From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի կենդանիների Կարմիր գիրք, Հայաստանի տարածքում հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Հայաստանում հրատարակվել է երկու Կարմիր գիրք՝ 1987 և 2010 թվականներին։ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքի երկրորդ հրատարակությունը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ[1]։
Հայաստանի նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։
Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1)։
Հայաստանի Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնցից՝ ոսկրային ձկներ (Osteichthyes –7 տեսակ), երկկենցաղներ (Amphibia – 2 տեսակ), սողուններ (Reptilia – 19 տեսակ), թռչուններ (Aves– 96 տեսակ) և կաթնասուններ (Mammalia – 29 տեսակ)։ Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ[2]։
Անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը Հայաստանում բացահայտել է շուրջ 316 էնդեմիկ և 300-ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակներ։ Հայաստանում հանդիպում են 53 տեսակի սողուններ, որոնցից շատերը Հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ են և վտանգված են։ Չնայած թռչունների կազմում բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն թռչունների մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի տեսակներ։ Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4-ը էնդեմիկներ են։ Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը և այլն[2]։
Կարմիր գրքում ներառված կենդանիների տեսակները բաժանվում են հետևյալ կատեգորիաների`
ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների
տեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և հազվագյուտության կարգավիճակի[3] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Կարգաբանական խումբ | Տեսակների
ընդհանուր քանակը |
Միջազգային Կարմիր գրքում | |||||
անհետացած | անհետացող | հազվագյուտ | կրճատվող | անորոշ | |||
Ձկներ | 2 | 2 | 1 | 2 | |||
Երկկենցաղներ | 1 | 1 | |||||
Սողուններ | 11 | 6 | 4 | 1 | 7 | ||
Թռչուններ | 67 | 20 | 34 | 13 | 3 | ||
Կաթնասուններ | 18 | 2 | 3 | 6 | 6 | 3 | 1 |
Առաջավորասիական ընձառյուծ | Գորշ արջ | Գառնանգղ | Սև անգղ | Քարարծիվ |
Հայերեն անվանում | Անգլերեն/լատիներեն անվանում |
---|---|
Ալեքսանդրի գնայուկ | Chylotomus alexandri |
Ալեքսանդրի երկրաչափ թիթեռ | Eupithecia alexandriana |
Ալեքսանոր առագաստաթիթեռ | Papilio alexanor orientalis |
Ալկոն կապտաթիթեռ | Maculinea alcon monticola |
Ալպիական ճայ | Yellow-billed chough |
Ալպյան ռոզալիա | Rosalia alpina |
Ակրամովսկու խխունջ | Euxina akramowskii |
Ակրամովսկու շադինիա | Shadinia akramovskii |
Աղաբաբյանի երկարաբեղիկ | Asias aghababiani |
Աղաբաբյանի ոսկեբզեզ | Sphaerobothris aghababiani |
Աղավնաբազե | Merlin |
Ամառային բախտակ | Summer bakhtak |
Ամրակազմ մեղու | Anthophora robusta |
Անանդալեի խխունջ | Odhneripisidium annandalei |
Անապատային խածկտիկ | Trumpeter finch |
Անապատային կաքավ | See-see partridge |
Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ | Steppe runner |
Անդրկովկասյան կապտաթիթեռ | Plebejus transcaucasicus |
Անդրկովկասյան մողեսիկ | Transcaucasian racerunner |
Անդրկովկասյան սահնօձ | Transcaucasian rat snake |
Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ | Horvath’s toadhead agama |
Անդրկովկասյան փասիան | Common pheasant |
Անտառակատու | Wild cat |
Անտեսված կապտաթիթեռ | Agrodiaetus neglectus |
Ապոլոն | Parnassius apollo kashtshenkoi |
Առաջավորասիական ծական | Golden spined loach |
Առաջավորասիական մաբույա | Golden grass mabuya |
Ասիական լայնականջ չղջիկ | Eastern barbastelle |
Ավետյանի երկրաչափ թիթեռ | Cidaria avetianae |
Ավրորինա դեղնաթիթեռ | Colias aurorina |
Արարատյան որդան կարմիր | Porphyrophora hammelii |
Արաքսյան բնդեռ | Tanyproctus araxidis |
Արաքսյան գիշերաչղջիկ | Arax myotis |
Արաքսյան չրխկան | Cardiophorus araxicola |
Արաքսյան տերևակեր | Cryptocephalus araxicola |
Արենիական գնայուկ | Pristonychus arenicus |
Արիոն կապտաթիթեռ | Maculinea arion zara |
Աֆրիկական փրոթերեբիա | Proterebia afra hyrcana |
Բալոբան | Saker falcon |
Բեզոարյան այծ | Bezoar goat |
Բեխշտեյնի գիշերաչղջիկ | Bechstein’s myotis |
Բզակտուց | Pied avocet |
Բլազիի պայտաքիթ | Blasius’ horseshoe bat |
Բլրային արծիվ | Eastern imperial eagle |
Բոգաչևի սևամարմին | Ectromopsis bogatchevi |
Բոուդենի ճերմակաթիթեռ | Artogeia bowdeni |
Բոջակ | Bojak |
Բորենի | Striped hyena |
Բուլղարական խխունջ | Orculella bulgarica |
Բվեճ | Eurasian eagle-owl |
Բրենթիս Ինո | Brenthis ino schmitzi |
Գաճաճ արծիվ | Booted eagle |
Գանգրափետուր հավալուսն | Dalmatian pelican |
Գառնանգղ (մորուքավոր անգղ) | Lammergeier |
Գեղանի կռունկ | Demoiselle crane |
Գեղարդյան ոսկեբզեզ | Sphenoptera geghardica |
Գեղարքունի | Gegharkuni |
Գիշանգղ | Egyptian vulture |
Գորբունովի երկարաբեղիկ | Dorcadion gorbunovi |
Գորշ ականջեղ | Brown long-eared bat |
Գորշ արջ | Brown bear |
Դալի ավազամուկ | Dahl’s jird |
Դալի մողես | Dahl’s lizard |
Դամոնիդես կապտաթիթեռ | Agrodiaetus damonides |
Դարևսկու իժ | Darevsky’s viper |
Դարչնագույն առվակային գնայուկ | Trechus infuscatus |
Դեղնագլուխ խաղտտնիկ | Citrine wagtail |
Դիանա կապտաթիթեռ | Neolysandra diana |
Եվրոպական ճնճղաճուռակ | Levant sparrowhawk |
Երևանյան գիշաճանճ | Machimus erevanensis |
Երևանյան կապտաթիթեռ | Agrodiaetus eriwanensis |
Երևանյան սևամարմին | Cylindronotus erivanus |
Երկարալեզու մեղու | Tetralonia macroglossa |
Երկարաոտ սցինկ | Schneider’s skink |
Երկգիծ երկարաբեղիկ | Dorcadion bistriatum |
Զարդավոր չրխկան | Aeoloides fi guratus |
Զարմանահրաշ փղիկ | Baris mirifica |
Ընձառյուծ | Leopard |
Թամբակիր ճպուռ | Hemianax ephippiger |
Թամբակուրծք թարախահան | Mylabris sedilithorax |
Թավշաոտ բու | Boreal owl |
Թշշան կարապ | Mute swan |
Թուրաջ | Black francolin |
Թուրքական կապտաթիթեռ | Agrodiaetus turcicus |
Ժայռային դրախտապան | Grey-necked bunting |
Իշամեղու ալագյոզյան | Bombus alagesianus |
Իշամեղու գետնային | Bombus terrestris |
Իշամեղու դաղստանյան | Bombus daghestanicus |
Իշամեղու հայկական | Bombus armeniacus |
Իշամեղու ձնափայլ | Bombus niveatus |
Իշամեղու մարգագետնային | Bombus pratorum |
Իսպանական ճնճղուկ | Spanish sparrow |
Իֆիգենիա կապտաթիթեռ | Agrodiaetus iphigenia araratensis |
Լայնականջ ոզնի | Long eared hedgehog |
Լայնակտուց բադ | Northern shoveler |
