From Wikipedia, the free encyclopedia
Արջաթիթեռներ (լատին․՝ Arctiidae), թեփուկաթևավորների կարգի ընտանիք։ Հայտնի է 1000, Հայաստանում՝ 44 տեսակ։ Ունեն շատ վառ և խայտաբղետ գունավորում, աչքի են ընկնում արջաթիթեռ Հերա, խավարային արջաթիթեռ, գորշ արջաթիթեռ, կարմրակետիկ արջաթիթեռ և այլ տեսակներ։
Արջաթիթեռներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Arctiidae
Leach, 1815
|
||||||||||||
Ենթաընտանիքներ | ||||||||||||
Arctiinae | ||||||||||||
|
Թևերի բացվածքը 30-80 մմ է. հանգստի վիճակում ծալում են տանիքաձև։ Մսալի թրթուրները ծածկված են բազմաթիվ մազիկներով (այստեղից՝ անվանումը)։ Շատերի կնճիթը հետզարգացած է։
Բազմակեր են, սնվում են հիմնականում խոտաբույսերի տերևներով։
Հարսնյակավորվում են մետաքսե բոժոժում, հողում, հողի վրա, չորացած տերևների տակ։ Ձմեռում է հիմնականում թրթուրը, հազվադեպ՝ հարսնյակը կամ ձուն։
Հյուսիսային Ամերիկայից ներմուծված ամերիկյան սպիտակ թիթեռը (Hyphantria cunea) մեծ վնաս է հասցնում նախալեռնային շրջաններին։ Սակայն մեծ մասամբ արջաթիթեռներն իրենց գեղեցկությամբ զարդարում են դաշտերը, մարգագետինները, անտառները և մարդկանց գեղագիտական հաճույք պատճառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջաթիթեռներ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.