Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մուսուլման (արաբ․՝ مسلم [մուսլիմ], կանացի ձև مسلمة [մուսլիմա(թ)]), իսլամի հետևորդ։
Մուսուլմանների սուրբ գիրքը Ղուրանն է։ Համաձայն իսլամի՝ Ղուրանը Գաբրիել հրեշտակի միջոցով Մուհամեդ մարգարեին փոխանցված Աստծո խոսքն է։ Մուսուլմանները հետևում են Ղուրանին, ինչպես նաև Մուհամեդի ուսմունքին ու գործունեությանը՝ գրված ավանդական հադիսների հավաքածուում (սուննա)[1]։
Մուսուլմանները հավատում են, որ Աստված (Ալլահ) հավերժ է, անհասանելի և համընկերներ (թաուհիդ) չունի։ Նրանք նաև կարծում են՝ Ալլահը աննման է, ինքնաբավ, չի ծնում և չի ծնվել։ Մուսուլմանները հավատում են, որ իսլամը Աբրահամյան կրոնների վերջին փուլն է, որը փոխանցվել է այնպիսի մարգարեների միջոցով, ինչպիսիք են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը[2]։ Համաձայն իսլամի՝ բոլոր նախկին Սուրբ գրքերը և Հայտնագործությունները մասամբ փոփոխված են եղել (թահրիֆ)[3], և Ղուրանը Աստծո վերջնական և անփոփոխ հայտնությունն է[4]։ Մուսուլմանները Մուհամեդին ընդունում են որպես իսլամի վերջին մարգարե, որից հետո այլ մարգարեներ չեն կարող լինել («Մարգարեների կնիք»)։
Մուսլիմ արաբական բառը նշանակում է «նա, ով ենթարկվում է (Ալլահին)» կամ «նա, ով հանձնվում է (Ալլահին)» նմանեցված իսլամ՝ «հաշտեցում», «ընդունում» բառին։
Մարդը համարվում է մուսուլման, եթե նա ընդունում է Միաստվածության բանաձևը («շահադա»). «Ես վկայում եմ, որ չկա Աստված, բացի Ալլահից, ինչպես նաև ես վկայում եմ, որ Մուհամմադը հանդիսանում է Ալլահի պատվիրակը»։ Մուսուլմանների կրոնական գործունեությունը բաղկացած է Իսլամի հինգ հիմնասյուներից։
Շահադից բացի, իսլամի հիմնասյուներ են հանդիսանում ամենօրյա հնգակի աղոթքները (նամազ), պահքը ռամադանի ժամանակ (Սաում), ողորմությունը (զաքաթ) և ուխտագնացությունը Մեքքա (հաջ)[5][6]։
Բացի իսլամի հիմնասյուներից, գոյություն ունեն նաև հավատքի վեց հիմնասյուները, որոնցից գոնե մեկի չճանաչումը դարձնում է մուսուլմանի հավատը անիրական, անվավեր։ Դրանք են.
Ղուրանի մարգարեներն ու պատվիրակները, ինչպես նաև նրանց հետևորդները կոչվում են մուսուլմաններ։ Այդպես, Ալ Իմրանի սուրայի 52-րդ այաթում Հիսուսի մարգարեի առաքյալները նրան ասում են. «Մենք Ալլահի օգնականներն ենք։ Մենք հավատում ենք Ալլահին։ Եղի՛ր այն բանի վկան, որ մենք մուսուլման ենք[8]։ Մինչև Ղուրանի բացահայտումը մուսուլմանները պարտավոր էին հետևել Թորային, Սաղմոսարանին և Ավետարանին՝ ուղարկված, համապատասխանաբար, Մովսես մարգարեին, Դավուդին և Հիսուսին։
Մուսուլմանների թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է մոտ 1,7 մլրդ մարդ[9]։ Իսլամը տարածվածությամբ երկրորդ և, ըստ որոշ ԶԼՄ-ների, ամենաարագ ծավալվող կրոնն է աշխարհում[10][11]։
Բոլոր մուսուլմանների 90 %-ն իրեն համարում է սուննի[12]։ Տարածմամբ երկրորդ իսլամական հոսանքը շիան է (10 %)[13]։
Մուսուլմանների թվաքանակով ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է, որտեղ բնակվում է աշխարհի բոլոր մուսուլմանների 12,7 %-ը։ Դրան հաջորդում են Պակիստանը (11,0 %), Բանգլադեշը (9,2 %), Եգիպտոսը (4,9 %)[14]։ Մուսուլմանները նաև նշանակալի փոքրամասնություն են կազմում Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, Եթովպիայում և այլ երկրներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.