Լինդենի նետիկ | Erythromma lindeni |
Լճային խխունջ | Acroloxus lacustris |
Խայտաբադ | Common shelduck |
Խայտաքիս | European marbled polecat |
Խաչկտուց | Red crossbill |
Խճաքարային խխունջ | Orculella ruderalis |
Խնձորյանի գնայուկ | Deltomerus khnzoriani |
Խնձորյանի ոսկեբզեզ | Sphenoptera khnzoriani |
Ծալքաշուրթ լայնականջ չղջիկ | European freetailed bat |
Ծովային քարադր | Kentish plover |
Ծվվան սագ | Lesser whitefronted goose |
Կազիկոպորանյան երկարաբեղիկ | Dorcadion kasikoporanum |
Կաղնու մեծ երկարաբեղիկ | Cerambyx cerdo acuminatus |
Կանաչ մեղվակեր | Bluecheeked bee-eater |
Կանաչավուն դեղնաթիթեռ | Colias chlorocoma |
Կանոնավոր խխունջ | Gyraulus regularis |
Կապանյան երկարաբեղիկ | Cortodera kaphanica |
Կապույտ ճպուռ | Aeshna cyanea |
Կատարավոր խխունջ | Planorbis carinatus |
Կարելինի մռայլ արջաթիթեռ | Axiopoena karelini |
Կարճամարմին ոսկեբզեզ | Anthaxia breviformis |
Կարմիր բադ | Ruddy shelduck |
Կարմիր ցին | Red kite |
Կարմրաթև մագլցող | Wallcreeper |
Կարմրախածի սագ | Red-breasted goose |
Կարմրակատար շամփրուկ | Woodchat shrike |
Կարմրաոտ բազե | Red-footed falcon |
Կարմրավուն մրջյուն | Manica rubida |
Կեղծ խոտային չրխկան | Cardiophorus pseudogramineus |
Կիսաատամ մրջյուն | Crematogaster subdentata |
Կիսասպիտակավիզ ճանճորս | Semi-collared flycatcher |
Կիսափայլ երկարաբեղիկ | Dorcadion semilucens |
Կոռոստելյովի երկարաբեղիկ | Agapanthia korostelevi |
Կովկասյան ազնվացեղ եղջերու կամ մարալ | Caspian red deer or maral |
Կովկասյան բնդեռիկ | Glaphyrus caucasicus |
Կովկասյան կատվաօձ | Cat snake |
Կովկասյան մարեհավ | Caucasian black grouse |
Կովկասյան փարավոն | Pharaonus caucasicus |
Կուզնեցովի երկրաչափ թիթեռ | Ortholitha kuznetzovi |
Կպչուկի իլիկաթիթեռ | Hyles hippophaes caucasica |
Կտցար-կաչաղակ | Eurasian oystercatcher |
Կրկնակտցար | Great snipe |
Համլետի երկրաչափ թիթեռ | Eupithecia hamleti |
Հայկական բնդեռիկ | Glaphyrus calvaster |
Հայկական գիշերաչղջիկ | Armenian whiskered bat |
Հայկական իժ կամ Ռադդեի իժ | Аrmenian or Radde’s viper |
Հայկական տափաստանային իժ | Armenian steppe viper |
Հայկական ծաղկեփոշեկեր | Isomira armena |
Հայկական կարմրակն | Armenian roach |
Հայկական մկնիկ | Аrmenian birch mouse |
Հայկական մուֆլոն | Armenian mouflon |
Հայկական որոր | Armenian gull |
Հայկական սևամարմին | Armenohelops armeniacus |
Հաշամ | Asp |
Հաստածղրիդ լայնացած | Bradyporus dilatatus |
Հաստակտուց քարադր | Greater sand plover |
Հարավային պայտաքիթ | Mediterranean horseshoe bat |
Հարթ խխունջ | Gyraulus laevis |
Հարթ մրջյուն | Tetra morium levigatus |
Հնդկական եղեգնաթռչնակ | Paddyfi eld warbler |
Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ | Indian crested porcupine |
Հուբերտի կապտաթիթեռ | Agrodiaetus huberti |
Հպարտ ոսկեբզեզ | Anthaxia superba |
Հսկա գիշաճանճ | Satanas gigas |
Ձմեռային իշխան | Winter ishkhan |
Ճախրուկ | Sociable lapwing |
Ճահճային ճպուռ | Leucorrhinia pectoralis |
Ճչան կարապ | Whooper swan |
Ճպուռ տափակաոտ | Platycnemis pennipes |
Ճպուռ-ծառա | Crocothemis servilia |
Մազոտ մեղու | Archianthidium pubescens |
Մախմալ մրջյուն | Cataglyphis machmal |
