From Wikipedia, the free encyclopedia
Մարգագետնային մողես (լատին․՝ Darevskia praticola), մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի մողես։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում Lacerta կամ Darevskia ցեղին։ ՀՀ-ում հանդիպում է Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում։ Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,7-6,5 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է։ Գլուխը տափակ չէ։ Երիտասարդի մարմինը մուգ է կամ սև։ Հասունի մեջքը գորշ շագանակագույն է՝ գորշ կամ շագանակագույն մանր սև բծերով։ Մեջքի, կողքերի ու պոչի վրայով անցնում են գորշ շերտեր։ Հասուն արուի փորիկը դեղնականաչավուն է, էգինը՝ սպիտակ։ Բնակվում է հիմնականում անտառային ու մարգագետնային բուսականությամբ ոչ շատ քարքարոտ վայրերում։ Թաքնվում է ծառերի արմատների ու քարերի արանքներում, փորող կենդանիների բներում։ Ձմեռում է նոյեմբերի վերջից մարտ։ Սնվում է մանր անողնաշարավորներով։ Բազմացումը սկսվում է հունիսից։ Ձվադրում է տարեկան 2 անգամ, դնում է 3-6 ձու, երկարությունը՝ մինչև 1 սմ։ Ձագերը ծնվում են օգոստոսից սեպտեմբեր։ Սեռահասուն են դառնում 2 տարեկանում։
Մարգագետնային մողես | |
Մարգագետնային մողես | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Իսկական մողեսներ (Lacertidae) |
Ցեղ | Դարևսկիա (Darevskia) |
Տեսակ | Մարգագետնային մողես (D. praticola) |
Միջազգային անվանում | |
Darevskia praticola Eversmann, 1834 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Տարածված է Բալկանյան թերակղզու հյուսիս-արևմուտքում, Կովկասում, Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հայաստանի հյուսիսում բնակվում են մեկուսացված պոպուլյացիաներ[1]։
Հանդիպում է նախալեռնային, հովտային և լեռնային՝ առավելապես սաղարթավոր անտառներում, որտեղ մնում է անտառեզրում և բացատներում, ճանապարհաեզրերում և թփուտներում։ Սնվում է միջատներով՝ մանր բզեզներով, մրջյուններով, ուղղաթևավորներով, թրթուրներով, սարդերով, որդերով, նպուկներով։ Ձմեռումից դուրս է գալիս ապրիլի վերջին, զուգավորում՝ մայիսի վերջին, հունիսի կեսերին-հուլիսի կեսերին ձվադրում է 2-6 ձու, ձագերը դուրս են գալիս օգոստոս-սեպտեմբերին[1]։
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն։
Վտանգման հիմնական գործոններից են ապօրինի ծառահատումների հետևանքով բնորոշ էկոհամակարգերի և բիոտոպերի քայքայումը։
Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.