From Wikipedia, the free encyclopedia
Մարգարիտը փափկամարմինների (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, անկանոն, կլորավուն գոյացում է։ Իր արտաքին գրավիչ տեսքի և հայթայթման (որսի) դժվարության պատճառով դարեր շարունակ դասվում է թանկարժեք քարերի շարքին և օգտագործվում է զարդերի պատրաստման մեջ։ Այն անհրաժեշտ է պահել բաց տարածությունում՝ արևի տակ։ Մարգարիտ բառ փոխաբերական իմաստ՝ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի բան։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Մարգարիտ | |
---|---|
Շերտի գույն | rainbow colours? |
Ենթակատեգորիա | animal product?[1], organic gem? և spherical body? |
Մարգարտի չափսերը ևս տարբերվում են. հանդիպում են ասեղագլխի չափսից մինչև աղավնու ձվի չափս ունեցող մարգարիտներ։ Մինչ այժմ գտնված 450 կարատ մեծությամբ ամենամեծ մարգարիտը պահվում է Լոնդոնի Երկրաբանական թանգարանում։ Հենց անգլիական արքայական թագն են զարդարում նաև ամենահայտնի սև մարգարիտները(չաշխատող հղում) ։
Մարգարիտը կարող է լինել սպիտակ, դեղնավուն, կրեմագույն, արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն կամ երկնագույն։ Իսկ ըստ ձևի այն կարող է լինել՝ կանոնավոր, գնդաձև, կիսագնդաձև, երկարավուն, արցունքաձև, ինչպես նաև՝ «պարագոն»՝ ունենալով օրինակ գորտի կամ ձիու գլուխ հիշեցնող ձև։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական մարգարիտներին։
Միմյանցից կարելի է տարբերել անգամ ամենապարզ մեթոդով, օրինակ՝ մարգարտահատիկն ատամներով սեղմելով, կամ պինդ մակերեսին հարվածելով։ Բնական մարգարիտը՝ իր հարաբերական փափկությամբ հանդերձ տվյալ դեպքերում ամբողջական կմնա, իսկ արհեստականը ամենայն հավանականությամբ կփխլվի և կփշրվի։ Սակայն, պետք է նշել, որ արհեստական մարգարտի ստեղծումը բնականի որսումից ոչ պակաս բարդ գործ է։
Արհեստական մարգարիտ շատ դժվար է «աճեցվում». 1000 խեցիներից կեսը, որոնցում տեղադրվում է օտար մարմին, մահանում են՝ չդիմանալով այդ ներխուժմանը։ Եվս 20 տոկոսը մահանում է այն երկու տարիների ընթացքում, երբ տեղի է ունենում մարգարտի աճը։ Իսկ երբեմն տեղի է ունենում գաղտակուր խեցիների զանգվածային մահ. այդպիսի մի զարմանալի դեպք տարիներ առաջ գրանցվել է Ճապոնիայում. այնտեղ վախճանվեց մարգարիտ աճեցնող ամենահայտնի ընկերություններից մեկի տերը, իսկ կես տարի չանցած մահացան նաև ընկերության բոլոր՝ 100 հազար խեցիները։ Ինչևէ, մեր օրերում մարգարտի՝ նորաձևության ասպարեզում չափազանց կարևոր տարր դառնալու պայմաններում անասելի կարևորվում է արհեստական մարգարիտը, որն իր ձևով, փայլով և նույնիսկ գնով չի զիջում բնական մարգարտին, որի 7-8 մմ տրամագծով մեկ հատիկը գնահատվում է մի քանի հազար եվրո։ Ավելին, ճապոնական, երբեմն նաև ավստրալիական ընկերությունների կողմից ստեղծված արհեստական մարգարիտները կազմում են ողջ աշխարհում սպառվող մարգարիտների վաճառքի ծավալի 90 տոկոսը։ Եվ այսօր երկրագունդը համակած մարգարտամոլության պայմաններում այնքան էլ չի կարևորվում դրա ծագումը. չէ որ, ի վերջո, ինչպես մարգարիտների վաճառքով զբաղվող Golary ընկերության նախագահն է ասում «Աճեցված մարգարիտը բնականից տարբերվում է այնքանով, որքանով այգում աճեցված ծաղիկը դաշտայինից»։ Ի դեպ, միայն Golary–ում տարեկան աճեցվում է մոտ 400 կիլոգրամ մարգարիտ, որից միայն հատընտիր մարգարիտներն են օգտագործվում ոսկերչական գլուխգործոցներ ստեղծելու համար։ Առաջին արհեստական մարգարիտները, որ «աճեցրել» էին ճապոնացիները, վաճառքի հանվեցին 20-րդ դարի սկզբին։
