Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Դելի (հինդի՝ दिल्ली, ա.-փենջ.` ਦਿੱਲੀ, ուրդու՝ دِلّی), Հնդկաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը (Մումբայից հետո)։ Ունի համադաշնության կարգավիճակ։ Գտնվում է երկրի հյուսիսում՝ Յամունա գետի ափին։ Դելին Հնդկաստանի ամենազարգացած քաղաքն է։
Քաղաք | ||
---|---|---|
Դելի | ||
հինդի՝ दिल्ली անգլ.՝ Delhi | ||
Երկիր | Հնդկաստան | |
Տարածք | Դելի | |
Համայնք | Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք | |
Ներքին բաժանում | North West Delhi district?, North East Delhi district?, East Delhi district?, South Delhi district?, South West Delhi district?, West Delhi district?, North Delhi district?, Central Delhi district?, Նյու Դելի շրջան, Shahdara district? և South East Delhi district? | |
Քաղաքապետ | Կանվար Սայն | |
Հիմնադրված է | -500 թ. | |
Մակերես | 1483 կմ² | |
ԲԾՄ | 300 մ | |
Բնակչություն | 16 314 838 մարդ (2007) | |
Խտություն | 11001,24 մարդ/կմ² | |
Կրոնական կազմ | Հինդուիզմ, Իսլամ, Սիքհիզմ, Ջայնիզմ, Քրիստոնեություն, Բուդայականություն | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | +91-11-xxxxxxxx | |
Փոստային ինդեքս | 110xxx | |
Փոստային դասիչ | 110000–110999 | |
Ավտոմոբիլային կոդ | DL-1x-x-xxxx մինչև DL-13x-x-xxxx | |
Պաշտոնական կայք | delhi.gov.in/wps/wcm/connect/doit/Delhi+Govt/Delhi+Home | |
| ||
Հնում հայտնի է եղել Ինդրապրասահա անունով (գոյություն է ունեցել մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբից)։ Հնդկական «Մահաբհարաթա» էպոսում հիշատակվում է «Հասպինապուրա» անունով։
Ժամանակակից անվանումը երևան է եկել 736 թվականից, երբ հին բնակավայրի ավերակների մոտ կառուցվեց Դհիլիկա կամ Դելի քաղաքը։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է քաղաքի հիմնադիր Դիլուի անունից։ Քաղաքի հին մասը՝ Հին Դելին, կոչվում է նաև Շահջահանաբադ՝ Հնդկաստանում Մեծ Մոնղոլների կայսրության կառավարիչ Շահ-Ջահանի անունով. պարսկերեն «աբադ»՝ քաղաք, այսինքն՝ «Շահ Ջահանի քաղաք»[1]։
Դելի քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվում է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը։ 2015-2016 թվականների ավելի քան 48 միլիոն[2] ուղևոր է օգտվել օդանավակայանից, այդ պատճառով էլ այն հանդիսանում է ոչ միայն Հնդկաստանի, այլև ամբողջ Հարավային Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, 2002 թվականի օդանավակայանը ժամանակավորապես փակվում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.