և այլ քաղաքներ։ Օդանավակայանը քաղաքի հետ կապվում է երեք գլխավոր ուղղություններով։
1870 թվականին Հայդարաբադն առաջին անգամ միացել է Հնդկաստանի երկաթուղային ցանցին[23]։ Հայդարաբադի երկաթուղային խոշորագույն կայարանը կոչվում է Սեկունդարաբադ։ Այստեղ գտնվում է Հնդկական երկաթգծերի հարավ-կենտրոնական գոտու գլխամասային գրասենյակը։ Քաղաքի սահմաններում գործող այլ խոշոր կայարաններից են Հայդարաբադ-Դեկանը, Կաչիգուդան և Բեգումետը[24]։
Քաղաքում կառուցվում է մետրոպոլիտեն, որի առաջին փուլը պլանավորվում է բացել 2017 թվականին։ Այն լինելու է երեք ուղղություններով և 71 կմ երկարությամբ։
Հայդարաբադով անցնում են ազգային ավտոմայրուղիները` NH-7, NH-9 և NH-202։ Քաղաքում գործող հասարակական տրանսպորտից ամենատարածվածը ավտոբուսն է, որի միջոցով իրար են կապվում Հայդարաբադի առանձին հատվածները։
Հնդկաստանի երեք խոշոր կինոարդյունաբերողներից մեկը գտնվում է Հայդարաբադում` Թոլլիվուդ (թելուգու լեզվով կինեմատոգրաֆ)[25][26]։ Քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում թելուգու կինեմատոգրաֆի Ռամոջի խոշորագույն կինոստուդիան, որը գինեսի ռեկորդների գրքի մեջ գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ կինոստուդիա[27]։ Ամեն տարի Ռամոջի են այցելում միլիոնից ավելի զբոսաշջիկ[28]։
Հայդարաբադում է գտնվում աշխարհի ամենամեծ IMAX 3D էկրանով կինոթատրոնը[29]։
Հայդարաբադ քաղաքը հայտնի է.
Գոլկոնդի ֆորտը, որը գտնվում է բարձր բլրի գագաթին, հայտնի է ջրամղման յուրահատուկ համակարգով և լուսային շոուով, որը տեղի է ունենում ամեն երեկո (անգլերեն մեկնաբանություններով)։ Ֆորտից ոչ հեռու գտնվում են Կուտբշահ դինաստիայի (Քութբ շահեր) սուլթանների դամբարանները, ովքեր իշխել են Գոլկոնդում գրեթե 170 տարի շարունակ։ Սա բավականին բարդ շենքային համալիր է` կլոր գմբեթներով և նուրբ ճարտարապետությամբ։ Ճակատագրի հեգնանքով, դամբարաններից ամենահամեստը պատկանում է դինաստիայի հիմնադրին` Սուլթան Կուտուբ ուլ Մուլքին, ով ինքն է նախագծել և կառուցել այն իր համար իր կենդանության օրոք։ Համալիրի յուրահատկությունը նրանում է, որ այնտեղ համադրված են հնդկական, պարսկական, պատանական[30] ձևերը հնդպարսկական ճարտարապետական ոճերի հետ[31]։
Հայդարաբադի հիմնական տեսարժանությունների թվին են պատկանում նաև.
Հայդարաբադի թանգարաններից են.
Քաղաքն ունի մեծաքանակ պարկեր.
Հայդարաբադում գործում են 11 համալսարաններ, որոնցից 3-ը կենտրոնական համալսարաններ են, 2-ը "Deemed University" դասի համալսարաններ (Հնդկաստանում այդպես են անվանում այն համալսարանը, որը չունի իրեն առնթեր քոլեջներ և այլ ենթադաս կրթական հաստատություններ, ինչպես նաև օժտված չէ իր շրջանավարտներին սեփական կրթական աստիճաններ հատկացնելու իրավասություններով) և 6-ը նահանգային համալսարաններ[26]։
Առաջատար համալսարան է համարվում Օսմանյան համալսարան, որը դասվում է Հնդկաստանի բարձրագույն ուսումնական հնագույն յոթ հաստատությունների թվին և իր մեջներառում է 10 ֆակուլտետներ, 52 ամբիոններ և 500 քոլեջներ և կամպուսներ։ Այստեղ հասանելի են բոլոր տեսակի և մակարդակի կրթական աստիճանները` մասնագետի դիպշոմից մինչև հետդոկտորանտուրա[26][41]։
Հայդարաբադն ունի նաև 26 խոշոր ինստիտուտներ։
Հայդարաբադում ծնված հայտնի մարդկանցից են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.