թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Հաստակտուց քարադր, (լատին․՝ Charadrius leschenaultii), քարադրների ընտանիքի թռչուն։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հաստակտուց քարադր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Charadrius leschenaultii
(Linnaeus, )
|
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
|
Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Մարմնի երկարությունը՝ 22-25 սմ է, թևերի բացվածքը՝ 53-60 սմ՚. երկարաոտ է, կտուցը՝ սև, երկար։ Թռչելիս տեսանելի է թևի սպիտակ շերտը։ Հանգստի պահին թևի ծայրը հավասար է պոչի ծայրին։ Բնադրման շրջանում արուի կրծքի կարմիր-դարչնագույն շերտն անցնում է սև ակնաշերտի վերին սահմանը։ Էգն ավելի խամրած է, հաճախ կրծքի կողքերին կան բաց կարմիր-դարչնագույն բծեր։ Երիտասարդի գլուխը, կուրծքը դեղնավուն դարչնագույն են, փետուրները վերևից՝ բաց երիզով։ Կերակրվում է քարադրներին բնորոշ շարժումներով (կանգ-վազք-կանգ)։ Ձայնը բաղկացած է բարձր դայլայլուն հնչյուններից։ Բնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին։ Արմաշի ձկնաբուծական լճակներում 1989-1990 թթ.-ի տվյալներով գրանցված է 1-4 և 8-10 թռչուն։
Բնադրազույգերը ձևավորվում են մայիսի 1-ին կեսին։ 1-ին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին-մայիսի ընթացքում։ Հունիսի 2-րդ տասնօրյակում հայտնվում են աղվափետրածածկ, չթռչող ձագեր, որոնք հուլիսից օգոստոս հմուտ թռչելու ունակ են։ Աշնանային չուին նախապատրաստվող խմբերը կազմվում են օգոստոս-սեպտեմբերին։ Որպես հազվագյուտ, փոքրաքանակ և բավական սահմանափակ տարածված տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստակտուց քարադր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաստակտուց քարադր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.