Բարձրաշխարհիկ տիկին Փեգի Հոփքինս Ջոնսը, ստիպելով իր ամուսնուն երեք հարյուր հազար դոլար ծախսել ոչ թե հերթական զբոսանավի, այլ իր քմահաճույքի՝ երեք մետրանոց մարգարտաշարի վրա, սիրում էր կրկնել՝ «Զբոսանավերից երբեմն սիրտս խառնում է, մարգարիտներից՝ երբեք»։ Մարգարիտն էր հենց, որ շատ չանցած դարձավ Կոկո Շանելի պաշտամունքի առարկան, դարի կեսերից այն դարձավ «բարձր ոճի մարմնացում» համարվող Ժակլին Քենեդիի զարդատուփի ամենակարևոր պարագան։ Մարգարտային վերջին բումը տեղի ունեցավ անցյալ դարի 90-ականներին. այդ ժամանակ գրեթե ոչինչ հնարավոր չէր պատկերացնել առանց մարգարտի։ Մադոննան իր «Like a Virgin» տեսահոլովակում հայտնվեց մարգարտյա ապարանջանով։ 21-րդ դարում մարգարիտը սեքս-խորհրդանիշ դարձրեց Սքառլեթ Յոհանսոնին՝ «Մարգարտյա ականջօղով աղջիկը» ֆիլմի դերակատարուհուն, իսկ Myla-ն իր հաճախորդներին առաջարկեց մարգարիտներով զարդարված էրոտիկ մատանիներ, չնայած, ընդհանրապես, մարգարտի պարունակած «էրոտիկ խորհուրդն» ավելի հին պատմություն ունի։ Սակայն այսօր ականջը գարդարող արցունքանման մարգարտահատիկ-ականջօղը ոչ միայն էլեգանտություն է հաղորդում այն կրողին կամ խոսում նրա բնածին նուրբ ճաշակի մասին, այլև շատ դիզայներների կողմից օգտագործվում է իբրև միջոց, որ լավագույնս ընդգծում է կանացի զգայականությունը։ Չնայած ոմանք կարծում են, որ մարգարիտը միշտ էլ օգտագործվել է որոշակի «էրոտիկ կոնտեքստով», տեսակետ, որի կողմնակիցները վկայակոչում են հենց մարգարտի ծագումը՝ ինչ-որ մարմինների հետ ունեցած «ինտիմ փոխհարաբերությունների» արդյունքում ստեղծվելը։ Հայտնի է նաև, որ դեռևս Հին Եգիպտոսում և Չինաստանում այն օգտագործում էին իբրև կոսմետիկական միջոց և ենթադրում էին, որ մարգարիտը կարող է ուժգնացնել հակառակ սեռի հրապուրանքն այն կրողի հանդեպ։ Իսկ տիբեթցի ճգնավորներն, ըստ ավանդության, ունեին այնպիսի «հմայության մարգարիտներ», որոնք ավելացնում էին «սիրային ախորժակը» այնպես, որ դրանց գայթակղությանը չէր կարող դիմակայել և ոչ ոք։ Ավելին, կարծիք կա անգամ, որ մարգարիտը, բառի բուն իմաստով, ապրում է իր տիրոջ կյանքով՝ փայլում է նրա առողջությամբ և գունատվում՝ տկարության դեպքում։
Ընդհանրապես լինելով ամենահարգի զարդի վերածված կենդանի էակ, մարգարիտն իր մեջ պարունակում է օրգանական նյութ, որը ժամանակի ընթացքում չորանում է ու փտում՝ սահմանելով մարգարտի կյանքի տևողությունը, մի ժամանակահատված, որի ընթացքում մարգարիտն աստիճանաբար «սփրթնում» է, շերտավորվում և քայքայվում։ Սակայն ճիշտ խնամքի դեպքում դրանց կյանքը կարելի է երկարաձգել մինչև 200 տարի։ Դա իրականացնելու համար նախ պետք է այն անընդհատ կրել։ Չի կարելի մարգարիտը պահել շատ խոնավ և չոր վայրերում, ինչպես նաև երկար թողնել արևի տակ։ Իսկ եթե մարգարիտը սփրթնել է, ապա պետք է այն լվանալ աղաջրով և մշակել ածխաթթվի կալցիումական աղով, ապա՝ եթերով։ Կարելի է նաև լվանալ թույլ օճառաջրով և փայլեցնել աղաթթվում թրջած լաթով կամ խցանածառի փոշով։ Մարգարտի երկարակեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում նաև մարգարտյա զարդերը լողանալուց առաջ հանել, հնարավորինս խուսափել դրանց և օծանելիքի, յուղերի, սոսնձի շփումից։ Բացի այդ մարգարտաշարը կազմելիս խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մարգարտահատիկն անցկացնելուց հետո քարկապ գցել թելը և միայն հետո անցկացնել երկրորդը։ Եվ այդպես շարունակ։ Դա կկանխի մարգարտահատիկների՝ միմյանց համար որոշակիորեն վնասակար անմիջական շփումը, իսկ թելը, որի վրա հավաքված են մարգարիտները, պետք է փոխել 2-3 տարին մեկ։
Իսկ ինչ վերաբերում է մարգարտի արժեքին, ապա դրա գինն աճում է տրամագծի յուրաքանչյուր միլիմետրի հետ։ Բացի չափսերից, գնի վրա ազդում են նաև մարգարտի վրա հանդիպող բծերն ու անհարթությունները, փայլը, գույնը։ Իսկ սրանք հանգամանքներ են, որոնք նախ և առաջ պայմանավորված են մարդկային համբերությամբ, քանի որ կապված են այն բանի հետ, թե որքան ժամանակ է մարգարիտն աճեցվել․ որքան երկար է մարգարտի աճման պրոցեսը, այնքան ավելի արտասովոր և խորհրդավոր է նրա փայլը։ Հայտնի են դեպքեր, երբ չափերով և նրբերանգներով իրարից շատ չտարբերվող սև մարգարիտներից մեկ ապարանջան ստեղծելու համար պահանջվել է 12 տարի։ Այս տեսակետից այսօր առավել «երկար սպասված» և հարգի են վարդագույն մարգարիտները։
Ըստ վիճակագրության՝ վարդագույն մարգարիտ առկա է 10 000 խեցիներից միայն մեկում, իսկ գտնվածներից էլ միայն ամեն տասներորդն է իրենից ոսկերչական արժեք ներկայացնում։ Ըստ այդմ՝ տարեկան որսվում է 500-800 մարգարիտ, որոնք վաճառքի են հանվում միայն առասպելական գումարների դիմաց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.