սողունների տեսակներ From Wikipedia, the free encyclopedia
Հայկական լեռնատափաստանային իժ[1], Հայկական տափաստանային իժ[2] (լատին․՝ Vipera eriwanensis), իժերի ընտանիքին պատկանող թունավոր օձ։
Գիտական դասակարգում | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Vipera eriwanensis
(Reuss, 1933)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածություն | ||||||||||||||
|
Ոչ մեծ իժ, մարմնի երկարությունը հասնում է մինչև 480 մմ, պոչի երկարությունը՝ 70-80 մմ։ Գլուխը խիստ ձգված է, դնչի ծայրը թեթևակիորեն բարձրացված և սրված է։
Օձը վերևից ունի բաց մոխրագույն երանգավորում արտահայտված սև կայծակնանման նախշերով։ Փորը մուգ մոխրագույն է սև բծերով։
Հանդիպում են Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Կարսի և Էրզրումի պրովինցիաներում ու Հայաստանի լեռնանտառային շրջաններում ծովի մակերևույթից 1000-2200 մ բարձրությունների վրա։
Այլ տվյալներով ՝ 1200–3000 մ[1]։
Բնակեցնում է սարերի չոր թեքությունները, քարքարոտ լեռնային տափաստանները, լեռնանցքների ափերը։ Ամառային տապին իժը իջնում է ներքև՝ ավելի խոնավ շրջաններ։ Ձմեռում է մինչև ապրիլ-մայիս ժամանակահատվածը։
Հայկական թափաստանային իժը, ինչպես մնացած բոլոր իժերը, թունավոր է։ Թույնը հեմոլիտիկ ազդեցության է (ազդում է արյան և արյունաստեղծ օրգանների վրա)։ Խայթոցը ներկայացնում է մեծ վտանգ ընտանի կենդանիների և մարդու համար։ Խայթված կենդանիները մահանում են արյան անմակարդելիության և ներքին արյունհոսությունների պատճառով։
Օձը սնվում է մկնանման կրծողներներով, ուղղաթևերով և մողեսներով։ Ոչ մեծ առանձնյակները միայն ուղղաթևերով։
Իժը ձմեռում է քարանձավներում, ձմեռումը սկսվում է հոկտեմբերին։
Հայկական տափաստանային իժը տարբերվում է Դարևսկու իժից ավելի նեղ և ցածր, ավելի սուր գլխով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.