Մանուլ | Pallas’s cat or manul |
Մանուշակագույն մեղու-ատաղձագործ | Xylocopa violacea |
Մարգագետնային ծիծառակտցար | Collared pratincole |
Մարգագետնային մկնաճուռակ | Montagu’s harrier |
Մարգագետնային մողես | Meadow lizard |
Մարգահավ | Corncrake |
Մարմարյա մրտիմն | Marbled teal |
Մգաթև մեղու | Lithurge fuscipenne |
Մեդվեդևի բնդեռիկ | Pseudopachydema medvedevi |
Մեծ արոս | Great bustard |
Մեծ արորիկ | Eurasian curlew |
Մեծ ենթարծիվ | Greater spotted eagle |
Մեծ ժայռային սիտեղ | Eastern rock-nuthatch |
Մեծ իլիկակտցար | Black-tailed godwit |
Մեծ ձկնկուլ | Great cormorant |
Մեծաչք ճպուռ | Lestes macrostigma |
Մեհելիի պայտաքիթ չղջիկ | Mehely’s horseshoe bat |
Մեղու Դեսեպտորիա | Megachile deseptoria |
Մթնշաղային կապտաթիթեռ | Maculinea nausithous |
Միջերկրածովային բազե | Lanner falcon |
Միջերկրածովային երաշտահավ | Sombre tit |
Միջերկրածովային կրիա | Spur-thighed tortoise |
Մնեմոզինա կամ սև ապոլոն | Parnassius mnemosyne rjabovi |
Մոխրաայտ սուզակ | Red-necked grebe |
Մոխրագույն երկարաբեղիկ | Dorcadion cineriferum |
Մոխրագույն կռունկ | Common crane |
Մոխրագույն մեղու | Anthophora cinerea |
Մոխրագույն սագ | Greylag goose |
Մոմախոտի մեղու | Osmia cerinthides |
Մոնղոլական խածկտիկ | Mongolian finch |
Մորեխ ելունդավոր | Nocarodes nodosus |
Մորեխ հայկական | Gomphocerus armeniacus |
Մորթիավոր ոսկեբզեզ | Acmaeoderella pellitula |
Յացենկո-Խմելևսկու առվակային գնայուկ | Duvalius yatsenkokhmelevskii |
Նեղ խխունջ | Vertigo angustior |
Նեղ սևամարմին | Laena constricta |
Նետիկ զինված | Coenagrion armatum |
Նետիկ նրբագեղ | Coenagrion scitulum |
Ներկարար | European roller |
Նինայի կապտաթիթեռ | Agrodiaetus ninae |
Նմանաձև ծաղկեփոշեկեր | Cteniopus persimilis |
Նմանաձև ճպուռ | Onychogomphus assimilis fulvipennis |
Շելկովնիկովի կուտորա | Transcaucasian water shrew |
Շիդլովսկու դաշտամուկ | Schidlovsky’s pine vole |
Շիկապոչ քարաթռչնակ | Kurdish wheatear |
Ոտնացուպիկ | Black-winged stilt |
Որորակտուց ջրածիծառ | Gull-billed tern |
Ուբադչի ճպուռ | Gomphus ubadschii |
Չեռնովի մերկաչք | Chernov’s snake-eyed skink |
Պարսկական պսևդոցիկլոֆիս | Dark-headed dwarf racer |
Պիկի երկարաբեղիկ | Phytoecia pici |
Պորչինսկու իշամեղու | Bombus portshinskii |
Պստիկ սպիտակատամ | Pygmy white-toothed shrew |
Պրոզերպինա իլիկաթիթեռ | Proserpinus proserpina |
Ջուլիայի մրջյուն | Diplorhoptrum juliae |
Ջրասամույր | Eurasian otter |
Ջրարծիվ | Osprey |
Ռավազինիի մրջյուն | Myrmica ravasinii |
Ռեյթերի հացաբզեզ | Anisoplia reitteriana |
Ռիխտերի փղիկ | Cyclobaris richteri |
Ռյոզելի երկգույն ծղրիդ | Bicolorana roeseli |
Ռոմանովի թոմարես | Tomares romanovi |
Ռոստոմբեկովի մողես | Rostombekov’s lizard |
Ռուբենյանի բնդեռիկ | Adoretus rubenyani |
Սաբինա ճպուռ | Orthetrum sabina |
Սագա տափաստանային | Saga pedo |
Սանդղաձև խխունջ | Turanena scalaris |
Սանրաբեղ չրխկան | Ctenicera pectinicornis |
Սապսան | Peregrine falcon |
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս | Black-headed rhynchocalamus |
Սատունինի սկոտոդրիմադուզա | Scotodrymadusa satunini |
Սեղմված խխունջ | Musculium strictum |
Սեմյոնովի սևամարմին | Cyphostethe semenovi |
