From Wikipedia, the free encyclopedia
Փոքրասիական մողես (լատին․՝ Parvilacerta parva), իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Փոքրասիական մողես | |
Փոքրասիական մողես | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Իսկական մողեսներ (Lacertidae) |
Ցեղ | Parvilacerta |
Տեսակ | Փոքրասիական մողես (P. parva) |
Միջազգային անվանում | |
Parvilacerta parva | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Տարածված է Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է կենտրոնական և հյուսիսային Հայաստանում, միայն Սպիտակի շրջանի դժվարամատչելի և չմշակված տեղամասերում և Շիրակ մարզի Լանջիկ գյուղի շրջակայքում։ Հայտնաբերված է նաև Տավուշի ջրամբարի հյուսիսային ափերին[1]։
Բնակվում է քարքարոտ լեռնաքսերոֆիտային տափաստանում՝ երբեմն բարձրանալով լեռների չորասեր նոսր բուսածածկով կմախքային լանջերին։ Ձվադրում է երկու անգամ` հունիս-հուլիսի վերջերին և հուլիս-օգոստոսի սկզբներին։ Ձվակույտում կա 2–5 ձու։ Ձագերը դուրս են գալիս հուլիսի վերջին և սեպտեմբերին[1]։
Խիստ սակավաթիվ, անհետացող տեսակ է, որը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։
1982 թվականին կատարված հաշվառումները ցույց են տվել, որ 1 հա տարածքում հանդիպում է 2-5 առանձնյակ։ Ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է։
Բիոտոպերի քայքայման հիմնական պատճառներն են բնական ապրելավայրերի տնտեսական յուրացումը և պոպուլյացիաների ոչնչացումը ընտանի կենդանիների արածեցմամբ և խոտհունձով։
Պահպանվում է Բեռնի կոնվենցիայով։ Պոպուլյացիայի տարածքը չի պահպանվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.