թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Սովորական կամ վարդագույն ֆլամինգո (լատին․՝ Phoenicopterus roseus), ֆլամինգոնմանների դասի թռչուն, որը տարածված է Հարավային Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Աֆրիկայում։
Սովորական կարմրաթևիկ | |
Սովորական կարմրաթևիկ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Կարմրաթևիկներ (Phoenicopteriformes) |
Ընտանիք | Ֆլամինգոնմաններ (Phoenicopteridae) |
Ցեղ | Ֆլամինգո (Phoenicopterus) |
Տեսակ | Սովորական կարմրաթևիկ (P. roseus) |
Միջազգային անվանում | |
Phoenicopterus roseus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Տնային բադից խոշոր թռչուն է, պարանոցն ու ոտքերը անհամաչափ երկար են, դեպի ներքև կտրուկ կեռված կտուցը շատ մեծ չէ։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով։ Թևերի ծայրերը սև են, իսկ միջին մասը՝ վառ կարմիր։ Կտուցի հիմքը վարդագույն է, իսկ ծայրը՝ սև, վարդագույն են նաև ոտքերը։ Երիտասարդ անհատները մոխրասպիտակավուն են, քաշը՝ 1,94-2,4 կգ։
Սնվում է ծանծաղուտ ջրերում, կեր է փնտրում գլուխը ուղղահայաց սուզելով ջրի խորքը՝ տիղմի մեջ։ Սնվում է ջրիմուռներով, խխունջներով և այլ ջրային անողնաշարավոր կենդանիներով։ Աչքի է ընկնում գեղեցիկ կեցվածքով։ Թռչում է արագ, ուղիղ գծով, թևերի հաճախակի թափահարումով։ Թռիչքի ընթացքում պարանոցն երկայնակի ձգված է դեպի առաջ, իսկ ոտքերը՝ դեպի պոչը։ Ձայնը ցածր է, նման երկարաձիգ գղգղոցի։
Հայաստանի տարածքում հանդիպում է աշնանային չուի ընթացքում Սևանա լճի ու Արարատյան հարթավայրի ճահճուտներում։
Բնադրավայրերը հայտնաբերվել են Կասպից ծովի ավազանից դեպի արևելք` մինչև Իրան, Աֆղանստան, Յակուտիա, Հեռավոր Արևելք և Հարավարևմտյան Հնդկաստան, դեպի հարավ` մինչև Դաղստան, Ադրբեջան, Թուրքիա, Թունիս, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, դեպի արևմուտք` մինչև Իսպանիա և Ֆրանսիա։ Որպես չվահյուր Հայաստանում հանդիպում է Արաքս գետի հովտում և Սևանա լճի ավազանում[1]։
Ապրում է Սևանա լճի ծանծաղուտներում և Նորադուզ գյուղի շրջակայքում։
Սովորաբար բնադրում են գաղութներով, ձվադրում՝ հունիսի կեսերին, դնում են 1-2 ձու, որոնցից ձագերը դուրս են գալիս 30-32 օրից, իսկ 4 օր հետո՝ լքում բունը։ Չի բնադրում Հայաստանում։ Անազատ պայմաններում հաջողությամբ բազմացվել է Անգլիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի կենդանաբանական այգիներում։
Արարատյան հարթավայրում աշնանը հաշվառվում են 5-10 առանձնյակ[1]։
Անհետացող տեսակ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Քիչ մտահոգ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։
Սպառնացող վտանգներից է համարվում անօրինական որսը։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.