Սերգեյի երկրաչափ թիթեռ | Eupithecia sergiana |
Սև անգղ | Cinereous vulture |
Սև արագիլ | Black stork |
Սև փայտփոր | Black woodpecker |
Սևագլուխ չրխկան | Drasterius atricapillus |
Սևամարմին աքսորված | Entomogonus amandanus |
Սևանի բեղլու | Sevan barbel |
Սևանի կողակ | Sevan khramulya |
Սևանյան գնայուկ | Dyschirius sevanensis |
Սևափոր դռլոն | Black-bellied sandgrouse |
Սևլճյան երկարաբեղիկ | Dorcadion sevliczi |
Սևծովյան ճպուռ | Libellula pontica |
Սիմպեկմա ճպուռ | Sympecma paedisca |
Սիրիական սխտորագորտ | Eastern spadefoot |
Սղոցակիր ճպուռ | Aeshna serrata |
Սղոցապոչ անդրկովկասյան | Poecilimon geoktshaicus |
Սղոցապոչ հայկական | Poecilimonella armeniaca |
Սյունաձև խխունջ | Columella columella |
Սոխականման ճռիկահավ | Savi’s warbler |
Սոմխեթական չրխկան | Cardiophorus somcheticus |
Սովորական երկարաթև չղջիկ | Schreiber’s longfingered bat |
Սովորական ֆլամինգո | Greater flamingo |
Սուլթանական հավ | Purple swamphen |
Սուռակովի կապտաթիթեռ | Agrodiaetus surakovi |
Սպիտակ խխունջ | Gyraulus albus |
Սպիտակաայտ ջրածիծառ | Whiskered tern |
Սպիտակաաչք սուզաբադ | Ferruginous duck |
Սպիտակաբերան խխունջ | Anisus leucostomus |
Սպիտակագլուխ անգղ | Griffon vulture |
Սպիտակագլուխ բադ կամ սավկա | White-headed duck |
Սպիտակաճակատ սագ | Greater white-fronted goose |
Սպիտակապոչ արծիվ | White-tailed eagle |
Սպիտակապոչ եղտյուրիկ | White-tailed lapwing |
Սպիտակափող սոխակ | White-throated robin |
Սպիտակափոր մողես | White-bellied lizard |
Ստեփանավանյան առվակային գնայուկ | Duvalius stepanavanensis |
Վայրի հնդկահավ (Ուլար) | Caspian snowcock |
Վան Բրինկի նետիկ | Coenagrion vanbrinkae |
Վարդագույն հավալուսն | Great white pelican |
Վեդիական բնդեռ | Tanyproctus vedicus |
Վեդիական մելիթեա | Melitaea vedica |
Տարազույգ կապտաթիթեռ | Thersamonolycaena dispar rutila |
Տարգալակտուց | Eurasian spoonbill |
Տափակ ճպուռ | Sympetrum depressiusculum |
Տափաստանային արծիվ | Steppe eagle |
Տափաստանային ծիծառակտցար | Black-winged pratincole |
Տափաստանային հողմավար բազե | Lesser kestrel |
Տափաստանային մկնաճուռակ | Pallid harrier |
Տոնական գնայուկ | Poecilus festivus |
Տուրպան | Velvet scoter |
Տրոշելի խխունջ | Bithynia troscheli |
Ցախաքլորաորս | Northern goshawk |
Փոքր արոս | Little bustard |
Փոքր ենթարծիվ | Lesser spotted eagle |
Փոքր կարապ | Bewick’s swan |
Փոքր ձկնկուլ | Pygmy cormorant |
Փոքր ճագարամուկ | Small five-toed jerboa |
Փոքր չրխկան | Craspedostethus permodicus |
Փոքր ջրածիծառ | Little tern |
Փոքրասիական գետնասկյուռ | Аsia Мinor ground squirrel |
Փոքրասիական մողես | Lizard of Asia Minor |
Փոքրասիական տրիտոն | Northern banded newt |
Քալաշյանի երկարաբեղիկ | Conizonia kalashiani |
Քալաշյանի մրջնասեր բզեզ | Philomessor kalashiani |
Քաջահավ | Glossy ibis |
Քարարծիվ | Golden eagle |
Քուռի քարթակ | Kura gudgeon |
Օձակեր արծիվ | Short-toed snake eagle |
Օրդուբադյան սևամարմին | Adelphinus ordubadensis |
Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ | Procerus scabrosus fallettianus |
Ֆիտոդրիմադուզա հայկական | Phytodrymadusa armeniaca |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.